2020 թվականի դեկտեմբերի 5-ին Yasaman Yerevan’s Restaurant-ում տեղի ունեցավ` վերջերս Երևանյան Էսքիզ հրատարակչության կողմից հրատարակված «Հետդ եմ» մոտիվացիա ստեղծող գրքի շնորհանդեսը։ Երեկոն անմիջական էր, հանդիպումը՝ սպասված։ Հեղինակը՝ երիտասարդ գրող Արփինե Գալստյանը, իր ընթերցողների հետ կիսվեց գրքի ստեղծման պատմության մանրամասներով, կենսափորձով, մտորումներով՝ մտերմիկ, հոգեղեն զրույց ծավալելով ամենատարբեր թեմաների շուրջ՝ հորդորելով երբեք չկորցնել սեփական դեմքը, ես-ը, …
