«Նվիրիր հեքիաթ»-ի հանդիպումը Լոռու «Դիակոնիա» ճամբարում ապաստանած արցախցի երեխաների հետ․ 16․10․2020

  Ցանկացած պատերազմ հեքիաթի մահ է․ քանի դեռ կաս, քանի դեռ զարկում է սիրտդ, քանի դեռ ապրում ես՝ #նվիրիր_հեքիաթ։   2020 թվականի Հոկտեմբերի 16-ին «Երևանյան Էսքիզ» գրական/մշակութային հարթակի, հրատարակչության կողմից նախաձեռնած  #Նվիրիր_հեքիաթ նախագծի շրջանակներում մի խումբ մտավորականներ այցելեցին Լոռու «Դիակոնիա» ճամբարում ապաստանած արցախցի երեխաներին։ Հանդիպումը բազմաբովանդակ էր, շփումը մանուկների հետ՝ երկուստեք կարևոր։ Ծրագիրը, ինչպես նախորդները, ներառում էր հեքիաթների ընթերցումներ, …