Էդուարդ Խաչիկյան. «Սպիտակ գայլը». պատմվածք

Կինը նոր տարվա գոճին մորթեց ձնածածկ բակում, ապա արնաթաթախ տարավ խոհանոց: Մինչ խնամքով լվանում էր, թվաց՝ մեկն ակնդետ հետևում է, բայց երբ շրջվեց՝ ոչ ոք չկար: Իսկ պակասամիտ տղան արդեն բակում էր ու, հայացքը քոթուկին հառած, նայում էր՝ ինչպես է լերդանում արյունը: Րոպեներ առաջ, երբ ցանկապատին հենված վայելում էր բոսոր արևամուտը (կարմիրը միակ գույնն էր, …