Պատրիկ Արտեմի. «Թռիչք ժամանակի միջով». պատմվածք

Մի ժամանակ Մարկ Գուվերն ինքն էր պարոն – պարոնորդի, այդ լավ ժամանակներում նա ուներ ընդարձակ աշխատասենյակ, փորագրանախշ բազկաթոռ, աշխատասենյակի խորհրդավոր լռության մեջ նավարկող պատկառելի մեծության գրասեղան, քարտուղարներ և օգնականներ։ Նա մարդկանց միանձնյա ընդունում էր աշխատանքի և միանձնյա տնօրինում նրանց ուրախությունն ու տխրությունը՝ իրեն զգալով իր քաղաքի և իր նահանգի կարևոր այրերից մեկը։ Բայց լավ ժամանակները, …

Արարատ Մկրտումյան. բանաստեղծություններ

Չէ, ինչո՞ւ հարբած, պարզապես գինի էր և շատ էր, և ամեն անգամ քո կենացն էր լսվում, և ամեն անգամ դու չէիր լսում: Պարզապես տարածություն էր, որ հարկավոր էր… խմել: Որ հարկավոր էր խմել և հասնել քեզ: Եվ հասնել… և լռել: Չէ, ի՞նչ կարոտ, պարզապես դու չես հերիքում, անընդհատ չես հերիքում, էլ երբեք չես հերիքում, էլ …

Արտակ Համբարձումյան. բանաստեղծություններ

Իմ աչքերին դեռ կիջնեն քո թարթիչներն արցունքոտ, Ե՛վ կարոտներդ մարող, և՛ կորուստներդ անդարձ, Բայց իմ հոգին աշխարհիդ գիշերներում անձրևոտ Կհեռանա քո տնից ու չի գտնի վերադարձ: Ես կպատմեմ քո մասին օտարներին, ծառերին, Եվ քո կյանքով աշխարհի չոր աչքերը կթրջեմ, Հետո տանջող կարոտից`եկող, անցնող դարերին Կտամ հոգիս ու դժբախտ`գինետան մոտ կշրջեմ: …Ահա տեսնում եմ մահը հանճարափայլ …

Սիփան Շիրազ. բանաստեղծություններ

Երես են թեքել Մարդիկ, ճանճերն ու թռչունները: Հիմա — աշուն է: * Վան Գոգի արև Արևագալի շիկացած բիբն է Կտավի վրա հալվում ուղեղի: Շնչակտուր են կույր ագռավները, ԵՎ ծարավով են լեռները հղի: Հանքափորների մկանների մեջ Գժանոցային ծիծաղ է տիրում: Հասարակաց տուն:Կտրված ականջ: Արնածոր արև՝կտավ—բիբերում: Առլ:Փարիզ:ՄԻԼԼԵ:ՏՊԱՎՈՈՒԹՅՈՒՆ: Փակվող սրճարան:Հանգած մարխ ու լույս. Այսքանից հետո ճանապարհը քո ԵՎ …

Լևոն Խեչոյան. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպից

հատված Արգելեցին զենքով եկեղեցի մտնել։ Մեր հոգու փրկության համար անվճար մոմեր բաժանեցին եւ մենք զենքը դռանը թողած, ներսում մոմեր վառեցինք։ Հետո սրընթաց արագությամբ վերցնում էինք նրանց գյուղերը։ Մեծ քաղաքին մոտեցանք, քաղաքն էլ ընկավ։ Մենք մտնում ու դուրս էինք գալիս,վազում էինք տապալված հեռագրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների եւ տարաբնույթ բուրմունքներ արձակող նրանց՝ իրար ետեւից …

Հովհաննես Գրիգորյան. «Երգեր առանց երաժշտության» գրքից․ բանաստեղծություններ

Նամակը, որը քեզ երբեք չի հասնելու Ամեն ինչ բաժանված է արդեն, և աստղերը, և արևը, և լուսինը: Ես գլխահակ եմ գալիս քեզ մոտ, ես ամաչում եմ սարսափելի, որովհետև ոչինչ չունեմ քեզ նվիրելու, որովհետև ամեն ինչ բաժանված է ու նվիրված: Իսկ ես քեզ հիշում եմ ամենուրեք, և այնպես պարզ եմ հիշում, ինչպես որ անունդ եմ հիշում …

Հովհաննես Գրիգորյան. «Երբեք չմեռնես — ահա թե ինչ կասեմ քեզ գրքից»․ բանաստեղծություններ

Կիրակի Ու թեև կիրակի է, բայց ինձ դժվար թե հաջողվի երկար մնալ անկողնում, որովհետև ուղիղ ութն անց երեսունին ճնճղուկները կտցահարում են պատուհանիս ապակին, հասկացնելով, որ իրենց ամենևին չի հետաքրքրում աշխատանքային օր է, թե՞ հանգստյան — ժամանակն է և պետք է հացի փշրանքներ լցնել պատուհանի գոգին ամեն Աստծու օրվա պես… Ճիշտ ժամը իննին ինձ ոտի է …

Հովհաննես Գրիգորյան. «Գիշերահավասար» գրքից․ բանաստեղծություններ

Նոր տողից Ծնվել եմ առավոտյան շուտ, Գյումրվա մի աղքատիկ առավոտ: Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո, երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին, որը մեկ խնդում և մեկ լալիս էր սրտակեղեք: Հիմա մեր տանը ոչ ոք չի հիշում նրան, քրոջս, որին ի՜նչ էին …

Հրաչյա Սարուխան. բանաստեղծություններ

Մելամաղձոտ քաղաք Արևդ՝ նվազ, Անձրևներդ՝ հորդ… Անհայտ մի նավազ, Անանուն նավորդ՝ Գնացկան ջուր եմ Անձրևներիդ պես, Այսինքն – Հյուր եմ, Անհասցե լուր եմ, Չգիտեմ՝ ուր եմ Հեռանում այսպես… Չե՞մ տարբերակում Ներկա ու անցյալ, Աչքերս եմ փակում Որպես մահացյալ – Եվ նո՜ւյնն եմ դարձյալ՝ Անհայտ մի նավազ, Անանուն նավորդ… Եվ այս աշխարհից Դուրս են տանում ինձ …

Հրաչյա Սարուխան․«Աստծո առավոտ»․ բանաստեղծություններ

Փետրվար Իրիկնանում է։ Երկնի ծառերից հատ-հատ թափվում են պտուղները ձյան։ Իզուր է արդեն… Դռները գոցի՚ր։ Սիրելիներդ անդարձ հեռացան։ Ահա՛ օրերիդ տուփը խունացած. Պադ պատկերներին համբույր տուր անձայն. Բա՛ց թող հուշերիդ աղավնիներին՝ Թ՛ող կտցահարեն պտուղները ձյան։ * Կրկնվող տողեր Ձյունը վհատ էր, քամին՝ անուրախ, Երբ ամաչեցի տխուր ծնկներից,— Եվ այդ ապրումը այնքա՜ն էր թիրախ, Որ խոցոտվելով …