«Ուրբաթ 13 և կին թարգմանիչներ»․ մշակութային հանդիպում

Կայացավ Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակի կողմից կազմակերպված «Ուրբաթ 13 և կին թարգմանիչներ» մշակութային հանդիպումը։ Մուտքն ազատ էր նաև տղամարդկանց համար։ Չնայած երկրում տիրող համաճարակային խուճապի, «ուրբաթ 13-ի կին թարգմանիչները» հանդիպման էին եկել մշակութային ոգով և մեծ հաճույքով։   «Մենք հաճախ ընթերցում ենք մեկս մյուսի թարգմանությունները, հիանում կամ ցանկանում ինչ-որ դիտարկումներ անել, զրուցել, քննարկել ստեղծագործական տարատեսակ հարցեր, …

«Սիրո տող, թե՞ տաղ» . Սևան քաղաքի ԲՈՀԵՄ արվեստանոց-սրճարանում կայացավ հանդիպում գրող, թարգմանիչ, երաժիշտ Էլիզա Մխիթարյանի հետ

Փետրվարի 19-ին Սևան քաղաքում գտնվող հայտնի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում տեղի ունեցավ «Սիրո տող, թե՞ տաղ» խորագիրը կրող հանդիպումը` գրող, երաժիշտ, թարգմանիչ, Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակի Հանրության հետ կապերի ղեկավար Էլիզա Մխիթարյանի հետ։ Ներկաներն ընթերցում էին հատվածներ հեղինակի գրքից՝ «ՌոմանտիՂմ»-ից, մեկնաբանում դրանք։ Գրողի և ընթերցողների միջև այս անմիջական հանդիպումը պարբերաբար երաժշտական դադարներով էր ուղեկցվում, որի ժամանակ հնչում …

Հոդված 3 ակումբում տեղի ունեցավ գրող Էլիզա Մխիթարյանի «ՌոմանտիՂմ» գրքի շնորհանդեսը

2019 թվականի Նոյեմբերի 15-ին, Հոդված 3 ակումբում  կայացավ երիտասարդ արձակագիր, թարգմանիչ, երաժիշտ Էլիզա Մխիթարյանի «ՌոմանտիՂմ» գրքի շնորհանդեսը։ «Իմ հերոսները ինձ շրջապատող մարդիկ են, ամենապարզ ու հասարակ, մարդիկ, որոնց հետ մենք առնչվում ենք ամեն օր, կերպարներ ու տեսակներ, որոնք կան մեր կյանքում կամ գոնե լսել ենք նրանց մասին։ Իմ հերոսները կենդանի են, ապրում են ու շնչում, կարծում …

Կայացավ Դարիկո Խաչատրյանի «Բացված ծովախեցի» գրքի շնորհանդեսը

  2019 թվականի Հոկտեմբերի 30-ին Մուղդուսյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Դարիկո Խաչատրյանի «Բացված ծովախեցի» գրքի շնորհանդեսը։ Բանաստեղծությունների այս ժողովածուն եկավ «վկայելու ջրի առոգանությունը»։ Հատընտիր գրերից, ինչպես նաև հոդվածներից բաղկացած գիրքն ուշագրավ է ոչ միայն իր բովանդակությամբ, այլև խիզախումով։ «Շատ դժվար օրեր են Պոեզիայի համար, — նշեց բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը,- գրել մեր օրերում, պոեզիա գրել՝ …

ԹեյարBOOK. Library հակասրճարանում կայացավ MYbookstore-ի կողմից կազմակերպված՝ Մարգարետ Ասլանյանի «Սևագիր» գրքի քննարկումը

Վերամեկնարկեց MyBookstore-ի #ԹեյարBOOK  նախագիծը, որի շրջանակներում Library հակասրճարանում կազմակերպվեց հանդիպում գրող, թարգմանիչ, Երևանյան Էսքիզ հրատարակչության հիմնադիր, Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի ղեկավար Մարգարետ Ասլանյանի հետ։ Հանդիպման գլխավոր թեման «Սևագիր» բանաստեղծությունների ժողովածուի քննարկումն էր։ Նախագծի հյուրերն ու մասնակիցները մի շարք թեմատիկ հարցեր հնչեցրին, հետաքրքրվեցին գրքի ստեղծման նախապատմությամբ, առանձնացված բանաստեղծությունների հետ կապված հուզող հարցեր հղեցին։ Թեպետ առանցքում …

Թադևոս Ծպնեցյանի՝ ապրիլյան քառօրյային նվիրված «Մեռնող սլաքներ» փաստավավերագրական գրքի շնորհանդեսը

2019 թվականի Հոկտեմբերի 5-ին THE CLUB ակումբում տեղի ունեցավ երիտասարդ արձակագիր Թադևոս Ծպնեցյանի անդրանիկ՝ «Մեռնող սլաքներ» փաստավավերագրական գրքի շնորհանդեսը։ Վեպը նվիրված է ապրիլյան քառօրյա պատերազմին, որի մասնակիցն է եղել հեղինակը։  «Պատերազմը հոշոտում է մարդկային կյանքերն առանց երկմտելու, ստիպում գնահատել համամարդկային արժեքներից մեծագույնը` խաղաղությունը։ Խաղաղության գինն անկշռելի է, հոտը` ընկածների արյան բույրը։ Համամարդկային առաքելություններից ամենակարևորը խաղաղությունը …

Ժուլէթ․ «Ութերորդ օրը» գրքի շնորհանդես

Սեպտեմբերի 25-ին Նարեկացի Արվեստի Միությունում տեղի ունեցավ բանաստեղծուհի Ժուլէթի «Ութերորդ օրը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը լույս տեսավ 16 տարի դադարից հետո, այն անչափ սպասված իրադարաձություն էր թե՛ հեղինակի, թե՛ ընթերցողների համար։ Նշենք, որ գիրքը հրատարակել է Երևանյան Էսքիզ հրատարակչությունը, խմբագիրը՝ գրող թարգմանիչ Մարգարետ Ասլանյանն է։ 

«Սևագիր» գրքի քննարկումը Երևանի N16 գրադարանում

16.09.2019թ.Երևանի համար 16 գրադարանում տեղի ունեցավ գրող, թարգմանիչ, Երևանյան Էսքիզ հրատարակչության հիմնադիր, Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի ղեկավար Մարգարետ Ասլանյանի «Սևագիր» գրքի բովանդակալից քննարկումը: Հնչեցին խորքային վերլուծություններ, առանձին շարքերի ու բանաստեղծությունների մեկնություններ, ընթերցումներ, տարբեր կարծիքների փոխանակումներ։ Գրադարանի տնօրենը՝ Լուսինե Մարգարյանը, փաստեց, որ այսօրվա ընթերցողը պահանջկոտ է, և արդի գրողների հանդեպ ավելի մեծ հետաքրքրություն է …