Ֆրիցիս Բարդա․ «Երգեր հանդերում»․ բանաստեղծական շարք

Դու կարող ես գոռալ՝ չեն լսի քեզ, բայց լռությունդ խլացնող ճիչով դագաղ կիջեցնի աղմկող հողին․․․ * Ամեն ծաղիկ սիրուհին է ձորի, բայց սիրտը նրա նվաղում է լոկ գրկում կակաչի․․․ * Սեզից առնում եմ հոտը վարսերիդ, խոտերին փռում կանաչ վերհուշներ․ ուր-որ է օրը անհույս կմթնի, ևս մի կարոտ կփարվի հողին․․․ * Մարգագետնին եղյամն է լացիդ, ուռենիները …