Հռոմեական պատմվածքներ Պորտոլոնգոնեն հինավուրց ամրոց է՝ ծովի վրա կախված ապառաժի գագաթին: Այն օրը, երբ հեռացա, հարավ-արևմտյան ուժգին քամի էր, որը մարդու շունչ էր կտրում, իսկ արեգակն էլ աչք էր կուրացնում ավլած-սրբած երկնքում: Չգիտեմ այդ քամու և արևի պատճառով էր, թե ազատության հուզմունքից, ինձ տարօրինակ կերպով բթացած էի զգում: Երբ անցա բակով …
