Մարինա Գևորգյան․ «Տատիս հեքիաթներով օրորվող մեր երազները հավատի ու լուսավոր օրերի մասին էին»․ զրույց

  Ժամանակը պտտում եմ մի քանի տասնամյակ հետ ու մեր տան պատուհանից ներս եմ նայում․ ձմռան երեկո է, Գյումրվա ցրտին տան անկյունում ճարճատում է փայտե վառարանը, լամպի լույսը հազիվ լուսավորել է հյուրասենյակը։ Բազմոցին՝ վառարանի մոտ, նստած է ալեհեր տատս, գորգի վրա քույրս ենք ու ես։ Տատս մերթընդմերթ շուռումուռ է տալիս վառարանին շարած կարտոֆիլի շերտերը և …

Մարինա Գևորգյան․ «Խաղաղության ճոճք»․ պոեզիա

-Ծառն իմն է,- ասաց գարունը ու մի նրբին ծաղկանախշ հելյունով արարեց։ Աշխարհով մեկն անցնում էր կիսատ… -Սիրտն իմն է,- ասաց Սերը, ու աչքերի միջով ծաղկաթափվեց ծառը լույսի ճոճքին։ -Ես մի կյանք ավելի խաղաղ եմ,- ժպտաց Տերը:       * Չլսված զեղչեր է տիեզերքը նվիրում մարդկանց երկրին․ գարնան լուսաբացները գեղագիտական հաճույքի տոմսակներ են, վերցրո՛ւ ու …

Մարինա Գևորգյան․«Մուրազատու»․ բանաստեղծական շարք

Կակաչե շալ   Էն դաշտում ծաղկած նշենի մի կա, ամեն գարնան գնում եմ տեսնելու, -Իմ խորո~տս,դու վերջապես եկար, Մինչև եր°բ եմ առանց քեզ ծաղկելու․․․ Կռանում եմ,փակ աչքով համբուրում կարոտի ջրերը Մեղրագետի, գլգլալով գնում,հասնում Աստծուն, մանանա է տալիս էն գորանին։ Բայց սարերի քամու աչքն է կարմիր գլխաշորիս, -Տուր,աղջիկս,փռեմ վեր հողերին, Աշխարհ լցվի խասով կակաչների։ Եվ բռնում …

Մարինա Գևորգյան. «Ճերմակ ծաղիկ»․ բանաստեղծական շարք

1 Գարուն իմ, չարաճճի կին, փնթի շաղ ես տվել սիրուդ խոստովանանքները հողին, որ արևի կրքով պիտի այրի բոբիկ վազողներին, ու տանում ես սիրտը՝ օդապարիկ թռցնելու․․․ Կփսփսաս նրան,որ չպոկի ճերմակ ծաղիկները իր կրակից՝ ինձ հասցեագրելու համար, ասա՝ ծաղկազարդի օրհնած ջուր ցանի կարոտին, քամին մազերիս մեջ կխճճի ծառերից փախցրած ծաղկաթերթեր, ես կիմանամ՝ սերս չի մոռանում սիրել ատրե …