Ագաթա Քրիստի․ «Ռոջեր Էքրոյդի սպանությունը». թարգմանչի դիտանկյուն

Ագաթա Քրիստի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» «Էդիթ Պրինտ» հրատարակչություն   Թարգմանությունը ճանապարհորդություն է մի ուրիշ ու հետաքրքիր աշխարհով, թարգմանիչը՝ յուրատեսակ զբոսավար, որն ընթերցողին տանում է այդ աշխարհի բոլոր անկյուններով, ծանոթացնում յուրահատկություններին ու գեղեցկություններին։ Ընդ որում, այս ուղևորությունը թե՛ տարածական է, թե՛ ժամանակային։ Ուստի թարգմանչի համար շատ կարևոր է ճիշտ փոխանցել այն ժամանակաշրջանն  ու միջավայրը, որում տեղի …

Կազուո Իշիգուրո «Օրվա մնացորդը»․ թարգմանչի դիտանկյուն

  Կազուո Իշիգուրո «Օրվա մնացորդը» «Զանգակ» հրատարակչություն     «Օրվա մնացորդը» պատմություն է մարդու մասին, որին կործանեցին այն գաղափարները, որոնց վրա նա կառուցել էր իր կյանքը։ Այսպես է Կազուո Իշիգուրոյի վեպը նկարագրում ժամանակակից մեկ այլ հեղինակ՝ Սալման Ռուշդին։ Քննադատների կողմից «գեղեցիկ ու դաժան» բնորոշվող այս գիրքը անձայն հուսահատության ու լռեցված զգացմունքի մասին նուրբ գլուխգործոց է։ 1989թ․ գրված …

Ֆիլ Նայթ․ «Կոշկավաճառը»․ թարգմանչի դիտանկյուն

  Ֆիլ Նայթ․ «Կոշկավաճառը» «Էդիթ Պրինտ» հրատարակչություն   «Նյու Յորք Թայմսի» «Կոշկավաճառը» բեսթսելերը ներկայացնում է «Նայք» ընկերության հիմնադրի անցած ուղին: Ամենաճանաչված համաշխարհային բրենդներից մեկի հիմնադիր Ֆիլ Նայթն այժմ աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում չէր կարող անգամ իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում Ճապոնիայից …

Կարեն Օհանջ․ «Արամյանց»․ թարգմանչի դիտանկյուն

  Կարեն Օհանջ․ «Արամյանց» «Էդիթ Պրինտ» հրատարակչություն     Մոտ ժամանակներս լույս կտեսնի Կարեն Օհանջի «Միքայել» վեպը, որը հայերեն թարգմանությամբ վերնագրվել է «Արամյանց»: Իրականում վերնագրային այս երկու տարբերակները մեկ ամբողջության երկու բաղկացուցիչներն են, հետևաբար կարելի է ասել, որ գրքի ռուսերեն տարբերակից շեղում չի եղել. գիրքը պատմում է հայ մեծանուն բարերար և գործարար Միքայել Արամյանցի մասին …

Նատալյա Գինզբուրգ․ «Ճանապարհ, որ տանում է քաղաք»․ թարգմանչի դիտանկյուն

  Նատալյա Գինզբուրգ․ «Ճանապարհ, որ տանում է քաղաք» «Երևանյան Էսքիզ» հրատարակչություն   Նատալյա Գինզբուրգի «Հինգ վիպակ»  ժողովածուն կարևոր տեղ ունի իտալական արձակում: Այն շահել է «STREGA» մրցանակը՝ 1963 թվականին: Ժողովածուն սկսվում է  «Ճանապարհ, որ տանում է քաղաք»  ինքնատիպ վիպակով:  Գրքի շուկա նետելով նման վիպակ, Գինզբուրգը և հրատարակչությունը հայտնվեցին ընթերցողի կողմից  չընդունվելու  վտանգի առջև: Սակայն վախն անհիմն …

Նիկոս Կազանձակիս․«Հույն Զոռբան»․ թարգմանչի դիտանկյուն

Նիկոս Կազանձակիս «Հույն Զոռբան» «Անտարես» հրատարակչություն     Թարգմանիչն արտոնյալ գրող է, ում խնդիրն է վերաշարադրել գլուխգործոցներն իր լեզվով՝ պահպանելով ստեղծագործության միտքն ու հոգին: Այդ առումով հատկապես կարևոր եմ համարում բնագրային թարգմանությունը, քանի որ ոչ բնագրային թարգմանության մեջ, հնարավոր է, լինեն իմաստային սխալներ, բացթողումներ, որից թարգմանության որակը կարող է տուժել: Թարգմանիչը նախ ինքը պիտի որսա …

Մերի Մախսուդյան․ «Ցեղասպանությունը ժամանակակից մարդու կենսագրության պրիզմայով»․ ցեղասպանության քրոնիկոն

  Ցեղասպանություն եզրույթն առաջ եկավ 1915 թվականին և մնաց որպես չփակված վերք հայ ժողովրդի համար: Սա առաջին անգամը չէր, որ ուզում էին ծնկի իջեցնել ու ոչնչացնել հային, բայց այս անգամ հայը չկարողացավ դիմակայել, քանի որ նենգորեն էր կազմակերպված: Ունեցանք 1,5 միլիոն զոհ և աշխարհասփյուռ հայություն, սակայն պատմությունը ցույց տվեց, որ Թուրքիան սխալվեց իր հաշիվներում, քանզի …

Մերի Մախսուդյան․ Կնոջ հոգու դրաման Մարգարիտ Դերանցի «Սեր և Էմիգրացիա» վիպակում․ գրական ստեղծագործության վերլուծություն

Մի բան պարզ է. կինը երջանիկ է, երբ սիրում է և սիրված է: Լինելով թույլ ու զգայուն էակ՝ վերջինս մշտապես ունի սիրո և պաշտպանվածության կարիք, սակայն նրա ուժը բազմապատկվում է, երբ ճնշման է ենթարկվում, և կարողանում է պայքարել հանուն երջանկության, որին կնախանձի ցանկացած տղամարդ: Ինչու՞ երջանիկ չէր Թումանյանի Անուշը, Կոստան Զարյանի Սանան, Նար-Դոսի Սառան, Ֆլոբերի …