Ռուբեն Հովսեփյան. պատմվածքներ

Արագիլները վերադարձան Մի ժամանակ կարծում էի, թե արագիլներն են գարուն բերում։ Կանգնում էի մեր բակում, ցեխոտ մատներով սուլում ու ողջունում էի նրանց գալուստը: Պապս ասում էր՝ գարունը ընկնում է երկնքից, աստծու տվածն է։Հայրս ասում էր՝ տարին ունի չորս եղանակ՝ ամառ, աշուն, ձմեռ, գարուն։Մայրս ասում էր՝ էլի ցեխոտել ես շալվարդ, դու փնթի տղա ես։Իսկ ես համոզված …

Լեոնիդ Ենգիբարյան. «Աշուն աչքերով Ծաղրածուն»․ մանրապատումներ

Մի քանի խոսք Երեւանի մասին Մի անգամ, երբ աշունը իջնելով լեռներից քաղաքի փողոցները դարձրեց շագանակաոսկեգույն, քաղաք եկավ ծաղրածուն։ Չգիտեմ, գուցե նա սիրահարվեց երկարոտն ու թուխ աղջկան, կամ գուցե դա հեքիաթ է․․․ Բայց ճիշտ է, որ նա աչքերում աշնանային անձրեւները լի հեռացավ։ * Լապտերները Գիշեր է: Անձրեւ է մաղում: Կաթիլները երեւում են, երբ ընկնում են լապտերների …

Ակուտագավա Րյունոսկե. «Ռայսոմոնի դարպասը»․ պատմվածք

Այդ բանը պատահեց մի երեկո։ Մի ծառա Ռասյոմոնի դարպասի տակ կանգնած սպասում էր անձրևի կտրվելուն։ Ընդարձակ դարպասի տակ նրանից բացի ուրիշ ոչ ոք չկար։ Միայն տեղ-տեղ կարմիր ներկը թափ­ված հաստ ու կլոր սյան վրա նստած էր ծղրիդը։ Քանի որ Ռասյոմոնի դարպասը գտնվում էր Սուձակու մարդաշատ փողոցում, այստեղ անձրևի կտրվե­լուն կարող էին սպասել իտիմեգասա[1] ու մոմիեբոսի[2] …

Մարիո Վարգաս Լյոսա․ «Հազար դեմքերի երկիրը»․ պատմվածք

Քաղաքը, որտեղ ծնվել եմ՝ Արեքիպան, տեղակայված է Պերույի հարավում գտնվող Անդյան հարթավայրերից մեկում: Այն հայտնի է իր հոգևոր-կղերական ու ապստամբ ոգով, իրավաբաններով և հրաբուխներով, պարզ երկնքով, խեցգետնատեսակների համ ու հոտով և տեղայնապաշտությամբ, ինչպես նաև, իր “la nevada ” -ով (ձնաբուք)՝ մի տեսակ ժամանակավոր նևրոզ, որը տանջում է տեղաբնակներին: Մի գեղեցիկ օր, արեքիպացիներից ամենամեղմը հանկարծ չի …

Էդուարդ Խաչիկյան. «Սպիտակ գայլը». պատմվածք

Կինը նոր տարվա գոճին մորթեց ձնածածկ բակում, ապա արնաթաթախ տարավ խոհանոց: Մինչ խնամքով լվանում էր, թվաց՝ մեկն ակնդետ հետևում է, բայց երբ շրջվեց՝ ոչ ոք չկար: Իսկ պակասամիտ տղան արդեն բակում էր ու, հայացքը քոթուկին հառած, նայում էր՝ ինչպես է լերդանում արյունը: Րոպեներ առաջ, երբ ցանկապատին հենված վայելում էր բոսոր արևամուտը (կարմիրը միակ գույնն էր, …

Պատրիկ Արտեմի. «Թռիչք ժամանակի միջով». պատմվածք

Մի ժամանակ Մարկ Գուվերն ինքն էր պարոն – պարոնորդի, այդ լավ ժամանակներում նա ուներ ընդարձակ աշխատասենյակ, փորագրանախշ բազկաթոռ, աշխատասենյակի խորհրդավոր լռության մեջ նավարկող պատկառելի մեծության գրասեղան, քարտուղարներ և օգնականներ։ Նա մարդկանց միանձնյա ընդունում էր աշխատանքի և միանձնյա տնօրինում նրանց ուրախությունն ու տխրությունը՝ իրեն զգալով իր քաղաքի և իր նահանգի կարևոր այրերից մեկը։ Բայց լավ ժամանակները, …

Սևակ Գևորգյան․ «Քամիներ»․ պատմվածք

Այնտեղ ամեն ինչ էլ կար և մենք կարող էինք մնալ: Ձմեռային ցուրտ երեկո էր փողոցում, իսկ այնտեղ շամպայն, վիսկի, պարող դատախազ անգամ, կենացներ, ժպիտ, մաղթանք…Մի խոսքով՝ տաք էր: Այդ օրվա համար դու հագել էիր մորդ բաճկոնը, որովհետև, թեև դու ուսանող էիր, բայց տան աշխատողը մայրդ էր ու առաջինը իրեն համար պիտի առնվեր շոր, կոշիկ և …

Սևակ Գևորգյան․«Պատերազմ»․ պատմվածք

Այնտեղ ամեն ինչ էլ կար և մենք կարող էինք մնալ: Ձմեռային ցուրտ երեկո էր փողոցում, իսկ այնտեղ շամպայն, վիսկի, պարող դատախազ անգամ, կենացներ, ժպիտ, մաղթանք…Մի խոսքով՝ տաք էր: Այդ օրվա համար դու հագել էիր մորդ բաճկոնը, որովհետև, թեև դու ուսանող էիր, բայց տան աշխատողը մայրդ էր ու առաջինը իրեն համար պիտի առնվեր շոր, կոշիկ և …

Սևակ Գևորգյան․ «Ամրագոտին»․ պատմվածք

Ես երբեք այլևս չեմ կարողանա բարձրանալ այս մուտքի աստիճաններով, ուր ժամանակին ամեն օր էի լինում: Թերևս, նա ՝ նույնպես… Ես նրանից մեծ եմ մեկ ամսով կամ մի փոքր քիչ: Ես ծնվել եմ այս բակում, ուր ապրել են պապերս, նրանց պապերը և այդպես շարունակ, չնայած, վստահ չեմ, որ այս բակն այդքան հին է, որովհետև մեր բանվորական …