Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Թերեզա Ամրյան. «Ռզգանը ֆերմեր դարձավ». պատմվածք

  Ռզգանը խիտ, փայլուն մազեր և խոշոր, ամուր մատներ ունեցող տղամարդ է․ քայլելիս նրա բարձր հասակը երբեմն երերում է, մեջքը ճկվում, նմանվում է ծռված որթատունկի։ Վերջերս իրականացել է Ռզգանի փայփայած երազանքը. Ռզգանը նոր գոմ է կառուցել։ Գյուղում Ռզգանի բոլոր եզդի ազգակիցներն այդ մասին են խոսում։ Ոչ ոք չի էլ պատկերացնի, թե ինչքան է Ռզգանը չարչարվել …

Հարցազրույց Նորություններ

«Նրան, ով նամակներ չի կարդում»․ շուտով լույս կտեսնի երիտասարդ գրող Օֆելի Դալաքյանի նոր գիրքը

Օրերս Երևանյան Էսքիզ հրատարակչությունը լույս կընծայի արդի գրող Օֆելի Դալաքյանի «Նրան, ով նամակներ չի կարդում» կարճ պատմվածքների գիրքը։ Գրքի ստեղծման պատմության, առանձնահատկությունների, գրադարանավարի աշխատանքի, արդի գրականության մասին զրույցը հեղինակի հետ՝ ստորև։             Գրադարանային աշխատանքը՝ գրականությանը սեր խոստովանելու ևս մեկ միջոց․․․   — Սիրած օբյեկտիդ մոտ լինել է նշանակում նաև։ Գրադարանում հնարավորություն …

Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Վեպ

Պատրիկ Արտեմի․ «Մեզոզոյան խենթեր»․ վեպ, մաս 1-5

  Եղիշեի պատանության ընկերուհին, Ֆրանսիայում ուսումը շարունակելիս, կատարելով հաջող ընտրություն, հայտնվել է մշակութային մեծ երկրի բոմոնդում։ Գործարար աշխարհին հայտնի ամուսինը, խրախուսելով հայազգի կնոջ հովանավորչական հակումները, շռայլ միջոցներ է տրամադրում՝ իր դղյակը դարձնելով արվեստի և գրականության երևելիների հավաքատեղի։ Պատանության ընկերուհին որպես էկզոտիկա երբեմն գրում է Եղիշեին․ «Բարեկամս, տարիներն անցնում են, բայց դու շարունակում ես դոփել տեղում։ …

Հարցազրույց Նորություններ

«Ծովահենը»․ զրույց երիտասարդ գրող, դրամատուրգ Հասմիկ Կարապետյանի հետ

    Օրերս Երևանյան Էսքիզ հրատարակչությունը լույս կընծայի արդի գրող Հասմիկ Կարապետյանի «Ծովահենը» վիպակը։ Գրքի ստեղծման պատմության, առանձնահատկությունների և, առհասարակ, գրականության մասին զրույցը հեղինակի հետ՝ ստորև։           Գիրք գրելը՝ հոգու պահա՞նջ, թե՞ ժամանակի նորաձև տենդենց․․․   — Իսկ Չարենցն իր գլուխգործոցները ժամանակի նորաձևությանը հետևելո՞վ էր գրում… Առհասարակ, գիրք գրելը դժվար բան է: …

Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Ռուբեն Հովսեփյան․ «Ես ձեր հիշողությունն եմ»․ պատմվածք

  Ինքն իրենից առաջ ընկած ամառը նորելուկ հունիսը դարձրել էր օգոստոս, մարդկանց խաբել, թե բանջարանոցում, մի երեոսով հպված հողին, տրաքտրաքում է սրսուռ ձմերուկը, որի հյութը եթե լցվի ներսդ, իսկ թաց կճեպը որպես թասակ նստի գլխիդ, ապա էլ ինչ օգոստոս ու շոգ, Աստծո ծոցում քեզ զգա ու չրթիր, չրթիր կարմիր կորիզները մինչև իջնի փորիդ տռուզը: Այնինչ …

