Վանուհի Թովմասյան Հատված “Միայնակը” գրքի առաջաբանից Միայնակի մեկ տարին՝ 1961 թվականը Լեռ Կամսարը՝ հայ գրականության այդ միայնակը, որքան որ լիաթոք ծիծաղեցրեց իր ազգին, նույնքան էլ դառնաղի լաց եղավ ողջ կյանքում: Սպասում 1960 թվականի վերջին գիշերը Լեռ Կամսար-Արամ պապս խռովահույզ սպասումով, Նոր տարվա բաղձալի ակնկալիքով անկողին մտավ. տեսնես ի՞նչ կբերի իր հետ եկող տարին: Հավակնոտ չլինելով՝ …
