Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Արթյուր Ռեմբո․ «Ճնճղուկ»․ բանաստեղծություն

Ձմեռը եկավ, փոքրիկ ճնճղուկ, և ավերված է բույնը իմ հոգու, Ժանգոտ ձեռքերով մեկը նվագեց սիրտն իմ երգեհոն Ու բյուր հակինթներ ցած գլորվեցին Արծաթաջրված լուսաբացներից, Մարգագետինս չորացավ, խամրեց, Ձիեր դոփեցին կայծակնասլաց, Սիրտն իմ երգեհոն ծածկվեց մամուռով, Ապրեց լռելայն մելամաղձության չորս ցուրտ եղանակ: Ձմեռը, սակայն, փոքրիկ ճնճղուկ, Չլքեց տունն իմ: Աստվածներ իջան հովտով մերժումի, Հավատներ ընկան` ինքնաօտարման …

Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Ալեխանդրա Պիսարնիկ․ բանաստեղծություններ

Չդիպչես լռությանս: Օրը փուշ է իմ կոկորդում, ժպիտներս` ճայեր: Այսքան անտարբեր լքում են լքվածները, այսպես խրոխտ ինքնաոչնչացվում են մեզանում երբեք չմոռացվողները… * Մի սևթաթ կատու անթարթ նայում է իմ պատուհանին. թե պիտի դժոխք գնամ` դու եղիր բանբերս… * Ամեն գիշեր ես վերադառնում եմ շիրմաթմբին ընկած աստղի. ես ու դու մեռանք երջանիկ մահով` ուրիշների մեջ իրար …

Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Սիա Ցզի Լիյ․ «Հասարակածը սառել է»․ բանաստեղծություն

Հասարակածը սառել է: Ծառերը, որոնց տակ համբուրվել ենք` հիմա ճարճատում են ինչ-որ մեկի վառարանում: Լռել է երգը բալենու, աշխարհում քնել է վերջին աստղի հետ արթուն մնացողը, սերը թախիծն է լոտոսների: Եթե երբևէ բռնել ես ձեռքը աղջկա` հրաժեշտներից առաջ վերադարձրու սիրտը, լքելուց առաջ` համբուրիր ոտքերը Աստծո և խնդրիր, որ լույս իջեցնի պատուհանին աչքերիդ` գտնելու համար խիղճդ, …

Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Սեմ Կիո Ցզի. «Սենդային իջած տխուր կարոտներ» գրքից․ բանաստեղծություններ

Վերադարձի՛ր, Ամալի: Գարնան արևը, տե’ս, արտասվում է ծառերի շուքին: Ես ծերացել եմ բոլոր հեռացած գնացքների հետ, ես քեզ սպասել եմ` դեռ չեկած մահվան շիրմաքարի մոտ: Մեղքս մոլորակ էր, դու` իմ ներումը տրված երկնքից, Վերադարձիր, վերադարձիր Ամալի: Երկու աշուն է, ինչ անձրևում է Սենդայի վրա, ու դու չես գալիս: Տարին անցնում է լարումների մեջ լսողության, կեսգիշերային …

Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Ռաբինդրանաթ Թագոր. նոբելյանակիր պոեզիա

    Թախիծ Վերջին անգամ ձայնեիր կանչով չվող թռչունների, Վերջին անգամ իմ հայացքին լուռ իջեցնեիր Արեգակի շողը արձակ, նռան գինին մայրամուտի, Եվ կարոտում մթնշաղի, մա’յր, ինձ գրկեիր վերադարձի մեղեդիով, Մա’յր, ինձ պատմեիր ներող ու մեծ սրտի մասին Միակ Աստծո… * Վերհուշ Ես երբեք չեմ հիշում մորս, Միայն երբեմն, երբ վազում եմ դուրս Տղաների հետ անհոգ …

Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Նուար Դզին․ «Գետերով արի»․ բանաստեղծություն

Գետերով արի, ու թափ տուր գիշերը կոպերիդ իջած երգը վախճանի: Ինչ-որ տեղ հաստատ ապրում է մեկը` փաթաթված սպասման տաք թիկնոցի մեջ, ով չի վախենում քանդակված ցավից` թիկունքդ գրկած: Գետերով արի: Ջրերին թափված ծաղկաթերթերով ես կլվանամ ոտքերդ հոգնած, ես քեզ կսիրեմ ամենասկզբից…   Թարգմանությունը` Մարգարետ Ասլանյանի Կորեա        

Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Խորխե Լուիս Բորխես․ բանաստեղծություններ

«Գաղտնագիր գրքից» Երրորդ մարդ Ես նվիրում եմ այս բանաստեղծությունը (ընդունենք այս բառը ժամանակավորապես) Երրորդ մարդուն, ում հանդիպեցի երեկ չէ առաջին օրը, որն անհաս էր, ինչպես երրորդ մարդն Արիստոտելի: Շաբաթ երեկոյան փողոցները մարդաշատ էին, և ինչ-որ տեղ ամբոխում կար երրորդ մարդը` ճիշտ այնպես, ինչպես չորրորդն ու առաջինը: Ամենայն հավանականությամբ մենք չհանդիպեցինք անգամ հայացքով. նա մեկնում էր …

Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Անդրես Սանչես Ռոբայնա․ «Գիրքը` ավազե բլուրի հետևում» շարքից

||| Այնտեղից` էջերից գրքի, որը բացվում է իմ հիշողության մեջ, անդնդախոր լանջերի անկումներից դեպի ինձ է հասնում ծառերի աղմուկը` ուր ես վազում էի քարքարոտ արահետով մայրամուտին` մենակ, ավելի ու ավելի հեռանալով տանից` դավադիր երկնքի տակ քարերին ճանկռելով փորագրելու համար սեփական նախարմատը` դրանով իսկ թողնելով նշանն իմ անվան առեղծվածի. Երկինքը կրկնում էր գույնը Հողի: *** VI …

Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Միրոսլավ Անտիչ․«Վերջին հեքիաթը»․ շարք

Չգնաս երբեք, նարնջագույն աղջի՛կ, Իմ երկնամերձ ասուպ, իմ առավոտ լուսո, Չգնաս անգամ, երբ այս երկինքը, Որ կախարդական գորգն է հեքիաթի` Վիժի լուսիններ, լացի արյունով, Երբ այս աշխարհը, որտեղ ապրում են Ալ երազանքները` սև վանդակներով, Մշուշի սիրտդ, որ իմ կեցության Ծառն է դարավոր, Չգնաս նույնիսկ, երբ հիվանդանան Կապույտ հեքիաթի թռչունները կույր Եվ ինչ-որ մեկը ողջ ագահությամբ …

Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Բրանկո Ռադիչևիչ. բանաստեղծություն

Աստված, դու սեր ես ու բոլոր նրանք, ովքեր դիպել են մի օր իմ ձեռքին` քեզ շոշափել են իմ երակներում: Տե՛ր իմ, երեկ գիշերը թախիծ էր ու մահ. սրբազան գետում մկրտվում էին կարիճները, վիշապները հոտոտում էին ծաղիկները դրախտի, ագռավները կտցահարում էին կանաչ աչքերը սևամորթ գիշերվա, արծիվները դիտորդն էին կործանումի, խլանում էր երգը ծղրիդների, ես մտածում էի …