Հովհաննես Մելքոնյան․ «Արյունարբու մրջյուններ»․ հուշապատմվածք

  Հազար ինը հարյուր յոթանասունմեկ թվականի հունիսի տասնյոթի առավոտը՝ բանաստեղծներից ո՞վ էր… ինձ զանգահարեց ու ասաց. «Պարույր Սևակը, ասում են, ավտովթարից մահացել է…»: Ականջներիս մեջ ավազ մաղվեց՝ խուլ ղժժոց ընկավ: Ո՞վ էր զանգահարողը… Հիշեմ էլ՝ անունը չեմ տա: Առաջներում բոթաբերին գլխատում էին, ես՝ անունը չեմ տա: Չեմ տալու: Օրն այնպես արևոտ էր, արևը երկնքից մեծ …

Ժաննա Հայրապետյան․ «Նունիկը»․ հուշագրություն

  Նունիկի հետ նույն թաղում էինք ապրում, նույն դասարանում էինք սովորում, իրար նման էինք սովորում ու միշտ նույն բաների, նույն մարդկանց վրա էինք ինքնամոռաց ծիծաղում: Դպրոցում Հայրենական պատերազմի հերոսներին նվիրված միջոցառում պիտի լիներ, միասին գնացինք, որ մենք էլ երգենք երգի խմբակում: Երգը, որ պիտի երգեինք, ամբողջությամբ չեմ հիշում, բայց ինչ-որ ճերմակ աղավնու մասին էր: -Ճերմա՛կ …

Նաիրա Աբրահամյան․ Մի տխուր «ՖՈՏՈՅԻ» պատմություն․ հուշագրություն

  -Էրեխեքի շորերը արդուկած, պատրաստ կպահես,- մայրիկիս հրահանգեց տատս,- էրեխեքին առավոտյան «ֆոտո» պետք է տանեմ: Տատիիս հետ ուր ասես կգնայի, միայն թե էդ «գրողի տարած ֆոտոն» չլիներ: Չեմ սիրել ու վերջ: Էլ ո՜նց կլիներ, թող ինձ էլ լուսանկարներ չլինեին: Անկողնում պառկած հնարամտություններ էի մշակում՝ առավոտյան տատիս ձեռքից պրծնելու համար: Հիվանդ ձևացա. մայրս ջերմաչափը հանեց, կարմիր …

Արթուր Միկոյան․ «Սիրելիս, երբևէ մեր հեքիաթում հանգստություն կլինի»․ խոստովանություն

                  Երբեք փոքրիկ մարդկանց դեմքի ծամածռություններից մարդկության պատմության ընթացքը խառնաշփոթ առաջացնող տեմպի մեջ չի ընկել, ինչպես ծովն է ուռչում անմիջական հարևանությամբ կագնած մարդու նյարդային խաթարումից։ Ինչ-որ մամլիչ ուժեր կնոջս հեռացնում էին ինձանից։ Այդ էակները, բազմապիսի կանացի մարմանավորումներ ստացած՝ ամեն օր գողանում էին կնոջս ժամանակը՝ նրան գամելով իբր …

Քրիստ Մանարյան․ «Հյուրը»․ պատմվածք

Անբովանդակ, միանման օրերը վազում են ինչպես մերկ, անբողբողջ ծառերը գնացքի փոշոտ պատուհանի հետևում` ճանապարհը երկար է, արդեն սկսում եմ ձանձրանալ, հագուստիցս գնացքի հոտ է գալիս: Հերթական ոլորանի ժամանակ երևում է անհամար վագոնների շարանը` երկար, շատ երկար, երկաթե գազանի պոչի պես: Իմ կայարանը դեռ չկա, երևի դեռ հեռու է` ես այն կճանաչեմ, երբ մոտենա: Սիրում եմ …

Աղասի Այվազյան․ «Կիրակոսը»․ պատմվածք

1892 թվականի Նոր տարվա օրը Էրզրումի մեր տանը քսանյոթ հոգի ենք եղել, 1916 թվականի Ամանորին` երեք հոգի, 1920 թվականի Նոր տարվա օրը` արդեն Երևանի մեր տանը, միայն մեկն էր ինքն իր Նոր տարին շնորհավորել… Եվ այն է, ուր որ է այդ մեկն էլ պետք է չլիներ, երբ նորից դարձել են երկուսը… Երկրորդը մայրս էր, որ …

Ագապի Եգանյան․ «Երազանք»․ հուշապատում

Խաչիկը մորը վաղ էր կորցրել` ինը տարեկանում: 1988-ին , բանակից վերադառնալով, հորն էլ քաղցկեղով անբուժելի հիվանդ գտավ: Շրջանային հիվանդանոցում, ուր պառկեցրել էր հիվանդին, քանի որ տանը կին չլինելու պատճառով հնարավոր չէր պատշաճ օգնություն կազմակերպել նրա համար, սիրահարվեց երիտասարդ բուժքրոջը, որ խնամում էր հորը: Ամունության առաջարկ արեց, և մերժում չստացավ: Ամուսնությունից ութ ամիս անց հայրը մահացավ: …

Մաքսանս Սմանիոտտոն․ «Հայաստանը՝ կաղապարներից դուրս» գրքից․ հուշապատումներ

Թարգմանչի կողմից Թարմ հայացք հայ հասարակությանը․ ահա թե ինչ է առաջարկում Մաքսանս Սմանիոտտոն 2 տարի Երևանում ապրելուց հետո: Մանկության հիշողություններն ու Կենտրոնական Ասիայի հանդեպ տածած յուրահատուկ սերը մղեցին երկակի մշակույթ կրող՝ իտալացի և ֆրանսիացի, երիտասարդ հոգեբանին հետաքրքրվել Հայաստանով: Սահուն հոսող տեքստի միջոցով գիրքը կարդացվում է որպես արկածներով և ծիծաղելի անեկդոտներով լի պատմություն: Բացահայտելով լեռներում ապրող …

Գայանե Փայտյան․ «Ծալված ստվեր» գրքից

Չորանոցում Մեզ մոտ ծխախոտ չէին աճեցնում, այսինքն տեղ էլ չկար:Տեղ չկար, դրա համար ես էլ փոքր ծնվեցի, դպրոցում շարքի վերջում էի կանգնում, հիմա բոյով եմ, բայց խառն եմ կանգնում: Ծխախոտ աճեցնում էին հորեղբորս գյուղում։ Գլուխս ետ թեքելով գնում եմ, ինձ համար հետևություններ անում: Անցյալում մարդը եղել է փայլեցրած, յուղած աշխատանքային սարքավորում: Ամառները լինում էր, որ …

«Արցախ գնալուս հենց առաջին օրն ինձ կրակել է սովորեցրել Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը»․ Ենթասպա Աղավնի Սահակյանի պատերազմական հուշերը

Արայիկ Խանդոյանը և Աղանվի Սահակյանը մարտի դաշտում   Երբ սկսվեց արցախյան շարժումը, աշխատում էի «Նաիրիտ» գործարանում: Ինչպես շատ գործարաններում, մեր մոտ եւս օգնություն էինք հավաքում Արցախի համար: Բերդաձորին պետք է օգնեինք՝ երբ դրամն ու օգնությունը տարանք օդանավակայան, որ ուղարկենք Արցախ, տեսա, որ ուղղաթիռի մեջ ազատ տեղ կա: Ասացի՝ հենց այս պահին պատրաստ եմ ես էլ …