Արթուր Հայրապետյան․ «Լույս եմ աղոթում»․ բանաստեղծություն

  Ես խոստովանել եմ ճշմարտությունը՝ լացել, Այս է իմ խոստովանությունը` Քաոս, ճենճություն, աղակատանք, խաբկանք, ծուլություն, գորշ, եղկելի, Դատարկ իմացականության առաջ անզոր, Շուրջդ` չարորակ, փոքրոգու առաջ անկատար… Ու սրանք գեր են` չարչրկված, անգույն, գաճաճ, վեհերոտ, Ու առանց աղոթք… Իսկ ես շատ փոքր։ Ու սրանց առաջ դժնատես, Ընկել եմ հեղձուկի նման, Լույս եմ աղոթում…   Ես ինչպե՞ս …

Լեոնորա Սփեյըր․ «Ճայեր»․ պոեզիա

  ՃԱՅԵՐ Փոթորկի անվախ հեծյալներ, ձեր մթին աչքերում հիշողությունն է խորտակված նավերի, անուրջներն անիրական ընկնում են թևերիցդ։ Դուք ընկղմվում եք խավարում ծովի մակընթացող օրորոցի, անտարբեր նրա տրամադրությանը, կամ սավառնելով ու խլելով կերակուրը՝ ելնում եք նորեն՝ անհագ , թեթևամտորեն․․․ Շրջվում եք ու փոխում գորովազուրկ ուղղությունը ձեր՝ չսիրված ուրիշ թռչուններից, և  այդ անհոգի ճիչերում ծաղրող արձագանքն է …

Նիզար Կաբանի. «Երբ ես սիրում եմ քեզ»․ բանաստեղծական շարք

  Դատավարություն   Արևելքն անիծում է ու գրկում մազերս, Հետո հազար անգամ շնորհակալություն հայտնում նրանց, Ովքեր գովերգում են։ Բոլոր անիծվածները սպանված են։ Իր արյունը, իմ բոլոր վախերը, բոլոր գիշերները Որոնք ես տվեցի հայրենիքին՝ նա պաշտպանում է։ Ես նրա կողքին էի իր հեղափոխության պահին և չէի ամաչում վճարել գինը, որովհետև ես իմ սիրո հետ եմ, անգամ …

Աշոտ Ավդալյան․ «Արթնացման ձայներ»․ բանաստեղծական շարք

  Եվ այս օրն էր՝ կտցահարեց մեր պաղ հոգին ու արթնացավ: Եվ արթնացման ձայներ փռեց ճանապարհին՝ անցնող — դարձող թռչունների ոտքերի տակ, ու կրակը դրեց շեմին․ մեր խարխլված ու պաղ շեմին — որ տաքանա: Որ երբ հետո հրաժեշտի կանգնած լռենք, պոզահարենք մեր թախիծը ու հեռանանք, մեր տաք շեմի սպասումը դառնա քարոզ ընթեռնելի: Շեմը լինի վերծանելի …

Լուիզ Ռինսեր․ «Այսօր ես չեմ վախենում»․ պոեզիա

  Այսօր ես չեմ վախենում, այս օրը ինձ անկեղծ ու անպաշտպան է թվում, և համարձակվում եմ ուրախանալ, որովհետև ապրում եմ, որովհետև ապրում եմ մի ձևով, որը միայն ես գիտեմ, ես կարող եմ, մի կյանք՝ միլիարդավոր կյանքերի մեջ… Բայց իմն ասում է մի բան, ինչ ոչ ոք չի կարող ասել: Դա եզակիությունն է յուրաքանչյուր կյանքի: Զվարճալի …

Ալբին Ցոլլինգեր․ «Անցողիկություն»․ պոեզիա

                    Անցողիկություն     I   Մտածել, որ մահը վերջն է ամենի    Եվ օրն ամենայն    Անբարեգութ կորուստ է մի, Եվ զարկը դաժան   Լուծում է մեզ սև խոռոչում Հավերժական ոչնչի, Ինչ էլ մնաց՝ մոմն է դողդոջուն Ուշահայտ լույսի:   Բոլորին է այն վիճակված: Մոլուցքը հավկուր՝ Մոլեգնումն …

Ռադյարդ Քիփլինգ․ «Սպիտակ մարդու բեռը»․ պոեզիա

                            Սպիտակ մարդու բեռը     Առե՛ք բեռը սպիտակ մարդու – Հեռուն ճամփեք Որդիներիդ – Աքսորական արեք անտուն՝ Ծառա կարգեք ձեր ճորտերի, Թող դիմադրեն զենքը ձեռքին  Ձեր այդ դժնի ու չարագույժ Խաժամուժին քստմնելի՝ Դիվաբարո ու խուժադուժ: Առե՛ք բեռը սպիտակ մարդու –  Համբերությամբ …

Վահագն Ամիրջանյան․ «Մահահոտ սեր»․ շարք

  Ես քեզ նայում եմ աչքերի խորքում մահացած դիակների նման, ու իմ մտահորիզոնում գարշելի, փտած մարմնահոտ է գալիս, այդ դու ես նեխել սրտումս, այդ դու ես մեռել հոգուս մեջ, բայց ես շարունակում եմ քո հետ խաղալ նույն կոմեդիան, թե աշխարհում, որտեղ դու ես, այնտեղ նաև ես եմ:   *   Ու ես կարող եմ հիմա …

Ռոզա Աուսլենդեր․ «Դու ձայնն ես»․ պոեզիա

  Գարուն     Ակացիայի բույրով սահում է գարունը զարմանքիդ մեջ   Ժամանակն ասում է ես հազարկանաչ եմ ու ծաղկում եմ շատ գույների մեջ   Արևը կանչում է ծիծաղով բաշխում եմ ձեզ կրկին ջերմություն ու փայլ   Հողի շունչն եմ ես շշնջում է օդը   Յասամանը բուրում է մեզ թարմ     *   Մենություն …

Շարմաղ Հարությունյան․ «Ցուրտ լռություն»․ բանաստեղծական շարք

    Ցուրտ լռություն է շուրթերիդ կարմիր ձյուների վրա, ու մրսում են մերկ բառերն անշապիկ… Հեգ լռությունդ խաչաձևվվում է անտարբերության սնամեջ բնին, ու ցավախեժը ծորում է խորքից անկեղև սրտի…   Եվ արևելյան մի թախծոտ քամի մատներն է քսում քո սրտից կախված լարերին վինի. դու արտասվում ես` զմրուխտ աչքերիդ ցոլքերը դեղին փռելով ցավի շեկ հորիզոնին…   …