Ռուբեն Հովսեփյան․ «Ես ձեր հիշողությունն եմ»․ պատմվածք

  Ինքն իրենից առաջ ընկած ամառը նորելուկ հունիսը դարձրել էր օգոստոս, մարդկանց խաբել, թե բանջարանոցում, մի երեոսով հպված հողին, տրաքտրաքում է սրսուռ ձմերուկը, որի հյութը եթե լցվի ներսդ, իսկ թաց կճեպը որպես թասակ նստի գլխիդ, ապա էլ ինչ օգոստոս ու շոգ, Աստծո ծոցում քեզ զգա ու չրթիր, չրթիր կարմիր կորիզները մինչև իջնի փորիդ տռուզը: Այնինչ …

Օֆելի Դալաքյան․ «Երբ հասկացավ»․ պատմվածք

  Երբ հասկացավ, որ քաղաքի խեղդուկ օդը կանգնել է կոկորդին, և ամառային միօրինակ կյանքը, մեղմ ասած, ձանձրացնում է, վերցրեց մի քանի շոր, դրեց կտորե պայուսակի մեջ (այդ պայուսակն ինքն էր կարել․ ձեռքի շնորհքով աղջիկ էր), ձեռքն առավ իր փոքրիկ կակտուսն ու առաջին ավտոբուսով մեկնեց գյուղ՝ նոր հետաքրքրությանը հագուրդ տալու։ Քանի որ երեսունի շեմը հատել էր, …

Լյուդմիլա Ուլիցկայա․ «Երջանիկ ընտանիք»․ պատմվածք

  Բերթան և Մաթիասը կիրակի օրերին միշտ գնում էին իրենց որդու մոտ։ Բերթան բուտերբրոդներ էր պատրաստում,  թեյ էր լցնում թերմոսի մեջ և զգուշությամբ թղթե ժապավենով փաթաթում էր ավելը։ Համենայն դեպս աման էլ է վերցնում ու այդ ամենը դասավորում էր Մաթիասի պատրաստած պայուսակի մեջ։ Մաթիասը կնոջը տալիս էր վերարկուն, կա՛մ պլաշչ, կա՛մ ժակետ ու նրանք ծաղիկներ …

Ֆաիզա Խալիմովա․ «Բեկորը»․ պատմվածք

  Այսօր  մայրիկիս տարեդարձն է, և մենք՝ նրա զավակները, որոշել ենք փոքրիկ տոն կազմակերպել։ Կհավաքվենք, կխոսենք, մի կուշտ հաց կուտենք, իսկ նա կհիշի մեր մանկական չարաճճիությունները, կծիծաղենք, իսկ հետո կլռենք միասին․․․ Հայրս վաղուց չկա․․․ Մայրս սիրում է հոնի տնական հյութ, իսկ ես՝ ոչ։ Այդ կարմիր ըմպելիքի տեսքից անցյալի հիշողությունները հառնում ու օձի նման խեղդում են, …

Լևոն Նես. «Ջիբրալթարյան նավաստին»․ պատմվածք

  Ամռանը, երբ հաճախ կնոջս գործուղում են Կանադա, և ես մնում եմ մենակ փոքրիկ մեր բնակարանում, մադրիդյան եռուզեռը, մարդկային անդադար հոսքն ու քաղաքի վրա ծանրացած հեղձուցիչ օդը դառնում են անտանելի: Վերցնում եմ համակարգիչս, մեկ-երկու գիրք, ուսապարկիս մեջ լցնում եմ մի քանի օրվա համար նախատեսված հագուստ, գցում եմ այդ ամենը մեքենայիս բեռնախցիկն ու գործի գցում շարժիչը: …

Գայանե Պողոսյան․ «Սերենադ՝ քեզ համար»․ պատմվածք

  Գոռը միշտ նույն երազն էր տեսնում: Արդեն երեք տարի: Քայլում էր: Ուղղակի քայլում էր երազում: Քայլում էր աշնանը, ձմռանը, քայլում էր անձրևին, արևի տակ․․․ Քայլում էր ասֆալտին, խոտերի մեջ, ծովափի փափուկ ավազին: Ոտքը շարժում էր առաջ՝ առանց ճիգի, թեթև: Հետո՝ մյուսը․․․ Քայլում էր առավոտյան, գիշերը, կեսօրին: Ինչ-որ տենչ, ինչ-որ անբացատրելի ներշնչանք, ինչ-որ ներքին ցնծություն …

Վանո Սիրադեղյան․ «Շատ չհամարես»․ պատմվածք

  Խոզը մորթեցին առանց միջնեկի։ Նա շաբաթ իրիկունը չեկավ, գիշերը չեկավ, չեկավ առավոտը — ստիպված խոզը մորթեցին։ Քանի դեռ ջուրը տաքանում էր, քանի դեռ խոզը խանձվում էր կրակին, մայրը հույս ուներ, թե վերջին պահին միջնեկը կհասցնի կգա։ Մեծ որդին, որ գյուղում էր ապրում և փոքրը, որ քաղաքից եկավ — մինչն այն պահը, երբ արդեն ուշ …

Էլիզաբեթ Գրաֆ․ «Հեռախոսազանգը»․ պատմվածք

    Արդեն մեկ ժամ կլիներ, ինչ նստած էր հեռախոսի մոտ՝ աթոռակին. սիրելիի զանգին էր սպասում: Նա խոստացել էր այդ օրը կապ հաստատել, իսկ ինչ խոստանում է, անպայման, կատարում է: Երբ նրա մասին էր մտածում, սիրտը կարոտով էր լցվում: Ինչքա՞ն ժամանակ էր անցել իրենց վերջին հանդիպումից հետո: Երե՞ք ամիս: Չո՞րս: Չէր կարողանում հստակ հիշել, միայն …

Աստղ Մադաթյան․ «Սեթը»․ պատմվածք

  Ժամը ինն է, մութ է՝ մութ, ինչպես գայլի ստամոքսում։ Սեթը, փորձելով շունչը պահել և հնարավորինս անաղմուկ լինել, նայում է խոտի դեզին։ Հևասպառ վազել է` հանգստանալը դժվար է, խոտի դեզի մեջ մանկուց իր սրտի մեջ ապրած և արդեն մեծացած Մարեն է ՝ հանգիստ մնալը դժվար է։  Մարեն մենակ չէ, իսկ Սե՞թը, Սեթը մենակ է, ինչպես …

Ռազմիկ Գրիգորյան․ «Քաղաքն արթնացել է՝ մարդիկ չկան»․ պատմվածք

  Նոր էր արթնացել, պատուհանից տեսավ ծիրանենու ուսին ժպտացող ծաղիկները: Հագավ շորերը, ձեռքով անվասայլակը մոտեցրեց անկողնուն, նստեց անվասայլակի վրա և մոտեցավ պատուհանին: Վարագույրը հետ քաշեց, բացեց պատուհանը: Արևն ու քաղաքը արթնացել էին՝ մարդիկ չկային: Փողոցները դատարկ էին, մայթերը հանգիստ շունչ էին քաշում, այգիները կարծես ազատագրվել էին ծխախոտի ծխից ու մնացորդներից: Կանգառի նստարանին նստած էր մուրացիկ …