Այնտեղ ամեն ինչ էլ կար և մենք կարող էինք մնալ: Ձմեռային ցուրտ երեկո էր փողոցում, իսկ այնտեղ շամպայն, վիսկի, պարող դատախազ անգամ, կենացներ, ժպիտ, մաղթանք…Մի խոսքով՝ տաք էր: Այդ օրվա համար դու հագել էիր մորդ բաճկոնը, որովհետև, թեև դու ուսանող էիր, բայց տան աշխատողը մայրդ էր ու առաջինը իրեն համար պիտի առնվեր շոր, կոշիկ և …
Սևակ Գևորգյան․ «Ամրագոտին»․ պատմվածք
Ես երբեք այլևս չեմ կարողանա բարձրանալ այս մուտքի աստիճաններով, ուր ժամանակին ամեն օր էի լինում: Թերևս, նա ՝ նույնպես… Ես նրանից մեծ եմ մեկ ամսով կամ մի փոքր քիչ: Ես ծնվել եմ այս բակում, ուր ապրել են պապերս, նրանց պապերը և այդպես շարունակ, չնայած, վստահ չեմ, որ այս բակն այդքան հին է, որովհետև մեր բանվորական …
Մարգարետ Ասլանյան․ «Կարմիր քաղաքներ» գրքից
Դարձիր ինձ համար երջանկության ամենաերկար ճանապարհը, և ես կլինեմ քո ամենասպասված վերադարձը, որին չի հավատացել աշխարհում ոչ ոք… Ընտելացրու ինձ հակառակ դռներին, և ես կսովորեցնեմ քեզ` բոլոր հնարավոր ու անհնարին ելքերի անտես մուտքերից դուրս գալ որպես մարդ… Ցույց տուր ամենավերջին քավարանը և ես կսերտեմ ջրերի վրայով քայլելու ամենահին գաղտնիքը, որ մնացել է միակ Խաչյալի ոտնահետքերին… …
Սաթեն Վարդանյան․ «Իմ անունն է Սեր» գրքից
Աչքերիցս կթափվեն ծաղիկները կրակե և իր բոցեղեն լեզուն կուլ կտա արշալույսի տիրակալը դեղնամորթ, զի ոտք էր մեկնել քեզ հետ՝ հարդարելով ծամերիս անմոռաց շավիղները, որտեղ կորցրել ես նինջդ, որտեղ թողել ես սիրտդ… Ձիթենու ճյուղ կդառնա ուսերիդ հենված ձեռքս և երակները լուսնի կթափվեն երկնքից ցած՝ փաթաթվելով մեր ծաղկած մարմինների լանջերին, հիշեցնելով, թե որքան հմայուն է դրախտը, որի …
Սևակ Գևորգյան. բանաստեղծություններ
Անլուսին Ամենահով երեկոն է այսօր այս ամռան, Անլուսին երկնքի լացն է տարուբերում Պատուհանիս դիմաց ծերացող բարդին: Ագռավները շարվել ու սպասում են ձեռքիս, Իսկ ես ձեռնունայն եմ, կամ՝ մի գավաթ սուրճ: Գիշերվա սառնությունը նրա հոտն ունի, Ով անդավաճան քնած է հիմա մեջքիս ետևում, Ով մի ամբողջ կյանք կողքիս է եղել, Ով մի ամբողջ կյանք պահել է …
Դավիթ Մշեցի․ «Արթնացում» գրքից․ բանաստեղծություններ
Ես քեզ կպատմեմ Ես քեզ կպատմեմ վարդերի մասին, Որոնք այլ ինչ չեն, քան կրկնությունը մեր՝ Դեռ չգիտակցված բանականությամբ… Կպատմեմ ես քեզ աստղերի մասին, Որոնք մեր կյանքի օրինակն են վառ՝ Չխոսկան սակայն… Ես քեզ կպատմեմ ծովերի մասին, Որ մեր թանձրացած արցունքներն են լոկ՝ Առանց ճիչերի… Ես քեզ կպատեմ Իրերի մասին, Որոնք կախված չեն բանկանության կեռ յաթաղանից. …
Սաթեն Վարդանյան․ «Տաղերգ Զարթոնքի» գրքից․ բանաստեղծություններ
Մանգաղե խոշոր ավազաթմբեր կքվել են ասես աչքերիս վրա և թարթիչներիս սև թիկնոցները ծածկում են իմ տաք ու երկնածրար հայացքը տնանկ՝ այս սպասումներից լիովին հյուծված, հար աստվածահույս… Ես քեզ սիրում եմ… Շյուղե մատներով ալ ծերությունը կառչել է սրտիս իր արմատներով և արշալույսը թվում է հեռու՝ գարշերես դևի ձեռքերին գերի, սակայն, անվեհեր Արևի որդուն, հավատարմության երդումով …
Ահմադ Շամլու․բանաստեղծություններ
Աշխարհի մյուս ծայրից եկել են սայլերը, Որոնք չունեն մեր ժամանակի ականջներում Հագեցված երկաթե աղմուկներ, Ժամանակի մյուս ծայրից եկել են սայլերը: Սովահարները ոտքի չելան, որովհետև սայլերի բեռից Չէր հասնում բույրը տաք հացի: Մորեմերկները ոտքի չելան, Որովհետև սայլերի բեռից Չէր լսվում խշխշոցը հագուստների: Կալանավորները ոտքի չելան, Որովհետև սայլերում եղածը Ո’չ կախաղան էր, Ո’չ ազատություն: Ննջեցյալները չելան ոտքի, …
Լեոպոլ Սեդար Սենգոր․ «Կին»․ բանաստեղծություն
Մերկ կին, կին սևամաշկ, Դու հագել ես գույնդ, որ կյանք է, Ձևդ, որ սքաչություն է, Ես հասակ առա քո ստվերում, Ուր նրբությունը մատներիդ Փակում էր աչքերս, Եվ ահա մի շեկ լեռան բլուրներին Ես գտնում եմ քեզ, Երկիր Ավետյա’ց` Սրտում հարավի և ամռան, Ու գեղեցկությունդ` Որպես բազեի հանկարծակի զարկ, Կայծակում է ինձ: Մերկ կին` անըմբռնելի, Հասուն …
Հերման Հեսսե․ բանաստեղծություն
Ձգում դեպի ինձ` Տաք բերանս մեղմորեն Հպելով ուշաթափ եղած Քո թույլ շուրթերին… Ես արթնանում եմ հանկարծ, Մինչ ցուրտ գիշերը Շարունակում է Տարածվել փարթամ, Ու լուսափեղկին Պայծառ և պարզ է աստղը. Չկա՜ս միայն դու… Եվ ու՞ր են հիմա Մազերդ բացգույն, Քաղցր շուրթերդ Որտեղ են արդյո՞ք . Թույն կա’ իմ գինում, Եվ շա՜տ է կիրքը Խմածս ցավում. …