Դիանա Խաչատրյան․ «Մուգ ջրերի տենչանքը ժայռն էր»․ էսսե

  Մերժելով ինքս ինձ, մերժելով սեփական կաշիս ես փորձում եմ փրկվել, որովհետև կաշին դավաճան է, սիրտը դավաճան է: Կաշվի տակ ցավն է ծորում, երկարում: Ցավը ճկվում է, խեղդում: Միջանցքները  զուգահեռ ձգվում են  մի տեսակ անհասկանալի. սպիտակ չէին ու սև էլ չէին,  սև ու սպիտակ էին միաժամանակ: Մեկը քշտել էր թևքերը, հունցել էր արագ, ճկուն ու …

Լևոն Նես. «Ջիբրալթարյան նավաստին»․ պատմվածք

  Ամռանը, երբ հաճախ կնոջս գործուղում են Կանադա, և ես մնում եմ մենակ փոքրիկ մեր բնակարանում, մադրիդյան եռուզեռը, մարդկային անդադար հոսքն ու քաղաքի վրա ծանրացած հեղձուցիչ օդը դառնում են անտանելի: Վերցնում եմ համակարգիչս, մեկ-երկու գիրք, ուսապարկիս մեջ լցնում եմ մի քանի օրվա համար նախատեսված հագուստ, գցում եմ այդ ամենը մեքենայիս բեռնախցիկն ու գործի գցում շարժիչը: …

Վահագն Ամիրջանյան․ «Ողջություն․ չորեքշաբթի»․ էսսե

  Չորեքշաբթի է: Այսօր հրեշտակներին թույլատրված է իջնել երկիր: Այդպես էլ հրեշտակներից մեկը իր առաջին արյունը խմեց: Ասում են՝ արյան համը մինչ օրս տանջում է իրեն, իսկ Աստված դեռևս չի ներել նրան․․․  Չկա մի բան, որ կարող է ստիպել ենթարկվել այն ամենին, ինչ կատարվում է: Իսկ կատարվածը ոչինչ է ոչնչի դեմ:Երևի այսպես է լինում, երբ …

Գայանե Պողոսյան․ «Սերենադ՝ քեզ համար»․ պատմվածք

  Գոռը միշտ նույն երազն էր տեսնում: Արդեն երեք տարի: Քայլում էր: Ուղղակի քայլում էր երազում: Քայլում էր աշնանը, ձմռանը, քայլում էր անձրևին, արևի տակ․․․ Քայլում էր ասֆալտին, խոտերի մեջ, ծովափի փափուկ ավազին: Ոտքը շարժում էր առաջ՝ առանց ճիգի, թեթև: Հետո՝ մյուսը․․․ Քայլում էր առավոտյան, գիշերը, կեսօրին: Ինչ-որ տենչ, ինչ-որ անբացատրելի ներշնչանք, ինչ-որ ներքին ցնծություն …

Վանո Սիրադեղյան․ «Շատ չհամարես»․ պատմվածք

  Խոզը մորթեցին առանց միջնեկի։ Նա շաբաթ իրիկունը չեկավ, գիշերը չեկավ, չեկավ առավոտը — ստիպված խոզը մորթեցին։ Քանի դեռ ջուրը տաքանում էր, քանի դեռ խոզը խանձվում էր կրակին, մայրը հույս ուներ, թե վերջին պահին միջնեկը կհասցնի կգա։ Մեծ որդին, որ գյուղում էր ապրում և փոքրը, որ քաղաքից եկավ — մինչն այն պահը, երբ արդեն ուշ …

Նազիկ Գասպարյան․ «Գյուղում ապրող երեխաները»․ էսսե

  Գյուղում ապրող երեխաների մաշկը, որքան վառվում ու կոշտանում է արևից, քամուց, հողից, նրանք այնքան քնքշանում, բարակում են ներսից, դառնում են զգայուն, դառնում են անպաշտպան. առանց մաշկի են դառնում: Նրանք՝ ամաչկոտ, արևի պաչիկները այտերին, մազերը` խառը, հորթը քշում են հանդից, որովհետև անձրև է և արագ են քշում, որ չթրջվի հորթը: Աշխարհն այլ ընթացք ունի,երբ ոտնաթաթդ …

Նաիրա Աբրահամյան․ «Անբառ պատմվածքներ»

    Մանկությունս խառնել էի աղունին ու փռել արևի տակ չորանալու: Հանկարծ ինձնից թաքուն վերցրի մի բուռ ցորնահատ ու պահ տվի ամռան տաք սևահողին։ ․․․Գարունքվա «կապը կտրած» հավը քուջուջ էր անում։ Մի քանի ծլած ցորեն գտավ։ Կտուցն աջ ու ձախ տանելով՝ սկսեց առանձնացնել ծլերի բարալիկ ու խճճված ոստերը։ Մեկեն հիշեցի իմ թաղած հատիկները։ Վեր թռա։ …

Դիանա Համբարձումյան․ «Կանաչ մարգագետնի հմայքը»․ հատված վեպից

  ԳՐԱՆՑԱ«ՄԱՏՅԱՆԻ» ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ ․․․Թեև հո՜ւյժ մերժելի եմ։                             Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության», Բան ԺԲ, Ա       ՊԱՐՈՒՆԱԿ ՅՈԹ Սուրահ                                                             7   Րոպեական թուլության պահին …

Հեղին Խաչատրյան․ «Բարև, հայրիկ»․ նամակ

  Բարև հայրիկ, սուրճս էլի սառեց՝ մտքերով ընկա։ Վաղուց չենք զրուցել, խուսափում էի, գիտե՛մ։ Մի հանգցրու ծխախոտը, միևնույն է խեղդվելու ենք, չէ՛, ոչ ծխից՝ ներսում ճնշված հարցերից։ Այս րոպեների դատարկությունը արձագանքում է իմ գլխում շատ և շատ պատասխաններով, որոնցից ոչ մեկն իմը չեն, բայցև իմն են։ Ինչու՞ են մարդիկ աշխարհը բաժանում լավի ու վատի, ճշտի …

Օֆելի Դալաքյան․ «Թեյագույն աչքերով աղջիկը»․ կարճ պատմվածք

  «Իմ  նվիրած երիցուկները, որ վաղուց դրված են դաշնամուրիդ վրա,  զգույշ կվերցնես, կդնես մի կողմ, կբացես դաշնամուրն, ու հազար տարվա ծանոթի նման կնայեք իրար։ Ձեռքով կսրբես ստեղների վրայի դարավոր փոշին ու կփորձես հիշել այն միակ երաժշտությունը, որ սովորել էիր նվագել։ Ու նվագեցիր մեն մի անգամ։ Հիմա երևի մոռացել ես նոտաները, բայց հոգ չէ, սիրելի՛ս, դու …