Վլադ Վասյուխին․ «Ֆինիսաժ»․ պիես

        «Կանաչակն կինը՝ նոր հագած կապույտ զգեստով ․․․» դրամա     Գործող անձինք   Լև Մետելին— 75 տ․ Գրիշա— 20 անց Վերա Տրուբաչովա— 70 անց Նեստոր Մուզալևսկի— Վերայի ամուսինը, համարյա 60 տ․ Մաքսիմ Պոլովինկո— Մետելինի ընկերը, 75 տ․ Օլգա— 40 անց Պաուլինա— Օլգայի աղջիկը, մոտ 20 տ․ Ժաննա— մոտ 40 Պավել Ժիվոդուև— …

Պավանա Րեդի․ «Ես սովորել եմ, որ մարդիկ գրքեր չեն»․ պոեզիա

    Մեր հանդիպումն այլ բան չէր, քան լույս։   Ժպտացի։   Ես մի անգամ արևին պատմեցի քո մասին, ինձ թվաց՝ նա լցվեց իմ մեջ, որ քեզ զգա․․․     *     Ես բառ եմ փնտրում նկարագրելու այն ծարավի ճնշող զգացումը, որ ունենում է ծավալվող օվկիանոսը, բայց ամենը, ինչի մասին կարող եմ մտածել, դու …

Սերգեյ Դովլաթով․ «Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած կտրական ձևակերպման». խոհեր

  Անիմաստ է սեխի բուրմունքի մասին պատկերացում ներշնչել մարդուն, որը տարիներով ծամել է իր կոշիկի քուղերը:  Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած կտրական ձևակերպման: Մարդը բարի է… Մարդը սրիկա է… Մարդը մարդու բարեկամն է, ընկերը և եղբայրը․․․ Մարդը մարդու համար գայլ է… Եվ այլն․․․ Մարդը մարդու համար ամեն ինչ է, ամեն ինչ, ինչ կկամենաք: Կախված …

Աննա Ախմատովա․ «Երկու բանաստեղծություն»

  Խորհրդավոր ու նոր ես դու միշտ, Հլու եմ դառնում քեզ օրըստօրե, Բայց սերը քո, իմ դաժա՛ն ընկեր, Փորձություն է՝ երկաթե ու հրե։ Արգելում ես երգել ու ժպտալ, Իսկ աղոթել վաղուց ես արգելել, Միայն թե չբաժանվեմ քեզնից, Մնացածը կարող եմ և ներել։ Այդպես՝ երկրին, երկնքին օտար Ապրում եմ ու չեմ երգում էլ ես, Դժոխքի մոտ …

Լյուդմիլա Ուլիցկայա․ «Երջանիկ ընտանիք»․ պատմվածք

  Բերթան և Մաթիասը կիրակի օրերին միշտ գնում էին իրենց որդու մոտ։ Բերթան բուտերբրոդներ էր պատրաստում,  թեյ էր լցնում թերմոսի մեջ և զգուշությամբ թղթե ժապավենով փաթաթում էր ավելը։ Համենայն դեպս աման էլ է վերցնում ու այդ ամենը դասավորում էր Մաթիասի պատրաստած պայուսակի մեջ։ Մաթիասը կնոջը տալիս էր վերարկուն, կա՛մ պլաշչ, կա՛մ ժակետ ու նրանք ծաղիկներ …

Ֆաիզա Խալիմովա․ «Բեկորը»․ պատմվածք

  Այսօր  մայրիկիս տարեդարձն է, և մենք՝ նրա զավակները, որոշել ենք փոքրիկ տոն կազմակերպել։ Կհավաքվենք, կխոսենք, մի կուշտ հաց կուտենք, իսկ նա կհիշի մեր մանկական չարաճճիությունները, կծիծաղենք, իսկ հետո կլռենք միասին․․․ Հայրս վաղուց չկա․․․ Մայրս սիրում է հոնի տնական հյութ, իսկ ես՝ ոչ։ Այդ կարմիր ըմպելիքի տեսքից անցյալի հիշողությունները հառնում ու օձի նման խեղդում են, …

Լուիզ Գլուքը՝ 2020 թվականի Նոբելյան մրցանակակիր՝ գրականության ասպարեզում․ «Վայրի հիրիկ» գրքից․ պոեզիա

  Այնտեղ՝ իմ տառապանքների վերջում, Դուռ կար։ Լսիր ինձ․ այն, ինչ կոչվում է մահ, Հիշում եմ։ Բարձունքում աղմկոտ է, Կեչիների ճյուղերի թափահարում։   Հետո՝ դատարկություն։ Լույսի սկավառակը Առկայծեց երաշտավոր հողի վրա։ Ողջ մնալ այդքան սարսափելիորեն՝ Զգալով ինքդ քեզ Թաղված կավահողում։ Բայց սա էլ անցավ․ այն, ինչից վախենում ես, Հոգի լինել ի զորու չէ, Խոսել, կտրուկ …

Էդիթ Սյոդերգրան․ «Երկիրն այն, որ չկա»․ պոեզիա

  Իմ հոգին     Իմ հոգին կարող է փոխանցել և չիմանալ ճշմարտությունը իմ հոգին կարող է միայն լալ ու ծիծաղել և ձեռքերը ծալել, իմ հոգին չի կարող հիշել և պաշտպանել իմ հոգին չի կարող դիտարկել և հաստատել: Երեխա ժամանակ ես տեսա օվկիանոսը. այն կապույտ էր պատանության տարիներին ինձ մի ծաղիկ հանդիպեց. այն կարմիր էր …

Վիկտոր Կրիվուլին․ «Նամակներ Մարիա Իվաշինցովային» շարքից

    26 մայիսի 1978   Մաշա, հոգի՛ս, սա այսօրվա իմ երկրորդ նամակն է: Ավելի ճիշտ՝ սա քեզ ուղղված մի թերթ է օրագրից: Այս մեկն էլ անշուշտ ուղարկելու եմ քեզ: Թեկուզ մենախոսելով, միակողմանի, բայց գոնե զրույց է, և ավելին է ինձ համար, քան սոսկ զրույցը: Դու հիմա խուլուհամր ու կույր ես իմ հանդեպ, և ասես …

Էլիզաբեթ Գրաֆ․ «Հեռախոսազանգը»․ պատմվածք

    Արդեն մեկ ժամ կլիներ, ինչ նստած էր հեռախոսի մոտ՝ աթոռակին. սիրելիի զանգին էր սպասում: Նա խոստացել էր այդ օրը կապ հաստատել, իսկ ինչ խոստանում է, անպայման, կատարում է: Երբ նրա մասին էր մտածում, սիրտը կարոտով էր լցվում: Ինչքա՞ն ժամանակ էր անցել իրենց վերջին հանդիպումից հետո: Երե՞ք ամիս: Չո՞րս: Չէր կարողանում հստակ հիշել, միայն …