Ռազմիկ Գրիգորյան․ «Դեպի երկինք»․ պոեզիա

  ՀԱՅՐՍ ՈՒ ՄԱՅՐՍ   Ես նստած եմ քարին, արևից լույսի առասպել է կաթում ձեռքիս լավաշին, հողի հոտ է գալիս կուլ տվածս ամեն պատառից…   Հայրս ու մայրս մաքրում են արտը քարերից և ազատագրում՝ Աստծո տեսողությունը…   Հայրս ու մայրս ինձանից թաքուն շալակում են մանկությանս քարերը, որ  չտեսնեմ…     *   Օրերս հոսում են …

Սլավիկ Չիլոյան․ «Մենք մարդ ենք եղել»․ պոեզիա

    Զավեշտ Դավիթ Հովհաննեսին     Խոսում էինք աղջիկներից․ սկսվեց կյանքից․ կինո, թատրոն, վերջն հանգում էր նկարներին, երբ Աղվանը մեջ մտավ, թե մեր գյուղում մի չաղ կնիկ կար, մեծ հետույքով, լիքը կրծքով, մի երկուսի քաշին կլիներ, շատ լավն էր, հե․ բայց շան տղի գելերը  ոնց էին կերել, որ թողել էին ոսկորները։     * …

Զավեն Բեկյան․ «Պոլիփեմոսի տիրույթը»․ պոեզիա

  ՕՖԵԼՅԱ     Մի ջրշուշան է օրորվում ջրի հարթության վրա՝ Ոգու պես ներհուն։ Իր պսակը ցող-մրմունջով է լի Չպսակվածի – և սուգ է պահում․․․   Դողում է՝ ասես անամոքելի՝ Սահմանազատման այրող տենդի մեջ ։- Եվ զույգ կապույտի՝ ջուր ու երկնքի միջև մոլորված սպասում է խեղճ․․․   Ջրերի վրա Քայլո՜ղ, ում ներբանն, ախ, դեռ չհպված՝ …

Արթուր Հայրապետյան․ «Լույս եմ աղոթում»․ բանաստեղծություն

  Ես խոստովանել եմ ճշմարտությունը՝ լացել, Այս է իմ խոստովանությունը` Քաոս, ճենճություն, աղակատանք, խաբկանք, ծուլություն, գորշ, եղկելի, Դատարկ իմացականության առաջ անզոր, Շուրջդ` չարորակ, փոքրոգու առաջ անկատար… Ու սրանք գեր են` չարչրկված, անգույն, գաճաճ, վեհերոտ, Ու առանց աղոթք… Իսկ ես շատ փոքր։ Ու սրանց առաջ դժնատես, Ընկել եմ հեղձուկի նման, Լույս եմ աղոթում…   Ես ինչպե՞ս …

Աշոտ Ավդալյան․ «Արթնացման ձայներ»․ բանաստեղծական շարք

  Եվ այս օրն էր՝ կտցահարեց մեր պաղ հոգին ու արթնացավ: Եվ արթնացման ձայներ փռեց ճանապարհին՝ անցնող — դարձող թռչունների ոտքերի տակ, ու կրակը դրեց շեմին․ մեր խարխլված ու պաղ շեմին — որ տաքանա: Որ երբ հետո հրաժեշտի կանգնած լռենք, պոզահարենք մեր թախիծը ու հեռանանք, մեր տաք շեմի սպասումը դառնա քարոզ ընթեռնելի: Շեմը լինի վերծանելի …

Վահագն Ամիրջանյան․ «Մահահոտ սեր»․ շարք

  Ես քեզ նայում եմ աչքերի խորքում մահացած դիակների նման, ու իմ մտահորիզոնում գարշելի, փտած մարմնահոտ է գալիս, այդ դու ես նեխել սրտումս, այդ դու ես մեռել հոգուս մեջ, բայց ես շարունակում եմ քո հետ խաղալ նույն կոմեդիան, թե աշխարհում, որտեղ դու ես, այնտեղ նաև ես եմ:   *   Ու ես կարող եմ հիմա …

Շարմաղ Հարությունյան․ «Ցուրտ լռություն»․ բանաստեղծական շարք

    Ցուրտ լռություն է շուրթերիդ կարմիր ձյուների վրա, ու մրսում են մերկ բառերն անշապիկ… Հեգ լռությունդ խաչաձևվվում է անտարբերության սնամեջ բնին, ու ցավախեժը ծորում է խորքից անկեղև սրտի…   Եվ արևելյան մի թախծոտ քամի մատներն է քսում քո սրտից կախված լարերին վինի. դու արտասվում ես` զմրուխտ աչքերիդ ցոլքերը դեղին փռելով ցավի շեկ հորիզոնին…   …

Զավեն Բեկյան․ «Աստվածուհի Թետիս»․ բանաստեղծություններ

                      Այս գիշեր ամենախոշոր լուսինն էր, ո՞վ տեսավ; Կախվել էր երկնքից հսկա մեղրահացի պես – ու հմայված հայացքս բզզալով երկա՜ր պտտվեց իր շուրջբոլոր․․․   Մեղրահացի պես էր և բոլորյալ սպեղանու։ Եվ տաք, լույծ սաթի պես էր —  և ծորում էր իր՝ ասես ստինքից՝ սաթբերունի սեր։ …

Սմբատ Բաղդասարով․ ‹‹Ցորենի մեջ թողած երգ››․ պոեզիա

                                Մայրս նման է հասարակ արևի. նայես, գնաս տուն և ապրես։     *   Ուրբաթ օրը մահիկի հետ ջերմ ես վարվել։ Կողով է շուլալվել կեռասին. կգրեի ամպերին քեզ համար։ Պիտի այսօր երազ տեսնեմ, որ մաշկիդ վրայով եգիպտացորեն եմ արտահանում …

Հրայր Խաչատրյան․ «Սև բլյուզ»․ պոեզիա

      О, Всевышний, Ты захотел меня сотворить поэтом, и теперь время пришло мне представить отчет. Сердце мое полно благодарности, хоть я познал несчастья этой профессии. Չեսլավ Միլոշ     Սալմա     Եթե լինեիր իսպանուհի, քո աչքերը այդքան տխուր երևի թե չլինեին, Որովհետև տաք արյունդ այնտեղ հասկացված կլիներ սիրուն կերպով, Անխտիր կսիրեին քեզ …