Արփինե Վարդանյան․ «Իմ Երևանը»․ էսսե

#Սարի_թաղ #ուրիշ_ԵՐԵՎԱՆ #անտեսանելի_անկյուն   «ԻՄ Երևանը» ՍԿՍՎԵԼ է Սարի թաղից։ Առանջին կուրս։ Երևան։ Նոր քաղաք։ Նոր միջավայր։ Եվ այդ ամենի հետ կապված տարբեր ֆանտազիաներ։ Եվ ահա, մայրաքաղաքի իմ պատկերացումներին Սարի թաղը մի տեսակ «չէր բռնում»: Ոնց որ քաղաքում չէ, որ ապրելու էի. ճանապարհը՝ թեքության վրա, տները՝ իրար գլխի: «Բա ու՞ր են մայրաքաղաքին «հատուկ» տները, ճանապարհները․․․»- …

Էռնեստ Հեմինգուեյ․ «Մարդու հավատամքը». էսսե

  Ոչ մեկը, ինձնից բացի, չի կարող աշխարհին ասել՝  ով եմ ես իրականում: Ոչ մեկը չի կարող իրեն թաքցնել մարդկանցից, քանզի մարդու յուրաքանչյուր գործողություն, ստեղծագործական յուրաքանչյուր արարք խոսում է հեղինակի մասին: Ես իմ գրքերով մարդկանց ամեն ինչ պատմում եմ իմ մասին:           Գրողի աշխատանքի մասին     Ինձ թվում է` ես …

Ջորջ Օրուել․ «Գրավաճառի հիշողությունները»․ էսսե

    Երբ ես աշխատում էի բուկինիստական խանութում (այն խանութներից, որոնք կողմնակի աչքին փոքրիկ դրախտ են թվում, որտեղ ծեր ջենտլմենը մշտապես հաստափոր գրքեր է փորփրում), ինձ ամենից շատ ցնցում էր այն, թե որքան քիչ են իսկական գրքասերները։ Մեր խանութը շատ հետաքրքիր գրքային ֆոնդ ուներ, բայց մեր գնորդների հազիվ տասը տոկոսն էր լավ գիրքը վատից տարբերում։ …

Մարինա Սոլոյան․ «․․․Որ սիրեմ քաղաքդ»․ էսսե

  Կանգառը լքել են: Աշնան երեկոները ամեն օր ավելի են նմանվում ձմռան երեկոներին: Փոշոտ մայթերին ուշագնաց լինող տերևներին բանի տեղ դնող չկա: Տերևների կյանքը միապաղաղ է, ներծծված մի քանի գույներով: Ծառն էլ գիտի, որ մերկանալուց խուսափել չի կարող, ներում է տերևներին, մի փոքր դժվարությամբ, բայց քամուն էլ: Կտառապի ողջ ձմռանը, հետո իրեն լիարժեք կզգա ձյունով …

Յան Քոհլ․ «Հեռու և մոտ»․ էսսե

Այս պահին որքա՞ն ես հեռու նրանից, ում ամենաշատն ես սիրում: Եթե հնարավորություն ունես, գրկի՛ր նրան առանց վարանելու: Ա՛ռ նրան թևերիդ մեջ ու նայի՛ր, հիշի՛ր, թե ինչու ես նրան այդքան շատ սիրում, ու փորձի՛ր քեզ դրոշմել նրա հայացքում, որսա՛ պահը, երբ չի թարթի աչքերը: Փորձի՛ր մտաբերել նրա ուրվագիծը, փակի՛ր աչքերդ ու պատկերացրո՛ւ՝ ինչպիսին է նա: Հանգիստ …

Դմիտրի Բասով. «Իմ Պետերբուրգ». էսսե

  Ինքնաթիռը հասնում է Պուլկովո լուսադեմին՝ ժամը չորսին․․․ Աչքերում ավազ․․․ Երկու ժամ կա մինչ առաջին ավտոբուսը․․․ Վաղ առավոտ է։ Թարմ է․ գիշերը անձրևել է, բայց հիմա հախճապակե երկնքում չկա նույնիսկ մեկ ամպիկ, արևի թույլ շողերը՝ արտացոլվելով ջրափոսերում, թռչկոտում են պատերին․․․ Թափուր Լիգովսկին դղրդում է առաջին տրամվայից։ Պետերբուրգյան տրամվայները զարմանալիորեն համապատասխան են սեփական փողոցներին․․․ Ռելսերի արանքում …

Հաս Չախալյան․ «Մեր շենքի էսսեն»

Ապրելու էսսեն   Ոչինչ մերը չէ, ոչ քաղաքը, ոչ գրքերը, ոչ էլ մարդիկ, որոնց համար ապրեցնողի բեռն ենք կրում: Բոլորն էլ հյուր գալու սովորություն ունեն, երբ լիքն ես: Երբ դատարկվում ես և դատարկում մրջյուններն անգամ նախընտրում են փախուստը: Մայրս սովորեցրել է սիրել սոված կատուներին: Չէ ես չեմ կիսի իմ ունեցածը նույնիսկ սիրելի կատվի հետ: Առավոտ …

Արամ Ավետիս. էսսե

Նիցշեի տանը Երկար էր ճանապարհը դեպի քո տուն իմ հայր հոգևոր, երկար էր ճանապարհը և անվերջ էր թվում մարդուն իմ հայր հոգևոր, և իմ միակ մուսա: Ես քեզ էի գալիս ոչ հյուր, այլ իմ տունն է դա: Այդտեղ եմ ես ծնվել, այդտեղ ես դու ստեղծել իմ մարմինը, որը հրաժարվում է իր բոլոր բջիջներից, քանզի տառից …

Կարլոս Արանա Կաստանեդա․ «Ժամանակի անիվ»․ էսսե

Ռազմիկի խոնարհությունը և աղքատի խոնարհությունը շատ տարբեր բաներ են: Ռազմիկը ոչ մեկի առաջ գլուխ չի խոնարհում, բայց և միևնույն ժամանակ ոչ մեկին թույլ չի տալիս իր առաջ գլուխ խոնարհել: Աղքատը, ընդհակառակը, ծնկի է իջնում և գլխարկ հանում նրանց առաջ, ում որ համարում է իրենից բարձր: Բայց և անմիջապես պահանջում է, որպեսզի նրանք, ովքեր իրենից ցածր …

Ժան Պոլ Սարտր. «Ի՞նչ է գրականությունը» էսսեից

Գրել` նշանակում է քողազերծել աշխարհն ու միաժամանակ այն առաջակել որպես պարտականություն ընթերցասերի մեծահոգությանը: Գրել` ասել է թե դիմել այլոց գիտակցությանը` ընդունելու էականը որպես էության ամբողջություն: Գրել` նշանակում է ցանկանալ ապրել այդ էականը միջնորդ մարդկանց կողմից: Սակայն ինչպես իրական աշխարհի մի մասն իրեն գործողության մեջ է դրսևորում, այնպես էլ մյուս մասը չափն անցնում է` այն փոփոխելու …