Անուշ Սարգսյան․ «Հեքիաթի ամենակարևոր դերակատարումը մարդուն հավատալ սովորեցնելն է»․ զրույց

  Հունիս ամիսը դեռ դպրոցական տարիքից ինձ համար արևային զարթոնքի, ծաղկային բույրերի ու խաղագնդակի հոտ ու տեսք է ունեցել։ Մենք հրաժեշտ էինք տալիս դպրոցին ու ամբողջովին մերվում բակի գույներին՝ ընդունելով այն բոլոր երանգները, ինչ նվիրում էր մեզ ազատ ու ահոգ ժաանակը։ Կարճաթև զգեստների բոլոր թույլատրելի սահմաններից արևը մեզ նվիրում էր թուխ երանգ, և ես ու քույրս …

Լիլի Մկրտչյան․ «Ես գիտեի, որ իմ հեքիաթը շատ կարևոր երկիր է, որին նաև հայրենիք են կոչում»․ զրույց

  Հեքիաթներ սիրում էի կարդալ ինքնուրույն, ու քանի որ վաղ եմ սկսել կարդալ, ինքս էի ծանոթանում դրանց, ապա՝ կարդացածս ամեն հեքիաթի մասին շատ հարցեր տալիս։ Իհարկե, ծնողներս հետաքրքիր, երբեմն՝ աներևակայելի պատասխաններ էին տալիս, ու, ի վերջո, հարցերս մարում էին։ Ու միայն մի հեքիաթ գիտեի, որը գրքերիցս ոչ մեկում չկար, ես այն չէի կարդում․ նրա մասին …

Սերունդ N° 21․ զրույց կարգային շախմատիստ, «Հարրիփոթերյան գիշեր», Էդիթ Պրինտի ընթերցանության մրցույթի հաղթող 10-ամյա Ատոմ Գրիգորյանի հետ

Ես Ատոմն եմ։  Տասը տարեկան եմ։ Փոքրուց շատ եմ սիրել մաթեմատիկան, շախմատը (5 տարեկանից գնացել եմ շախմատի, հիմա 3-րդ կարգ ունեմ, ձգտում եմ 2-րդին հասնել), բայց վերջին տարիներին ինձ դուր է գալիս նաև գրքեր կարդալ, պատմություններ հորինել։ Սիրում եմ դիտել ֆանտաստիկայի ժանրի ֆիլմեր։ Արվեստն էլ է ինձ դուր գալիս։ Լսում եմ փոփ, ջազ երաժշտություն, նվագում …

Էդուարդ Զորիկյան․ «Հեքիաթներին առնչվում եմ նաև դրանց բեմադրությունների համար երգեր գրելով»․ զրույց

  Ես, ինչպես և ձեզանից շատերը, ավելի ճիշտ կլինի ասել բոլորը, անշուշտ ունեմ իմ սիրած հեքիաթները։ Բայց, ի տարբերություն շատերի, ես հեքիաթների հետ առնչվում եմ նաև այլ առումներով և առիթներով․ օրինակ՝ գրում եմ երգեր այս կամ այն հեքիաթի բեմադրության համար․ 2007-2008 թթ․ Երևանի «Մետրո» թատրոն-ստուդիայում բեմադրվող «Գոմաղբի բգզեզը» մյուզիքլի համար՝ ըստ Հանս Քրիստիան Անդերսենի համանուն …

Անուշ Ասլիբեկյան․ «Մեծերի ու փոքրերի աշխարհի անջրպետի մասին լրջորեն մտածեցի՝ կարդալով Աստրիդ Լինդգրենի «Լյոննեբերգցի Էմիլի արկածները»․ զրույց

  Երկու քույրիկ-փղիկներ   Ես գրող եմ դարձել այն բանի շնորհիվ, որ մանկավարժ մայրս լավ գիտեր հեքիաթի հարգը ու գիշեր չկար, որ մի քանի հեքիաթ չպատմեր, մինչև ես ու մեծ քույրս կընկղմվեինք խոր քնի մեջ: Մայրս թավշյա, խաղաղեցնող ձայն ուներ, արտիստիկ էր, նրան լսելը հավասար էր՝ զուգահեռ իրականություն տեղափոխվելուն: Ինչպե՞ս չէր ձանձրանում, ծուլանում… Ասես նրա …

