Արթուր Հայրապետյան․ «Լույս եմ աղոթում»․ բանաստեղծություն

  Ես խոստովանել եմ ճշմարտությունը՝ լացել, Այս է իմ խոստովանությունը` Քաոս, ճենճություն, աղակատանք, խաբկանք, ծուլություն, գորշ, եղկելի, Դատարկ իմացականության առաջ անզոր, Շուրջդ` չարորակ, փոքրոգու առաջ անկատար… Ու սրանք գեր են` չարչրկված, անգույն, գաճաճ, վեհերոտ, Ու առանց աղոթք… Իսկ ես շատ փոքր։ Ու սրանց առաջ դժնատես, Ընկել եմ հեղձուկի նման, Լույս եմ աղոթում…   Ես ինչպե՞ս …

Արթուր Հայրապետյան․ «Բոլորը երազում են ընկնել դրախտ»․ էսսե

    Մարդը էգոիստ արարած է, ասել է թե՝ անգամ սիրելուց ինքն իր համար է անում: Սկզբում չէի հավատում, հետո, երբ ես սիրեցի, հասկացա, որ իմ սերն ավելի ուժեղ է, քան նրա, ում ամենաշատն էի սիրում: Թեև կան բաներ, որ մենք անում ենք անգիտակցաբար: Սիրելու համար թանկ վճարելու, հետո երբ թողնում են մեզ, մենք դառնում …

Արթուր Հայրապետյան․ «Գիշերը հեքիաթ էր պատմում»․ էսսե

                        Ասես ինչ-որ մեկն իմ հիշողությունից գողացավ լուսավոր, մաքուր մանկությունս, որ թանկ էր ու հարազատ, երբ օրեր առաջ բակից տարան իմ հեծանիվը: Շատ էի երազում հեծանիվ ունենալ: Փող չունեինք, ծանր պայմաններում էինք ապրում: Օրեր էին լինում, երբ սոված պառկում էինք քնելու, որ քաղց չզգայինք, …

Արթուր Հայրապետյան․ «Քաղաք»․ բանաստեղծական շարք

Հայացքդ վարդագույն էր ինչպես իմ հին քաղաքը հայացքդ որ չկա քաղաքս որ գողացան ինձնից շնչառությունդ որ քաղաքիս ամեն պատի տակ լսում էի ծանրացավ ամբարվեց կարոտներիս հիմա ամեն բան հանդարտ է ես առաջվանը չեմ ու քեզ իմ օրացույցից ջնջել եմ թեև կանգնել եմ ու նայում եմ ցած ինչպես է խաղում երբ լավ գիտեի թունոտ բառերիդ սարսափն …

Արթուր Հայրապետյան. «Սկզբնախաղ»․ էսսե

Այդպես էլ չգտա մի հեքիաթ, որի հերոսը կուզենայի լինել։ Հիմա հերոսներ չկան՝ ոչ գրի, ոչ կյանքի, ոչ… Ոչ… Հիմա հեքիաթներ էլ չեն գրվում, որովհետեւ բարին չկա… Հաճախ եմ ժամանակ տրամադրում` ստուգելու համար, արդյո՞ք սխալներ թույլ չեմ տվել. մեղքերս շատ են… Երկնքից խեժահամ անձրևը թափվում էր բերանս, վետվետում էր կապույտը, մարդու աչք էր մտնում: Թանձր ամպերը …