Աչքերիցս կթափվեն ծաղիկները կրակե և իր բոցեղեն լեզուն կուլ կտա արշալույսի տիրակալը դեղնամորթ, զի ոտք էր մեկնել քեզ հետ՝ հարդարելով ծամերիս անմոռաց շավիղները, որտեղ կորցրել ես նինջդ, որտեղ թողել ես սիրտդ… Ձիթենու ճյուղ կդառնա ուսերիդ հենված ձեռքս և երակները լուսնի կթափվեն երկնքից ցած՝ փաթաթվելով մեր ծաղկած մարմինների լանջերին, հիշեցնելով, թե որքան հմայուն է դրախտը, որի …
