Աշոտ Ալեքսանյան․ «Ինքնահեքիաթ մեկուսացման օրերին»․ էքսպրոմտ

    Մի՛ թող, որ տրվենք փորձությանը…   Ընթերցողը սիրում է գրավիչ պատմություններ կարդալ կամ առավել ևս՝ լսել, իսկ որ ամենալավն է՝ տեսալսել, որոնց թողած երկար ու ձիգ լուսաստվերը տևական ժամանակով տպվում է նրա մտորումների եթերաթաղանթին՝ ավերածություններ կամ հոգեզվարճ ազդեցություններ գործելով, նայած հոգեկերտվածքի հիմնակառույցին: Այս պատմությունը ևս հավակնում է այդպիսիններից մեկը լինել՝ անկախ շարադրանքի գեղարվեստական …