Կար-չկար քաղաքի հեռավոր արվարձաններից մեկում ապրող մի բանաստեղծ կար։ Նրա լինելու մասին կարող էին հաստատել այնտեղ վաղուց ի վեր ապրող բնակիչները, որոնք համեմատաբար վերջերս էին նկատել, որ իրենց հարևանությամբ մի նոր մարդ է հայտնվել։ Ամեն առավոտ նրանք տեսնում էին, թե արևածագից առաջ նա ինչպես է բացում իր սենյակի լուսամուտը և երազկոտ հայացքով նայում հորիզոնին, …
