Պատրիկ Արտեմի. «Սուլթանը»․ պատմվածք

Տիեզերքի քարտեզի վրա Լորուտը գտնվում է Կաթնածիրի մեծ սփյուռի հեռավոր մի անկյունում, ոսկեկանաչ և ոսկեբույր լորենիների անտաոում։ Լորուտի / անունն էլ գալիս է քնքշատերև այդ ծառից / ամբողջ հատակը բազալտի միակտոր սալադաշտ է, տեղ-տեղ՝ հողի կարկատաններով։ Այդ հեթանոս սալադաշտի սերն ու գգվանքն ամպոտ լեռնրից իջնող զմրուխտե գետակն է, որ բարի լու՜յս է ավետում գյուղին և, …

Աղավնի Գրիգորյան. «Սպիտակ Երազ»․ հեքիաթ

  Նվիրվում է՝  Մարգարետ Ասլանյանին   — Վերջապե՜ս,- թաթերի վրա սենյակ մտավ Սպիտակ երազը,դուռը հետևից կամացուկ ծածկեց ու ցած դրեց ուսապարկը, որ առաջին հայացքից հասած մորի էր հիշեցնում ( իրականում հենց մորի էր։ Անցյալ տարի Նարնջագույն ամպը տարեդարձին նվիրեց։ Աստղածաղկի զանգուլակներն էլ ինքը հարմարեցրեց ու երազային ուսապարկը մի հրաշք դարձավ, կարևորը շատ տարողունակ էր ու …

Արթուր Միկոյան. «Բարսելոնա»․ պատմվածք

Արմենը Բարսելոնայի տոմս գնեց և թռավ այնտեղ՝ փորձելով հանգստանալ Մեխոնգստոնի միապաղաղ առօրյայից։ Հասնելով այնտեղ՝ նա քաղաքի կետրոնում հյուրանոցի համար վերցրեց։ Քանի որ ուշ գիշեր էր, պառկեց քնելու։ Առավոտ կանուխ արթնացավ, ցնցուղ ընդունեց, հագավ սպորտային հագուստը և կոշիկները, իր հետ վերցրեց ուապարկը, մեջը դրեց իրեն անհրաժեշտ պարագաները և գնաց ընթրելու հյուրանոցին կից գտնվող ճաշարանում։ Արմենը թեյ …

Արթուր Հայրապետյան. «Սկզբնախաղ»․ էսսե

Այդպես էլ չգտա մի հեքիաթ, որի հերոսը կուզենայի լինել։ Հիմա հերոսներ չկան՝ ոչ գրի, ոչ կյանքի, ոչ… Ոչ… Հիմա հեքիաթներ էլ չեն գրվում, որովհետեւ բարին չկա… Հաճախ եմ ժամանակ տրամադրում` ստուգելու համար, արդյո՞ք սխալներ թույլ չեմ տվել. մեղքերս շատ են… Երկնքից խեժահամ անձրևը թափվում էր բերանս, վետվետում էր կապույտը, մարդու աչք էր մտնում: Թանձր ամպերը …

Ռուբեն Հովսեփյան. պատմվածքներ

Արագիլները վերադարձան Մի ժամանակ կարծում էի, թե արագիլներն են գարուն բերում։ Կանգնում էի մեր բակում, ցեխոտ մատներով սուլում ու ողջունում էի նրանց գալուստը: Պապս ասում էր՝ գարունը ընկնում է երկնքից, աստծու տվածն է։Հայրս ասում էր՝ տարին ունի չորս եղանակ՝ ամառ, աշուն, ձմեռ, գարուն։Մայրս ասում էր՝ էլի ցեխոտել ես շալվարդ, դու փնթի տղա ես։Իսկ ես համոզված …

Լեռ Կամսար. «Միայնակը» գրքից․ երգիծանք

Վանուհի Թովմասյան Հատված “Միայնակը” գրքի առաջաբանից Միայնակի մեկ տարին՝ 1961 թվականը Լեռ Կամսարը՝ հայ գրականության այդ միայնակը, որքան որ լիաթոք ծիծաղեցրեց իր ազգին, նույնքան էլ դառնաղի լաց եղավ ողջ կյանքում: Սպասում 1960 թվականի վերջին գիշերը Լեռ Կամսար-Արամ պապս խռովահույզ սպասումով, Նոր տարվա բաղձալի ակնկալիքով անկողին մտավ. տեսնես ի՞նչ կբերի իր հետ եկող տարին: Հավակնոտ չլինելով՝ …

Արամայիս Գարեգինյան. «Աղոթքի հետ»․ հուշագրություն

Նվիրվում է բանաստեղծ Հենրիկ Արթենյանի հիշատակին   Ձմռան ցրտաշունչ մի օր էր, ու նրա բառերն ասես ցրտից կուչ եկած էին դուրս գալիս դեղնած շուրթերից: Որևէ մեկին հասցեագրված չէին այդ բառերը, նրանք անտուն, որբ ու միայնակ էին այս աշխարհի վրա: Գուցե ինքն իր հետ էր խոսում, կամ տեսնում և հավատում էր մեկին, որը լսում և հասկանում …

Շուշանիկ Կուրղինյան. արձակ խոհեր

Փողոցում Ես նայում էի փողոց, իսկ ձյունը գալիս էր փաթիլ-փաթիլ․․․ Ձյան փաթիլները մի անուշ թախիծ են նետում ինձ ու ես անտրտունջ սկսում եմ խղճալ, ափսոսալ ինձ։ Ես էլ փաթիլ էի, հստակ, կայտառ։ Ինչո՞ւ ընկա վայր, գետնի վրա, ուր կանաչի ու ծաղկի հետ փոշի ու ցեխ էլ է լինում․․․ Ձյան փաթիլներր ճնշում են ինձ ու մարում …

Մոնթե․ հուշեր

Ավոն ընդհանրապես խմիչքի հետ սեր չուներ և չէր սիրում, երբ զինվորներն էին այն չարաշահում։ — Էլի խմո՞ւմ եք, – մոտենալով հավաքված զինվորներին՝ հարցնում է Ավոն։ — Դե, հրամանատար ջան, Ղարաբաղի թթի օղին աշխարհին է հայտնի։ Ամեն հաց ուտելուց մի բաժակ պետք է խմի ղարաբաղցին։ Միշտ էդպես է եղել. մեր պապերն էլ, պապերի պապերն էլ, երբ …

Էդուարդ Խաչիկյան. «Սպիտակ գայլը». պատմվածք

Կինը նոր տարվա գոճին մորթեց ձնածածկ բակում, ապա արնաթաթախ տարավ խոհանոց: Մինչ խնամքով լվանում էր, թվաց՝ մեկն ակնդետ հետևում է, բայց երբ շրջվեց՝ ոչ ոք չկար: Իսկ պակասամիտ տղան արդեն բակում էր ու, հայացքը քոթուկին հառած, նայում էր՝ ինչպես է լերդանում արյունը: Րոպեներ առաջ, երբ ցանկապատին հենված վայելում էր բոսոր արևամուտը (կարմիրը միակ գույնն էր, …