Դիանա Համբարձումյան․ «Կանաչ մարգագետնի հմայքը»․ հատված վեպից

  ԳՐԱՆՑԱ«ՄԱՏՅԱՆԻ» ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ ․․․Թեև հո՜ւյժ մերժելի եմ։                             Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության», Բան ԺԲ, Ա       ՊԱՐՈՒՆԱԿ ՅՈԹ Սուրահ                                                             7   Րոպեական թուլության պահին …

Հենրի Միլլեր․ «Սև գարուն․ Տասնչորսերորդ շրջան»․ հատված արգելված վեպից

    հատված   Այն ամենն, ինչը փողոցի մեջտեղում չէ՝ կեղծ է, երկրորդական – այլ կերպ ասած՝ գրականություն։ Ես հայրենասեր եմ։ Հայրենասեր՝ Բրուքլինի տասնչորսերորդ շրջանից, որտեղ ինձ դաստիարակել են։ Միացյալ նահանգների մնացած մասն ինձ համար գոյություն չունի, եթե միայն որպես գաղափար կամ պատմություն, կամ էլ գրականություն։ Ծնվելուց ի վեր տասը տարի շարունակ ես կտրված եմ …

Դառանժ․ «Nullus». հատված «Ներքին հեղափոխություն» գրքից

Մտնելով հսկայական շենքը և անտարբեր ողջունելով մուտքի մոտ կանգնած պահակին՝ ցույց տվեցի անձը հաստատող փաստաթուղթը: Այնուհետև անցնելով անձը սահմանող մոնիտորը, արդեն ավելի հանգիստ քայլեցի դեպի աշխատասենյակ: Փլվելով հարմարավետ բազկաթոռին՝ միացրեցի համակարգիչը. ինչպես միշտ՝ ծանուցումներ չկան, իսկ դա նշանակում է, որ որևէ աշխատանք նույնպես չկա: Հորանջելով՝ քարտուղարուհուց խնդրեցի մեկ բաժակ սուրճ, ապա ձգվելով դեպի հեռակառավարման վահանակը՝ …

Զապել Եսայան․ «Երբ այլևս չեն սիրեր»․ վեպ

Երեք-չորս օրէ ի վեր կը ձիւնէր անընդհատ։ Կապարագոյն երկինքը կը ցանծար ու պիտի փլէր կարծես փայտաշէն ու հինցած տուներուն վրայ՝ որոնք արդէն ծածկուան էին համայնատարած սպիտակութիւնով. սանիքները կը կքէին հանդարտօրէն եւ համառ կերպով իջնող ձիւնի ծանրութենէն նեղ փողոցները գրեթէ ամայի էին, ուր հազիւ մէկ քանի անտէր շուներ սրսփալով ցուրտէն կը քաշքշուէին եւ գիշերն ի բուն …

Դիդո Սոտիրիու․ «Արնաշաղախ հողեր»․ հատված գրքից

Մինչ խոսում էինք, հեռվից խառը ձայներ ու ոտքերի դոփյուն լսվեցին: Վերևում` ժապավենի նման ձգվող սայլուղու վրա, փոշու սև ամպ բարձրացավ, ասես նախիր էր իջնում: Ձեռքներս ճակատներիս հովանի արած՝ փորձեցինք հասկանալ, թե ինչ էր կատարվում: Երեք ձիավոր քառատրոփ արշավով հասան Ալի դայու բակ: Մեծ հարգանքով ողջունեցին նրան: -Ի՞նչ է եղել, Մեհմեդ,- հարցրեց Ալի դային ոստիկանին: -Ալի …

Թադևոս Ծպնեցյան․ «Մեռնող սլաքներ»․ հատված փաստավավերագրական վեպից

  Մի օր Սարգիսը կրկին  հիմնական դիրքեր էր գնացել (Քյավթառի մոտ) այնտեղ Կուբաթլուի հրետանային դիվիզիոններից մեկն էր տեղակայված, Սարգսի կամանդիրը նախկինում այդտեղ էր ծառայել ու այդ կողմով անցնելիս միշտ կանգ էին առնում: Երբ առաջին անգամ եկան, իմացան, որ նոր են վերադարձել, զոհ և կորուստներ չունեին, բայց երբ մեքենաների արտաքին տեսքը տեսան, զարմանքից ապշել էին․ ամբողջովին …

Օրհան Փամուք. «Իմ անունը Կարմիր է» գրքից․ վեպ

1. Ես հանգուցյալ եմ Այժմ ես հանգուցյալ եմ՝ մի ջրհորի հատակին։ Շատ է անցել այն պահից, երբ վերջին շունչս փչեցի, սիրտս վաղուց կանգ է առել, բայց իմ ստոր մարդասպանից բացի ոչ ոք չգիտի, թե գլխիս ինչեր են եկել։ Իսկ նա՝ այդ զզվելին, որպեսզի համոզված լինի, որ ինձ սպանել է, լսեց իմ շնչառությունը, ստուգեց զարկերակս, հետո …

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. «Միջնաբերդ» վեպից․հատվածներ

Երբ ցորենը մգլոտում է, մի՛ ջոկիր, այլ ամբարը փոխի՛ր: Եթե մարդիկ ատում են իրար, մի՛ հորինիր հիմար պատճառներ հասկանալու համար ատելությունն այդ: Նրանց մոտ կգտնվեն պատճառներ և՛ Սիրո համար, և թե՝ անտարբերության, բայց նրանք մոռացել են այդ մասին: Ես ուշադրություն չեմ դարձնում բառերի վրա, ես գիտեմ՝ դրանք նշաններ են դժվար ընթեռնելի: Ի վերջո, չեն կարող, …

Լևոն Խեչոյան. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպից

հատված Արգելեցին զենքով եկեղեցի մտնել։ Մեր հոգու փրկության համար անվճար մոմեր բաժանեցին եւ մենք զենքը դռանը թողած, ներսում մոմեր վառեցինք։ Հետո սրընթաց արագությամբ վերցնում էինք նրանց գյուղերը։ Մեծ քաղաքին մոտեցանք, քաղաքն էլ ընկավ։ Մենք մտնում ու դուրս էինք գալիս,վազում էինք տապալված հեռագրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների եւ տարաբնույթ բուրմունքներ արձակող նրանց՝ իրար ետեւից …