Սոնա Վան. բանաստեղծություններ

հայրս ասում էր -զգուշացի՛ր բալես նոր բառ հորինելուց բառը շատ հաճախ լուրջ է ընդունում իր անվանումը և կայանում է դառնալով մասը հոգուդ հավատքիդ ու ճակատագրիդ հիշի՛ր աղջիկս… ասում էր առաջինը բանն էր և բանը բառն էր -անզգույշ էր, չէ՞ պապ սատանա բառը հորինող մարդը տեսա՞ր ինչ եղավ… (…զգուշության համար ես հիմա միայն հին բառերով եմ …

Սամվել Զուլոյան. բանաստեղծություններ

Միայնակ կանայք փարոս են լքված նավահանգստի Ոչ նավեր ունեն ափից հեռացող,ոչ եկող նավեր,— Նրանք ապրում են՝փարված այն թաքուն հուշի խարսխին, Որ մոռացել է մի մոլոր նավազ՝օրերում ջահել։ Միայնակ կանայք մաքուր սենյակ են,փայլեցված հատակ— Իրեր՝որ ունեն մշտնջենական իմաստ ու խորհուրդ, Եվ օրը նրանց,որ վերջանում է ինքնամփոփ ու փակ, Հին պահարանի ձև ունի և խիստ անձնական բնույթ։ …

Մարգարետ Ասլանյան․ «Կարմիր քաղաքներ» գրքից

Դարձիր ինձ համար երջանկության ամենաերկար ճանապարհը, և ես կլինեմ քո ամենասպասված վերադարձը, որին չի հավատացել աշխարհում ոչ ոք… Ընտելացրու ինձ հակառակ դռներին, և ես կսովորեցնեմ քեզ` բոլոր հնարավոր ու անհնարին ելքերի անտես մուտքերից դուրս գալ որպես մարդ… Ցույց տուր ամենավերջին քավարանը և ես կսերտեմ ջրերի վրայով քայլելու ամենահին գաղտնիքը, որ մնացել է միակ Խաչյալի ոտնահետքերին… …

Սաթեն Վարդանյան․ «Իմ անունն է Սեր» գրքից

Աչքերիցս կթափվեն ծաղիկները կրակե և իր բոցեղեն լեզուն կուլ կտա արշալույսի տիրակալը դեղնամորթ, զի ոտք էր մեկնել քեզ հետ՝ հարդարելով ծամերիս անմոռաց շավիղները, որտեղ կորցրել ես նինջդ, որտեղ թողել ես սիրտդ… Ձիթենու ճյուղ կդառնա ուսերիդ հենված ձեռքս և երակները լուսնի կթափվեն երկնքից ցած՝ փաթաթվելով մեր ծաղկած մարմինների լանջերին, հիշեցնելով, թե որքան հմայուն է դրախտը, որի …

Սևակ Գևորգյան. բանաստեղծություններ

Անլուսին Ամենահով երեկոն է այսօր այս ամռան, Անլուսին երկնքի լացն է տարուբերում Պատուհանիս դիմաց ծերացող բարդին: Ագռավները շարվել ու սպասում են ձեռքիս, Իսկ ես ձեռնունայն եմ, կամ՝ մի գավաթ սուրճ: Գիշերվա սառնությունը նրա հոտն ունի, Ով անդավաճան քնած է հիմա մեջքիս ետևում, Ով մի ամբողջ կյանք կողքիս է եղել, Ով մի ամբողջ կյանք պահել է …

Դավիթ Մշեցի․ «Արթնացում» գրքից․ բանաստեղծություններ

Ես քեզ կպատմեմ Ես քեզ կպատմեմ վարդերի մասին, Որոնք այլ ինչ չեն, քան կրկնությունը մեր՝ Դեռ չգիտակցված բանականությամբ… Կպատմեմ ես քեզ աստղերի մասին, Որոնք մեր կյանքի օրինակն են վառ՝ Չխոսկան սակայն… Ես քեզ կպատմեմ ծովերի մասին, Որ մեր թանձրացած արցունքներն են լոկ՝ Առանց ճիչերի… Ես քեզ կպատեմ Իրերի մասին, Որոնք կախված չեն բանկանության կեռ յաթաղանից. …

Սաթեն Վարդանյան․ «Տաղերգ Զարթոնքի» գրքից․ բանաստեղծություններ

  Մանգաղե խոշոր ավազաթմբեր կքվել են ասես աչքերիս վրա և թարթիչներիս սև թիկնոցները ծածկում են իմ տաք ու երկնածրար հայացքը տնանկ՝ այս սպասումներից լիովին հյուծված, հար աստվածահույս… Ես քեզ սիրում եմ… Շյուղե մատներով ալ ծերությունը կառչել է սրտիս իր արմատներով և արշալույսը թվում է հեռու՝ գարշերես դևի ձեռքերին գերի, սակայն, անվեհեր Արևի որդուն, հավատարմության երդումով …