Կայացավ Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակի կողմից կազմակերպված «Ուրբաթ 13 և կին թարգմանիչներ» մշակութային հանդիպումը։ Մուտքն ազատ էր նաև տղամարդկանց համար։ Չնայած երկրում տիրող համաճարակային խուճապի, «ուրբաթ 13-ի կին թարգմանիչները» հանդիպման էին եկել մշակութային ոգով և մեծ հաճույքով։ «Մենք հաճախ ընթերցում ենք մեկս մյուսի թարգմանությունները, հիանում կամ ցանկանում ինչ-որ դիտարկումներ անել, զրուցել, քննարկել ստեղծագործական տարատեսակ հարցեր, …
