Միջոցառումներ Շարժառիթ մատենաշար Շնորհանդես

Yasaman Yerevan’s Restaurant-ում տեղի ունեցավ Արփինե Գալստյանի «Հետդ եմ» մոտիվացիա ստեղծող գրքի շնորհանդեսը

 

2020 թվականի դեկտեմբերի 5-ին Yasaman Yerevan’s Restaurant-ում տեղի ունեցավ` վերջերս Երևանյան Էսքիզ հրատարակչության կողմից հրատարակված «Հետդ եմ» մոտիվացիա ստեղծող գրքի շնորհանդեսը։ Երեկոն անմիջական էր, հանդիպումը՝ սպասված։ Հեղինակը՝ երիտասարդ գրող Արփինե Գալստյանը, իր ընթերցողների հետ կիսվեց գրքի ստեղծման պատմության մանրամասներով, կենսափորձով, մտորումներով՝ մտերմիկ, հոգեղեն զրույց ծավալելով ամենատարբեր թեմաների շուրջ՝ հորդորելով երբեք չկորցնել սեփական դեմքը, ես-ը, երբեք չհանձնվել ու չնահանջել, քանզի ամեն փակուղի իր ելքն ունի, երբեք չկորցնել հավատն առ երազանք ու չվախենալ գնալ դրա հետևից, և, իհարկե՝ սիրել, շատ-շատ սիրել, որովհետև հենց սերն է գոյության, լինելիության միակ արդարացումը․․․

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

Լուսանկարները՝ Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակի

 

Ընթերցել նաև