Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Բուալեմ Հալֆա․«Անձրևը` իմ քաղաքն ի վար»․բանաստեղծություն

Քո երգած անձրևը, Վեռլե’ն, Մոխրի հոտ ունի, Թառամած ծաղկի բույրը վաղեմի` Ծաղկի ամոթխած, ծաղկի մահացած, Որ մոռացվել է արանքում էջի: Իմ քաղաքի վրա, Վեռլե’ն, Անձրևը մաղում է անվերջ, Ինչպես տառապանքները: Այն շաչում է կորերով բլուրների, Ինչպես մեր սրտերի ատելությունը` Լցնելով գետերն այնպես, Ինչպես սերն է լիացնում Սրտերը մեր: Այն թափվում է ալժիրյան ժայռերին Հարյուրամյակներով, Հովիտներին …

Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Մամադու Տրաորէ Ռէյ Օտրա. բանաստեղծություն

Այո՛, ես տգետ եմ, գազան եմ ես, ես լոկ գարշահոտ սևամորթ եմ, ես լափում եմ ճիճուներ և անտառային հատապտուղներ, հողից փորված արմատներ, ես ծածկում եմ ամոթույքս խոտի խրձերով, և իմ մարմինն իրար վրա դարսված սպի է, ես բազմակին են` որպես պավիան, ես գնում եմ կանանց, ես վաճառում եմ դուստրերին, կանաչ թուփն ինձ ծառայում է որպես …

Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Ասիա Ջեբար․ բանաստեղծություն

Ամեն առավոտ Ես փնտրում եմ քեզ Երկու քայլ այն կողմ մեր տանից` Մեռյալների մեջ, Ամեն գիշեր Մթությունը Ավելի ու ավելի է այլանդակում մարմինները — Երկու քայլ այն կողմ մեր տանից` Թփերում դափնու: Ինձ ասում են` Թե ժանդարմները տարել են մարդուն` Նա այլևս չկա: Ամեն առավոտ ես փնտրում եմ քեզ Դիերի մեջ: Ես փնտրում եմ: Ես …

Արտասահմանյան արձակ Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Մուհամմեդ Ջիբ․ բանաստեղծություններ

Բացվում է այգը, և ահա Պատկերը` արյունով ներկված, Հառնում է իմ դեմ: Բայց ձայնը երգում ու երգում է, Կարկաչում, թռչում է բլուրներն ի վեր` Եզերքն աքսորի, թախծի ու վշտի: Շուրջբոլորը լոկ քամի ու սառույց, Մահացու մրրիկ: Ձայնում է, սակայն Երգը հեռավոր, թե հալածանքը Չի տևի հավետ, որ դաղձը Կրկին ծաղիկ պիտի տա, Պտուղով օծվի թավ …

Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Մանուել Լոպես․«Չմեռնես»․ բանաստեղծություն

Երբեք չմեռնես, որովհետև աշխարհի բոլոր կրակներով կայրվի իմ լեզուն, և կամայանա քեզ համար ազատագրված հողս… Չմեռնես երբեք, որովհետև երկնքից կընկնեն բոլոր սրբերը և կորբանան աստվածները համայն… Երդումով աղաչում եմ` չմեռնես, որովհետև ես չգիտեմ ու չեմ կարող ջրերի վրայով քայլել և տիրավայել կրել ցավը… Հանկարծ չմեռնես, որովհետև առաջին անգամ կյանքում ես երջանիկ եմ ու… այսքան Աստված: …

Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Քաթեբ Յասին․ «Կենդանի հիշողություն»․ բանաստեղծություն

Մեր արյունը Դարձյալ Արմատավորվում է: Թվում էր, Թե մենք մոռացել ենք Ամեն բան, Բայց հողը մեր` Մանկության օրոցքն ընկած, Նորից այրվում է նախկին հրդեհով: Նույնիսկ գնդակահարված` Մարդը եղունգները խրում է հողը, Նույնիսկ գնդակահարված` Նա փորձում է իր վրա քաշել Սավանը հողի` Իբրև մի վերմակ,- Շատ շուտով շնչավորները Տեղ չեն ունենա ննջելու համար, Իսկ հողի տակ` …

Թարգմանական Էսքիզ մատենաշար Հրատարակչություն Մեր գրքերը

Հարուկի Մուրակամի․ «Դանդաղ մակույկով դեպի Չինաստան»

📌Հարուկի Մուրակամի/村上 春樹 📈«Դանդաղ մակույկով դեպի Չինաստան» 📉Թարգմանական էսքիզ մատենաշար Կարճ պատմվածքներ Կազմը՝ կոշտ (3000դր, 117 էջ) Կազմը՝ փափուկ (2500 դր, 82 էջ)        

Մեր գրքերը Սպասվող գրքեր

Հարուկի Մուրակամի․ «Դանդաղ մակույկով դեպի Չինաստան»

  «Կնոջ սրտին կարմիր ոտնահետք թողած յուրաքանչյուր տղամարդ ճանապարհ է, որով այլևս չի քայլում ոչ մի կին…»: Հարուկի Մուրակամի/村上 春樹 Երևանյան Էսքիզ հրատարկչության «Թարգմանական էսքիզ» մատենաշարի անդրանիկ գիրքը ճապոնացի հակաուտոպիստ գրող, համաշխարհային գրականության կենդանի գործիչ Հարուկի Մուրակամիի «Դանդաղ մակույկով դեպի Չինաստան» կարճ պատմվածքների առաջին ժողովածուն է: Գիրքը ներառում է երեք՝ ոճային անկանխատեսելի հրավառություններով պատվածք. 1.☑️ «Խեղճ …