Էլիզա Մխիթարյան․ «Շատ կողմերով հեքիաթի գաղափարական ուղենիշն համընկնում է ճակատագրի հետ»․ զրույց

  Հեքիաթն այն առաջին իրողությունն է, որ ինձ համար ունեցավ իսկապես ճակատագրական նշանակություն։ Թերևս, անկեղծության ժամ հայտարարեմ և պատմեմ այս պատմությունը։ Մինչ ծնվելս բժիշկները վստահեցրել էին ընտանիքիս անդամներին, որ երեխան տղա է։ Ես ծնվեցի քիչ քաշով, ոտքերի կողմից, պորտալարը վզիս փաթաթված ու ասում են՝ ամբողջովին կապտած, և բժիշկներին թվաց՝ խեղդվել եմ։  Բարեբախտաբար, ամեն ինչ ունեցավ …

Ռազմիկ Գրիգորյան․ «Հեքիաթը սովորեցնում է նաև համբերատար լինել, խորհել, երկար մտածել, մինչ որոշում կայացնելը»․ զրույց

  Հեքիաթը միակ ժանրն է, որը լսողության մեջ փոխակերպվելու և վերափոխելու հատկություն ունի: Օրինակ, երբ մայրը հեքիաթ է կարդում երեխայի համար, երեխայի լսողության մեջ մոր ձայնին միախառնված հեքիաթը շարական է դառնում, այն դադարում է բառ, պատկեր կամ գործողություն լինել, և դառնում է մեղեդի… Ինձ համար հեքիաթը տատիս ձեռքի կոնֆետի կամ խնձորի համն ունի: Ամեն անգամ …

Հուսիկ Արա․ «Ես հավատում եմ հեքիաթների իրական լինելուն»․ զրույց

  Երբ փոքր էի և դժվարանում էի կարդալ, Գրիմ եղբայրների հեքիաթների գիրքն ամեն օր տանում է քեռուս աղջկան, որն ինձնից մեծ էր մի քանի տարով, և խնդրում հեքիաթ կարդալ ինձ համար: Հուզվում էի հերոսներին բաժին ընկած ճակատագրի ամեն դիպվածի համար: Քեռուս աղջիկը փարատում էր՝ ասելով, որ հեքիաթ է, իրական չէ: Իսկ ես հավատում էի, որ …

Երազիկ Գրիգորյան․«Կյանքը դեպի լավը փոխել են միայն բարի ավարտին հավատացողները»․ զրույց

  Ասում եք՝ հեքիաթի ժամանակները վաղուց անցե՞լ են։ Ուրեմն ի՛սկը հեքիաթի ժամանակն է։   Իսկ ի՞նչ է հեքիաթը: Սկսենք ժողովրդական հեքիաթներից: Կախարդական, կենդանական, կենցաղային, թե այլ բնույթի՝ դրանք մի ընդհանուր ու շնորհակալ առաքելություն ունեն՝ կենսափորձի փոխանցում: Իսկ կենսափորձ ստանում են բոլոր տարիքներում: Ահա՛ թե ինչու այս հեքիաթները հիմնականում մանկական չեն: Եվ ինչի՞ն պիտի ծառայեցնի մարդը …

Էլֆիք Զոհրաբյան․ «Մարդ կարող է հիացմունքից արտասվել Անդերսենի հեքիաթներից»․ զրույց

  Հա՛, իրավունք չունես հուսահատվելու… Մտնում ես նոր ժամանակաշրջան: Կյանքը, կորոնայի սիմվոլիկ դիմակի տակ, 21-րդ դարի մարդուն զարկելուց առաջ ասաց՝ վահանդ լավ պահիր, բայց եթե չսովորես գնահատման կուլտուրան, պետք է մեռնես: Ասաց՝ դու հնարամիտ ես ու զարկեց, ասաց՝ տանը վերընկիր, որ օդ, ջուր, շփում, աչքեր գնահատես. չնայած սմարթֆոնդ ավելի ես սիրում, դե գնա քիթդ կոխիր …