Բուալեմ Հալֆա․«Անձրևը` իմ քաղաքն ի վար»․բանաստեղծություն

Քո երգած անձրևը, Վեռլե’ն, Մոխրի հոտ ունի, Թառամած ծաղկի բույրը վաղեմի` Ծաղկի ամոթխած, ծաղկի մահացած, Որ մոռացվել է արանքում էջի: Իմ քաղաքի վրա, Վեռլե’ն, Անձրևը մաղում է անվերջ, Ինչպես տառապանքները: Այն շաչում է կորերով բլուրների, Ինչպես մեր սրտերի ատելությունը` Լցնելով գետերն այնպես, Ինչպես սերն է լիացնում Սրտերը մեր: Այն թափվում է ալժիրյան ժայռերին Հարյուրամյակներով, Հովիտներին …

Մամադու Տրաորէ Ռէյ Օտրա. բանաստեղծություն

Այո՛, ես տգետ եմ, գազան եմ ես, ես լոկ գարշահոտ սևամորթ եմ, ես լափում եմ ճիճուներ և անտառային հատապտուղներ, հողից փորված արմատներ, ես ծածկում եմ ամոթույքս խոտի խրձերով, և իմ մարմինն իրար վրա դարսված սպի է, ես բազմակին են` որպես պավիան, ես գնում եմ կանանց, ես վաճառում եմ դուստրերին, կանաչ թուփն ինձ ծառայում է որպես …

Ասիա Ջեբար․ բանաստեղծություն

Ամեն առավոտ Ես փնտրում եմ քեզ Երկու քայլ այն կողմ մեր տանից` Մեռյալների մեջ, Ամեն գիշեր Մթությունը Ավելի ու ավելի է այլանդակում մարմինները — Երկու քայլ այն կողմ մեր տանից` Թփերում դափնու: Ինձ ասում են` Թե ժանդարմները տարել են մարդուն` Նա այլևս չկա: Ամեն առավոտ ես փնտրում եմ քեզ Դիերի մեջ: Ես փնտրում եմ: Ես …

Մուհամմեդ Ջիբ․ բանաստեղծություններ

Բացվում է այգը, և ահա Պատկերը` արյունով ներկված, Հառնում է իմ դեմ: Բայց ձայնը երգում ու երգում է, Կարկաչում, թռչում է բլուրներն ի վեր` Եզերքն աքսորի, թախծի ու վշտի: Շուրջբոլորը լոկ քամի ու սառույց, Մահացու մրրիկ: Ձայնում է, սակայն Երգը հեռավոր, թե հալածանքը Չի տևի հավետ, որ դաղձը Կրկին ծաղիկ պիտի տա, Պտուղով օծվի թավ …

Մանուել Լոպես․«Չմեռնես»․ բանաստեղծություն

Երբեք չմեռնես, որովհետև աշխարհի բոլոր կրակներով կայրվի իմ լեզուն, և կամայանա քեզ համար ազատագրված հողս… Չմեռնես երբեք, որովհետև երկնքից կընկնեն բոլոր սրբերը և կորբանան աստվածները համայն… Երդումով աղաչում եմ` չմեռնես, որովհետև ես չգիտեմ ու չեմ կարող ջրերի վրայով քայլել և տիրավայել կրել ցավը… Հանկարծ չմեռնես, որովհետև առաջին անգամ կյանքում ես երջանիկ եմ ու… այսքան Աստված: …

Քաթեբ Յասին․ «Կենդանի հիշողություն»․ բանաստեղծություն

Մեր արյունը Դարձյալ Արմատավորվում է: Թվում էր, Թե մենք մոռացել ենք Ամեն բան, Բայց հողը մեր` Մանկության օրոցքն ընկած, Նորից այրվում է նախկին հրդեհով: Նույնիսկ գնդակահարված` Մարդը եղունգները խրում է հողը, Նույնիսկ գնդակահարված` Նա փորձում է իր վրա քաշել Սավանը հողի` Իբրև մի վերմակ,- Շատ շուտով շնչավորները Տեղ չեն ունենա ննջելու համար, Իսկ հողի տակ` …