Լյուդմիլա Ուլիցկայա․ «Երջանիկ ընտանիք»․ պատմվածք

  Բերթան և Մաթիասը կիրակի օրերին միշտ գնում էին իրենց որդու մոտ։ Բերթան բուտերբրոդներ էր պատրաստում,  թեյ էր լցնում թերմոսի մեջ և զգուշությամբ թղթե ժապավենով փաթաթում էր ավելը։ Համենայն դեպս աման էլ է վերցնում ու այդ ամենը դասավորում էր Մաթիասի պատրաստած պայուսակի մեջ։ Մաթիասը կնոջը տալիս էր վերարկուն, կա՛մ պլաշչ, կա՛մ ժակետ ու նրանք ծաղիկներ …

Ֆաիզա Խալիմովա․ «Բեկորը»․ պատմվածք

  Այսօր  մայրիկիս տարեդարձն է, և մենք՝ նրա զավակները, որոշել ենք փոքրիկ տոն կազմակերպել։ Կհավաքվենք, կխոսենք, մի կուշտ հաց կուտենք, իսկ նա կհիշի մեր մանկական չարաճճիությունները, կծիծաղենք, իսկ հետո կլռենք միասին․․․ Հայրս վաղուց չկա․․․ Մայրս սիրում է հոնի տնական հյութ, իսկ ես՝ ոչ։ Այդ կարմիր ըմպելիքի տեսքից անցյալի հիշողությունները հառնում ու օձի նման խեղդում են, …

Վիկտոր Կրիվուլին․ «Նամակներ Մարիա Իվաշինցովային» շարքից

    26 մայիսի 1978   Մաշա, հոգի՛ս, սա այսօրվա իմ երկրորդ նամակն է: Ավելի ճիշտ՝ սա քեզ ուղղված մի թերթ է օրագրից: Այս մեկն էլ անշուշտ ուղարկելու եմ քեզ: Թեկուզ մենախոսելով, միակողմանի, բայց գոնե զրույց է, և ավելին է ինձ համար, քան սոսկ զրույցը: Դու հիմա խուլուհամր ու կույր ես իմ հանդեպ, և ասես …

Էլիզաբեթ Գրաֆ․ «Հեռախոսազանգը»․ պատմվածք

    Արդեն մեկ ժամ կլիներ, ինչ նստած էր հեռախոսի մոտ՝ աթոռակին. սիրելիի զանգին էր սպասում: Նա խոստացել էր այդ օրը կապ հաստատել, իսկ ինչ խոստանում է, անպայման, կատարում է: Երբ նրա մասին էր մտածում, սիրտը կարոտով էր լցվում: Ինչքա՞ն ժամանակ էր անցել իրենց վերջին հանդիպումից հետո: Երե՞ք ամիս: Չո՞րս: Չէր կարողանում հստակ հիշել, միայն …

Սերգեյ Բոդրովի նամակը կնոջը

  Սվետլանային   Ես չգիտեմ՝ ինչպես են մահանում մարդիկ։ Մենք տեսնում ենք դա, բայց ինքներս չենք մեռնում։ Իսկ երբ մեռնում ենք, դա տեսնում է ուրիշ մեկը։ Կան բաներ, որ պետք չէ իմանալ, որոնց մասին պետք չէ մտածել, դրանց մասին ոչ ոք ոչինչ չգիտի։ Գիտես, կյանքումս առաջին անգամ ուզում եմ իմ տունն ունենալ։ Հոգ տանել այդ …

Իտալո Կալվինո․ «Մի գիշեր դրախտում»․ հեքիաթ

  Ժուկով-ժամանակով երկու ընկեր էին ապրում, որոնք  իրար այնքան էին սիրում, որ երդվել էին. ով  ամուսնանա առաջինը, պետք է կանչի ընկերոջը որպես ամուսնության վկա, նույնիսկ եթե նա գտնվի աշխարհի ծայրում:                                     Որոշ ժամանակ անց ընկերներից մեկը մահանում է: Մյուսը, որ պետք է արդեն ամուսնանար, չգիտեր ինչ անել, և խորհուրդ է հարցնում  խոստովանահորը:            — Բանը …

Գրիմ եղբայրներ. «Երեք փետուրները». հեքիաթ

  Մի թագավոր է լինում: Ունենում է երեք որդի: Երկուսը խելացի և հնարամիտ են լինում, երրորդը՝ քչախոս ու ինքնամփոփ: Այդ պատճառով էլ եղբայրները մտածում են, թե նա պակասամիտ է, և անունը դնում են Հիմարիկ: Երբ թագավորը ծերանում է, սկսում է հաճախակի մտածել մահվան մասին և թե որդիներից որ մեկին պիտի թողնի իշխանությունը: Օրերից մի օր …

Վյաչեսլավ Պրախ․ «Գրառումներ առանց ձեռագրի»․ նամակներ

  հատված «Այրի՛ր ինձ, թող վառվեն տառերը, էջերը։ Եվ աչքերն արցունքոտվեն ծխից, որով կլցնեմ ես քո թոքերը։ Ներշնչիր վերջին անգամ, ինչպես առաջինը։ Ապա  այրիր և քեզ։ Քո Վ․ (94-ի նոյեմբեր)»։  Մեզ կկոչեին սիրեկաններ գուցե, թեև մենք ինքներս նախընտրում էինք մեզ անվանել կիսասերներ։ Մարդիկ՝ առանց անցյալի և ապագայի, ներկայի գերիներ։ Եթե ինչ-որ մեկն հարցներ՝ ճի՞շտ է …

Ալբերտո Մորավիա. «Arrivederci!». պատմվածք

  Հռոմեական պատմվածքներ   Պորտոլոնգոնեն հինավուրց ամրոց է՝ ծովի վրա կախված ապառաժի գագաթին: Այն օրը, երբ հեռացա, հարավ-արևմտյան ուժգին քամի էր, որը մարդու շունչ էր կտրում, իսկ արեգակն էլ աչք էր կուրացնում ավլած-սրբած երկնքում: Չգիտեմ այդ քամու և արևի պատճառով էր, թե ազատության հուզմունքից, ինձ տարօրինակ կերպով բթացած էի զգում:                                            Երբ անցա բակով …

Պոլ Վալերի․ «Հրեշտակը»․ պատմվածք

  Հ­րեշ­տա­կի տես­քով մե­կը նստած էր շատր­վա­նի քա­րա­կոփ շուր­թին: Ն­րա հա­յաց­քը սուզ­վել էր ջրե­րի մեջ, և նա տես­նում էր իր Մարդ­կա­յին կեր­պա­րան­քը՝ ար­ցուն­քա­կա­լած աչ­քե­րով, նա հույժ սքան­չա­ցած էր մերկ ա­լիք­նե­րի մեջ ան­սահ­մա­նո­րեն տխրա­մած այդ զո­հի անս­պա­սե­լի հայտ­նութ­յամբ: Կամ ե­թե կու­զեք, կար Մար­դու տես­քով մի Տխ­րութ­յուն, որն ան­պա­ճույճ ու պարզ­կա երկն­քի ներ­քո չէր գտնում կո­չումն իր …