Ռազմիկ Գրիգորյան․ «Երազի մեջ արթնանալուց հետո»․ էսսե

  Վաղուց արթնացել ես, փորձում ես անկողնուցդ հավաքել գիշերվա կտորտանքը, չես նկատում, որ մնացել ես երազի մեջ։ Ասես ծանր քար լինես քեզանից կախված, որն անհնար է շարժել կամ գլորել այս ու այն կողմ։ Դժվարությամբ մարմինդ հանում ես անկողնուց, հագնվում ես, լվացվում, դուրս ես նետվում պարապ մարդու շտապողականությամբ։ Փողոցն անցնում ես վազելով, ճիշտ նույն կերպ, ինչպես …