Ռազմիկ Գրիգորյան․ «Քաղաքն արթնացել է՝ մարդիկ չկան»․ պատմվածք

  Նոր էր արթնացել, պատուհանից տեսավ ծիրանենու ուսին ժպտացող ծաղիկները: Հագավ շորերը, ձեռքով անվասայլակը մոտեցրեց անկողնուն, նստեց անվասայլակի վրա և մոտեցավ պատուհանին: Վարագույրը հետ քաշեց, բացեց պատուհանը: Արևն ու քաղաքը արթնացել էին՝ մարդիկ չկային: Փողոցները դատարկ էին, մայթերը հանգիստ շունչ էին քաշում, այգիները կարծես ազատագրվել էին ծխախոտի ծխից ու մնացորդներից: Կանգառի նստարանին նստած էր մուրացիկ …

Արթուր Հայրապետյան․ «Լույս եմ աղոթում»․ բանաստեղծություն

  Ես խոստովանել եմ ճշմարտությունը՝ լացել, Այս է իմ խոստովանությունը` Քաոս, ճենճություն, աղակատանք, խաբկանք, ծուլություն, գորշ, եղկելի, Դատարկ իմացականության առաջ անզոր, Շուրջդ` չարորակ, փոքրոգու առաջ անկատար… Ու սրանք գեր են` չարչրկված, անգույն, գաճաճ, վեհերոտ, Ու առանց աղոթք… Իսկ ես շատ փոքր։ Ու սրանց առաջ դժնատես, Ընկել եմ հեղձուկի նման, Լույս եմ աղոթում…   Ես ինչպե՞ս …

Հեղին Խաչատրյան․ «Տիեզերք մարդիկ»․ էսսե

  Այսօր առավոտյան նայում էի մեր խաղողի վազին. փթթել է: Արևի ջերմ շողերը մանկան պես փաթաթվել էին ճյուղերին, իսկ ես նայում էի երկնքի աչքերին ու նախանձում: Դու երևի չես էլ նկատել, որ արդեն գարուն է, մարդիկ ինչ -որ բանի ծնունդը չեն նկատում, փոխարենը մահը աննկատ չի անցնում, այնքան շատ ուշադրություն ու հույզեր են նվիրում այդ …

Գոհար Գալստյան․ «Շատրվաններով քաղաքի հեքիաթը»

  Կար-չկար քաղաքի հեռավոր արվարձաններից մեկում ապրող մի բանաստեղծ կար։ Նրա լինելու մասին կարող էին հաստատել այնտեղ վաղուց ի վեր ապրող բնակիչները, որոնք համեմատաբար վերջերս էին նկատել, որ իրենց հարևանությամբ մի նոր մարդ է հայտնվել։ Ամեն առավոտ նրանք տեսնում էին, թե արևածագից առաջ նա ինչպես է բացում իր սենյակի լուսամուտը և երազկոտ հայացքով նայում հորիզոնին, …

Նաիրա Աբրահամյան․ «Մանկությանս երեսի յուղը»․ էսսե

  Նոր ծնված երեխայի ավետիսը շեմքից դուրս էր թռչում, թե չէ, Լուսիկ բաջին (էդպես էին բոլորն իրեն դիմում) առաջինն էր իմանում, նոր ծնվածին օրհնանք էր տալիս, հորը՝ աչքալույս, ամեն անգամ նույն, բառի շալն ու շապիկը չփոխած խրատն ու խորհուրդն էլ՝ ծննդկանի սկեսրոջը․ — Տե՛ս, հա՛, քեզ անկշտում չպահես, յուղիդ ամանն էլ՝ փակ։ Ծննդկանը մինչև խավիծ …

Դիանա Խաչատրյան․ «Կաթնագույն արյունը»․ էսսե

  Վեր կենալ, արթնացում, մի քիչ ալարկոտ քայլվածք, տաք, կապտավուն եզրերով բաժակը զգալ ափի մեջ: Շունչդ խառնի՛ր բաժակից հոսող կաթնագույն շնչի հետ, թո՛ղ ներսդ հոսի այն, հետո ներսդ կճանաչի հոտերը, կյանքի հոտերը, եթե իհարկե բացվի, եթե դու բացես: Ճիշտ նույն զգացողությունն է, ինչ ունենում է նորածինը, երբ իր մատղաշ թաթիկներով առաջին անգամ հպվում է արտաքին աշխարհի …

Վահե Լոռենց․ «Կարմրուկը»․ հեքիաթ

  Նա մի գեղեցիկ, փոքրիկ, կարմրուկ ձկնիկ էր։ Աչքերը բացել էր փոքրիկ, հարմարավետ, լուսավոր ակվարիումի մեջ։ Ինչպես աշխարհի մյուս ձկները՝ հրճվել, հիացել երկրի գունագեղությամբ, երազել, խաղացել, զվարճացել․․․ բայց, ակվարիումի մեջ։ Ու նա սիրելին էր մյուս բոլոր ձկների ու տանտիրոջ կարմրաթուշ, պատանի տղայի, ով ամեն օր, կերակրում էր ակվարիումի ձկներին։ Չէ՞, որ, ինքն ամենափոքրն էր, ամենասիրունը․․․ …

Արթուր Հայրապետյան․ «Բոլորը երազում են ընկնել դրախտ»․ էսսե

    Մարդը էգոիստ արարած է, ասել է թե՝ անգամ սիրելուց ինքն իր համար է անում: Սկզբում չէի հավատում, հետո, երբ ես սիրեցի, հասկացա, որ իմ սերն ավելի ուժեղ է, քան նրա, ում ամենաշատն էի սիրում: Թեև կան բաներ, որ մենք անում ենք անգիտակցաբար: Սիրելու համար թանկ վճարելու, հետո երբ թողնում են մեզ, մենք դառնում …

Աշոտ Ավդալյան․ «Արթնացման ձայներ»․ բանաստեղծական շարք

  Եվ այս օրն էր՝ կտցահարեց մեր պաղ հոգին ու արթնացավ: Եվ արթնացման ձայներ փռեց ճանապարհին՝ անցնող — դարձող թռչունների ոտքերի տակ, ու կրակը դրեց շեմին․ մեր խարխլված ու պաղ շեմին — որ տաքանա: Որ երբ հետո հրաժեշտի կանգնած լռենք, պոզահարենք մեր թախիծը ու հեռանանք, մեր տաք շեմի սպասումը դառնա քարոզ ընթեռնելի: Շեմը լինի վերծանելի …

Թերեզա Ամրյան․ «Մեկուսացած լույսը»․ պատմվածք

  2020 թվականի մայիսի 3-ն է։ Երկար ժամանակ տնից դուրս չեմ եկել, մեկուսացել եմ ընկերներից, հարևաններից, աշխարհից, մեկուսացել և թաքնվել եմ պսակաձև ժահրից․ պսակաձև ժահրը շատերին է վախեցրել: Այս տարի գարունն էլ անձայն եկավ, արդեն գնում է․ պսակաձև ժահրը դեռ աղմկում է և չի ուզում հեռանալ։ Ուսանողներիս հետ կապվում և դասավանդում եմ տնից՝ համացանցի միջոցով։ …