Նաիրա Աբրահամյան․ «Անբառ պատմվածքներ»

    Մանկությունս խառնել էի աղունին ու փռել արևի տակ չորանալու: Հանկարծ ինձնից թաքուն վերցրի մի բուռ ցորնահատ ու պահ տվի ամռան տաք սևահողին։ ․․․Գարունքվա «կապը կտրած» հավը քուջուջ էր անում։ Մի քանի ծլած ցորեն գտավ։ Կտուցն աջ ու ձախ տանելով՝ սկսեց առանձնացնել ծլերի բարալիկ ու խճճված ոստերը։ Մեկեն հիշեցի իմ թաղած հատիկները։ Վեր թռա։ …

Օֆելի Դալաքյան․ «Թեյագույն աչքերով աղջիկը»․ կարճ պատմվածք

  «Իմ  նվիրած երիցուկները, որ վաղուց դրված են դաշնամուրիդ վրա,  զգույշ կվերցնես, կդնես մի կողմ, կբացես դաշնամուրն, ու հազար տարվա ծանոթի նման կնայեք իրար։ Ձեռքով կսրբես ստեղների վրայի դարավոր փոշին ու կփորձես հիշել այն միակ երաժշտությունը, որ սովորել էիր նվագել։ Ու նվագեցիր մեն մի անգամ։ Հիմա երևի մոռացել ես նոտաները, բայց հոգ չէ, սիրելի՛ս, դու …

Օֆելի Դալաքյան․ «Հեծանիվը»․ կարճ պատմվածքներ

  Հեծանիվը         Այդ շենքի նոր բնակիչն ամեն երեկո իր հեծանիվը կանգնեցնում էր մուտքի մոտ՝ չանհանգստանալով, որ կարող են այն գողանալ։ Հարևանի երեխան, ամեն առավոտ, երբ դեռ բոլորը քնած էին, վերցնում էր հեծանիվն ու մի քանի պտույտ անում թաղերով։ Հետո նորից բերում էր հեծանիվն ու կանգնեցնում նույն տեղում, խնամքով շոյում անիվներն ու …

Խորխե Լուիս Բորխես․ «Մեկը երազելու է»․ կարճ պատմվածք

    Ի՞նչ է երազելու անվերծանելի ապագան։ Երազելու է, որ Ալոնսո Կիխանոն կարողանա Դոն Կիխոտ լինել առանց թողնելու իր գյուղն ու գրքերը։ Երազելու է, որ Ուլիսեսին նախորդող մայրամուտը կարողանա ավելի շռայլ լինել, քան բանաստեղծությունը, որ նկարագրում է իր մշակման բարդությունները։ Երազելու է մարդկային սերունդներ, որոնց անծանոթ է լինելու Ուլիսեսի անունը։ Երազելու է ավելի ստույգ երազներ, …

Գաբրիել Գարսիա Մարկես․ ‹‹Հիասթափված մարդու դրաման››․ կարճ պատմվածք

  …..դրաման հիասթափված մարդու, որ տասներորդ հարկից իրեն ցած նետեց փողոց՝ ընկնելու պահին պատուհաններից ներս նայելով, տեսավ իր հարևանների մտերմությունը, ընտանեկան փոքրիկ ողբերգությունները, գաղտնի սերերը, երջանկության կարճատև պահերը, որոնց մասին լուրերն այդպես էլ չհասան մարդկանց, այնպես որ, մինչ փողոցի մայթի վրա ջարդուփշուր լինելը ամբողջությամբ փոխեց աշխարհի մասին իր պատկերացումը և եկավ եզրակացության՝ այն կյանքը, որն …