Հարցազրույց

«Գրականությունը մեզ նման ազգերի համար բացառություն է»․ զրույց գրող Անուշ Սարգսյանի «Անոն» գրքի շուրջ

  Կյանքը պատերազմից առաջ և հետո․․․   Այսօր մի իրողություն ունենք երկրում, որը բաժանարար գծի նման մեզ  կանգնեցրել է կյանքը պատերազմից առաջ և հետո սահմանների միջև։ Դեռ չգիտենք՝ ի՞նչ է մեզ սպասվում, և ի՞նչ կարող էր լինել, եթե այն պատահած չլիներ կամ այլ ընթացքով ու ելքով ավարտվեր։ Իրավիճակը հուսահատեցնող է, բայց որպես քրիստոնյա ազգ՝ գիտենք …

Հոդված Վերլուծություն

«Բռնի՛ր ձեռքս ու չվախենաս մահից»․ Ռուբեն Սևակ հայորդու և բանաստեղծի կերպարը Ալեքսանդր Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» վեպում

  Ալեքսանդր Թոփչյանի այս վեպը առանձնահատուկ տեղ ունի հայ արդի գրականության և պատմության, իսկ ավելի ճշգրիտ` ցեղասպանության առավել մանրամասն նկարագրության ու դեպքերի ճշմարիտ արձանագրման գործընթացի մեջ: «Եվ անգամ մահից հետո» վեպը ստիպում է մեզ կլանվել, առավել լրջորեն ըմբռնել 1915թ. տեղի ունեցած դեպքերին, ավելի մոտիկից ճանաչել հայ բանաստեղծ և բժիշկ Ռուբեն Չիլինկիրյանի, հենց նրա` Սևակի կյանքին` նախքան …

Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա

Աննա Ախմատովա․ «Երկու բանաստեղծություն»

  Խորհրդավոր ու նոր ես դու միշտ, Հլու եմ դառնում քեզ օրըստօրե, Բայց սերը քո, իմ դաժա՛ն ընկեր, Փորձություն է՝ երկաթե ու հրե։ Արգելում ես երգել ու ժպտալ, Իսկ աղոթել վաղուց ես արգելել, Միայն թե չբաժանվեմ քեզնից, Մնացածը կարող եմ և ներել։ Այդպես՝ երկրին, երկնքին օտար Ապրում եմ ու չեմ երգում էլ ես, Դժոխքի մոտ …

Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Մարտինա Գյուլնազարյան․ «Մեր մաշկն արդեն ճաքապատ է»․ պոեզիա

  Գրաֆիկներս հապճեպ են գծված, Երազանքներս՝ ինչպես պատահի, Օրվա մեջ ժամեր ավելացնելու, Եղածից գլուխ չհանելու լաբիրինթոս… Իմ երազները տարբեր են քոնից, Երազումս վագրը լուսին է ուտում, Իսկ լուսնի ճիչը հասնում է Մարսին… Զամբյուղը սահում է տատի ձեռքից, Անուշ խնձորներ են հոլաձև պտտվում… Ոզնին անտարբեր անցնում է մոտից, Երազիս ոզնին մրգեր չի ուտում։ Ծաղրածուի քթին մեղու …

Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Վիպակ ֆանտաստիկա

Արսեն Ամատունի․ «Երևան 2084»․ ֆանտաստիկ վիպակ

  Մաս 1 Անահիտ   Առավոտյան Անահիտն արթնացավ ազանի ձայնից։ Չնայած արդեն սովորական է դարձել այս ձայնը , մեկ է, ինչ-որ բան նրա ներսում չէր ընդունում մոլլայի ողբանվագ երգը։ Ինչևէ, այսօր նա շատ անելիքներ ունի, պետք է վեր կենալ, դպրոցում նա պետք է մասնակցի «Սեր եւ միություն» բեմադրությանը։    Մտնելով խոհանոց, Անահիտը տեսավ տատիկին՝ իր …