Պատրիկ Արտեմի․ «Մեզոզոյան խենթեր»․ վեպ, մաս 1-5

  Եղիշեի պատանության ընկերուհին, Ֆրանսիայում ուսումը շարունակելիս, կատարելով հաջող ընտրություն, հայտնվել է մշակութային մեծ երկրի բոմոնդում։ Գործարար աշխարհին հայտնի ամուսինը, խրախուսելով հայազգի կնոջ հովանավորչական հակումները, շռայլ միջոցներ է տրամադրում՝ իր դղյակը դարձնելով արվեստի և գրականության երևելիների հավաքատեղի։ Պատանության ընկերուհին որպես էկզոտիկա երբեմն գրում է Եղիշեին․ «Բարեկամս, տարիներն անցնում են, բայց դու շարունակում ես դոփել տեղում։ …