Թիմ Օ’Բրայըն․ «Ուղևորություն դեպի Դաշտ»․ պատմվածք

  Պատերազմից քսան տարի անց, ես վերադարձա Վիետնամ՝ դստերս՝ Քեթլենի հետ: Մենք այցելեցինք Կայովայի մահվան վայրը, այն տեղը, ուր նա անհետացել էր կեղտի ու ջրի մեջ․ պատերազմը նրան ընկղմեց խորքը, երբ դաշտը ցաքուցրիվ եղավ օդում, և հիմա ես փնտրում էի ներողամտության, գթության, հանդուրժողականության նշաններ, կամ նման որևէ նշույլներ, որոնք կարող էր հայցել այս երկիրը: Այստեղ …

Բըրնարդ Մելըմուդ․ «Որդիս մարդասպան է»․ պատմվածք

                          Նա արթնանում է՝ զգալով, որ հայրը նախասրահում է, ականջ է դնում: Ականջ է դնում,  երբ  որդին խոր քուն է մտնում: Ականջ է դնում,  երբ  վեր է կենում ու շոշափելով որոնում տաբատը: Կոշիկները չի հագնում: Չի գնում խոհանոց՝ ուտելու: Նայում է հայելուն կիսախուփ …

Խորխե Լուիս Բորխես․ «Մեկը երազելու է»․ կարճ պատմվածք

    Ի՞նչ է երազելու անվերծանելի ապագան։ Երազելու է, որ Ալոնսո Կիխանոն կարողանա Դոն Կիխոտ լինել առանց թողնելու իր գյուղն ու գրքերը։ Երազելու է, որ Ուլիսեսին նախորդող մայրամուտը կարողանա ավելի շռայլ լինել, քան բանաստեղծությունը, որ նկարագրում է իր մշակման բարդությունները։ Երազելու է մարդկային սերունդներ, որոնց անծանոթ է լինելու Ուլիսեսի անունը։ Երազելու է ավելի ստույգ երազներ, …

Վյաչեսլավ Պրախ․ «Բառեր, որ մեզ չեն ասել մեր ծնողները»․ հատված գրքից

                                                    Մի՛ խաղա ուրիշի զգացմունքների հետ (նրան՝ դստերս)   Իմ հեռավոր երկինք, բա՜րև։ Ինչու՞ քեզ այսպես կոչեցի։ Բանն այն է, որ երբ դու վերջապես ձեռքդ վերցնես այս գիրքը, ինձ նայելու …

Գաբրիել Գարսիա Մարկես․ ‹‹Հիասթափված մարդու դրաման››․ կարճ պատմվածք

  …..դրաման հիասթափված մարդու, որ տասներորդ հարկից իրեն ցած նետեց փողոց՝ ընկնելու պահին պատուհաններից ներս նայելով, տեսավ իր հարևանների մտերմությունը, ընտանեկան փոքրիկ ողբերգությունները, գաղտնի սերերը, երջանկության կարճատև պահերը, որոնց մասին լուրերն այդպես էլ չհասան մարդկանց, այնպես որ, մինչ փողոցի մայթի վրա ջարդուփշուր լինելը ամբողջությամբ փոխեց աշխարհի մասին իր պատկերացումը և եկավ եզրակացության՝ այն կյանքը, որն …

Ալբերտո Մորավիա․ «Չինական շունը»․ պատմվածք

                Այդ ձմռանը, չիմանալով էլ  որ պատին տամ գլուխս, մտածեցի շուն որսալ և վերահանձնել: Բայց դա ոչ թե կոմունայի պահանջով, որն ի վերջո շներին ուղարկում էր մահվան, այլ հենց ինձ համար, որպեսզի վերցնեի թեյափող յուրաքանչյուր գողացած շան համար:  Այդ գործի համար գնում էի էլիտար թաղամասերն այն ժամին, երբ …

Պատրիցիա Սընթ Ջոն. «Ոտնահետքեր ձյան վրա»․ հատված վիպակից

Անցել էր հինգ տարի։ Դեկտեմբերի քսանչորսն էր, շատ կարևոր օր Դանիկի համար։ Լրանում էր նրա հինգամյակը, և տղան առաջին անգամ Անիտայի հետ  գնաց եկեղեցի՝ Սուրբծննդյան ժամերգության։ Դանիկը, իր մահճակալին նստած, ուտում էր կարտոֆիլի ապուրը։ Նրա ոսկեհեր գլուխը գրեթե չէր երևում փափուկ ու փարթամ փետրաներքնակի պատճառով։ Անիտան նստել էր եղբոր կողքին՝ ձեռքում պահած արջուկի տեսքով մեծ …

Ալեքսանդր Եվսյուկով․ «Սանիչի նավակը»․ պատմվածք

  Սանիչին  մեր՝ Գրականության ինստիտուտի առաջին կուրսեցիներիս մոտ  տեղավորեցին երեկոյան, երբ ընդամենը կես ժամ անց սենյակում ազատվեց երրորդ մահճակալը։ Այդպես նետում-թողնում են հնոտիները, որոնց վրա հոգնել են գայթել։ Նա կարճ թխկթխկոցից հետո ներս մտավ մռայլ քմծիծաղով և,  առաջ-հետ տարուբերվելով, ինչ-որ անհասկանալի ողջույնի խոսք արտաբերեց։ Նրա մեջքի հետևում երևում էր հանրակացարանի պարետի մտահոգ դեմքը։ Վերջինս տպավորիչ …

Յասունարի Կավաբատա․ «Սիրային ինքնասպանություն». կարճ պատմվածք

  Ամուսնուց նամակ ստացավ։ Դադարել էր սիրել նրան և լքել։ Առաջին նամակն էր՝ երկու տարվա ընթացքում։ Հեռավոր քաղաքից։ «Մի՛ տուր աղջնակին ռեզինե գնդակը։ Ես լսում եմ, թե ինչպես է նա զարկում այն հատակին։ Այդ ձայնից իմ սիրտն էլ է զարկում»։ Մայրը խլեց դստեր գնդակը։ Նա ինը տարեկան էր։ Հետո ամուսնուց ևս մեկ նամակ ստացավ։ Այն …

Ջոն Չիվըր․ «Հինգ-Քառասուն-ՈՒթ»․ պատմվածք

  Վերելակից դուրս գալիս Բլեյքը տեսավ նրան: Մարդկանց մի խումբ, մեծ մասամբ տղամարդիկ, որ սպասում էին իրենց ընկերուհիներին, կանգնած էին նախասրահում, հայացքները՝ վերելակի դռներին: Կինը նրանց մեջ էր: Երբ Բլեյքը տեսավ նրան, նրա հայացքը՝ լի ատելությամբ ու վճռականությամբ, հասկացավ. նա իրեն էր սպասում: Չմոտեցավ: Ինչ ընդհանուր բան կարող էր ունենալ իր հետ: Խոսելու ոչինչ չունեին: …