Վիկտոր Կրիվուլին․ «Նամակներ Մարիա Իվաշինցովային» շարքից

    26 մայիսի 1978   Մաշա, հոգի՛ս, սա այսօրվա իմ երկրորդ նամակն է: Ավելի ճիշտ՝ սա քեզ ուղղված մի թերթ է օրագրից: Այս մեկն էլ անշուշտ ուղարկելու եմ քեզ: Թեկուզ մենախոսելով, միակողմանի, բայց գոնե զրույց է, և ավելին է ինձ համար, քան սոսկ զրույցը: Դու հիմա խուլուհամր ու կույր ես իմ հանդեպ, և ասես …

Էլիզաբեթ Գրաֆ․ «Հեռախոսազանգը»․ պատմվածք

    Արդեն մեկ ժամ կլիներ, ինչ նստած էր հեռախոսի մոտ՝ աթոռակին. սիրելիի զանգին էր սպասում: Նա խոստացել էր այդ օրը կապ հաստատել, իսկ ինչ խոստանում է, անպայման, կատարում է: Երբ նրա մասին էր մտածում, սիրտը կարոտով էր լցվում: Ինչքա՞ն ժամանակ էր անցել իրենց վերջին հանդիպումից հետո: Երե՞ք ամիս: Չո՞րս: Չէր կարողանում հստակ հիշել, միայն …

Անտոնիո Մաչադո․ «Բանաստեղծական արվեստ»․ պոեզիա

  Դիմանկար      Մանկությունը իմ հիշատակներ է այգուց Սևիլյան,  լուսաշող պուրակ, որտեղ կիտրոնի ծառն է կանաչում.  ջահելությունս՝ շուրջ քսան տարի հողում Կաստիլյան.  պատմությունն է իմ՝ դրվագներ, որոնք հիշել չեմ ուզում:   Ես սրտակեր չեմ, ո՛չ Մանյարա[1] եմ, ո՛չ իսկ Բրադոմին[2] — հագուստիս անփույթ վիճակի մասին դուք գիտեք արդեն — իմ սիրտը սակայն խոցվել է …

Լեոնորա Սփեյըր․ «Ճայեր»․ պոեզիա

  ՃԱՅԵՐ Փոթորկի անվախ հեծյալներ, ձեր մթին աչքերում հիշողությունն է խորտակված նավերի, անուրջներն անիրական ընկնում են թևերիցդ։ Դուք ընկղմվում եք խավարում ծովի մակընթացող օրորոցի, անտարբեր նրա տրամադրությանը, կամ սավառնելով ու խլելով կերակուրը՝ ելնում եք նորեն՝ անհագ , թեթևամտորեն․․․ Շրջվում եք ու փոխում գորովազուրկ ուղղությունը ձեր՝ չսիրված ուրիշ թռչուններից, և  այդ անհոգի ճիչերում ծաղրող արձագանքն է …

Իտալո Կալվինո․ «Մի գիշեր դրախտում»․ հեքիաթ

  Ժուկով-ժամանակով երկու ընկեր էին ապրում, որոնք  իրար այնքան էին սիրում, որ երդվել էին. ով  ամուսնանա առաջինը, պետք է կանչի ընկերոջը որպես ամուսնության վկա, նույնիսկ եթե նա գտնվի աշխարհի ծայրում:                                     Որոշ ժամանակ անց ընկերներից մեկը մահանում է: Մյուսը, որ պետք է արդեն ամուսնանար, չգիտեր ինչ անել, և խորհուրդ է հարցնում  խոստովանահորը:            — Բանը …

Գրիմ եղբայրներ. «Երեք փետուրները». հեքիաթ

  Մի թագավոր է լինում: Ունենում է երեք որդի: Երկուսը խելացի և հնարամիտ են լինում, երրորդը՝ քչախոս ու ինքնամփոփ: Այդ պատճառով էլ եղբայրները մտածում են, թե նա պակասամիտ է, և անունը դնում են Հիմարիկ: Երբ թագավորը ծերանում է, սկսում է հաճախակի մտածել մահվան մասին և թե որդիներից որ մեկին պիտի թողնի իշխանությունը: Օրերից մի օր …

Նիզար Կաբանի. «Երբ ես սիրում եմ քեզ»․ բանաստեղծական շարք

  Դատավարություն   Արևելքն անիծում է ու գրկում մազերս, Հետո հազար անգամ շնորհակալություն հայտնում նրանց, Ովքեր գովերգում են։ Բոլոր անիծվածները սպանված են։ Իր արյունը, իմ բոլոր վախերը, բոլոր գիշերները Որոնք ես տվեցի հայրենիքին՝ նա պաշտպանում է։ Ես նրա կողքին էի իր հեղափոխության պահին և չէի ամաչում վճարել գինը, որովհետև ես իմ սիրո հետ եմ, անգամ …

Վյաչեսլավ Պրախ․ «Գրառումներ առանց ձեռագրի»․ նամակներ

  հատված «Այրի՛ր ինձ, թող վառվեն տառերը, էջերը։ Եվ աչքերն արցունքոտվեն ծխից, որով կլցնեմ ես քո թոքերը։ Ներշնչիր վերջին անգամ, ինչպես առաջինը։ Ապա  այրիր և քեզ։ Քո Վ․ (94-ի նոյեմբեր)»։  Մեզ կկոչեին սիրեկաններ գուցե, թեև մենք ինքներս նախընտրում էինք մեզ անվանել կիսասերներ։ Մարդիկ՝ առանց անցյալի և ապագայի, ներկայի գերիներ։ Եթե ինչ-որ մեկն հարցներ՝ ճի՞շտ է …

Ալբերտո Մորավիա. «Arrivederci!». պատմվածք

  Հռոմեական պատմվածքներ   Պորտոլոնգոնեն հինավուրց ամրոց է՝ ծովի վրա կախված ապառաժի գագաթին: Այն օրը, երբ հեռացա, հարավ-արևմտյան ուժգին քամի էր, որը մարդու շունչ էր կտրում, իսկ արեգակն էլ աչք էր կուրացնում ավլած-սրբած երկնքում: Չգիտեմ այդ քամու և արևի պատճառով էր, թե ազատության հուզմունքից, ինձ տարօրինակ կերպով բթացած էի զգում:                                            Երբ անցա բակով …

Լուիզ Ռինսեր․ «Այսօր ես չեմ վախենում»․ պոեզիա

  Այսօր ես չեմ վախենում, այս օրը ինձ անկեղծ ու անպաշտպան է թվում, և համարձակվում եմ ուրախանալ, որովհետև ապրում եմ, որովհետև ապրում եմ մի ձևով, որը միայն ես գիտեմ, ես կարող եմ, մի կյանք՝ միլիարդավոր կյանքերի մեջ… Բայց իմն ասում է մի բան, ինչ ոչ ոք չի կարող ասել: Դա եզակիությունն է յուրաքանչյուր կյանքի: Զվարճալի …