Փետրվարի 19-ին Սևան քաղաքում գտնվող հայտնի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում տեղի ունեցավ «Սիրո տող, թե՞ տաղ» խորագիրը կրող հանդիպումը` գրող, երաժիշտ, թարգմանիչ, Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակի Հանրության հետ կապերի ղեկավար Էլիզա Մխիթարյանի հետ։ Ներկաներն ընթերցում էին հատվածներ հեղինակի գրքից՝ «ՌոմանտիՂմ»-ից, մեկնաբանում դրանք։ Գրողի և ընթերցողների միջև այս անմիջական հանդիպումը պարբերաբար երաժշտական դադարներով էր ուղեկցվում, որի ժամանակ հնչում …
