Արթուր Հայրապետյան. «Սկզբնախաղ»․ էսսե

Այդպես էլ չգտա մի հեքիաթ, որի հերոսը կուզենայի լինել։ Հիմա հերոսներ չկան՝ ոչ գրի, ոչ կյանքի, ոչ… Ոչ… Հիմա հեքիաթներ էլ չեն գրվում, որովհետեւ բարին չկա… Հաճախ եմ ժամանակ տրամադրում` ստուգելու համար, արդյո՞ք սխալներ թույլ չեմ տվել. մեղքերս շատ են… Երկնքից խեժահամ անձրևը թափվում էր բերանս, վետվետում էր կապույտը, մարդու աչք էր մտնում: Թանձր ամպերը …

Ռուբեն Հովսեփյան. պատմվածքներ

Արագիլները վերադարձան Մի ժամանակ կարծում էի, թե արագիլներն են գարուն բերում։ Կանգնում էի մեր բակում, ցեխոտ մատներով սուլում ու ողջունում էի նրանց գալուստը: Պապս ասում էր՝ գարունը ընկնում է երկնքից, աստծու տվածն է։Հայրս ասում էր՝ տարին ունի չորս եղանակ՝ ամառ, աշուն, ձմեռ, գարուն։Մայրս ասում էր՝ էլի ցեխոտել ես շալվարդ, դու փնթի տղա ես։Իսկ ես համոզված …

Լեոնիդ Ենգիբարյան. «Աշուն աչքերով Ծաղրածուն»․ մանրապատումներ

Մի քանի խոսք Երեւանի մասին Մի անգամ, երբ աշունը իջնելով լեռներից քաղաքի փողոցները դարձրեց շագանակաոսկեգույն, քաղաք եկավ ծաղրածուն։ Չգիտեմ, գուցե նա սիրահարվեց երկարոտն ու թուխ աղջկան, կամ գուցե դա հեքիաթ է․․․ Բայց ճիշտ է, որ նա աչքերում աշնանային անձրեւները լի հեռացավ։ * Լապտերները Գիշեր է: Անձրեւ է մաղում: Կաթիլները երեւում են, երբ ընկնում են լապտերների …

Էռնեստ Հեմինգուեյ. «Մարդու հավատամքը» գրքից. նամակներ

Մենակության մասին Երբեմն ես օրեր շարունակ գրել եմ, որովհետև մենակ եմ եղել: Համարձակ մարդիկ հարկադրված մենակությունը հաճախ են օգտագործում ի օգուտ իրենց, որպեսզի ավարտեն որևէ կարևոր գործ: Առանձնության մեջ է ծնվում ձգտումն առ կատարյալ: Միայնության մեջ հոգին զրուցում է ինքն իր հետ՝ էներգիան վերածելով իրականության: Այնպես որ, եթե մարդը ցանկանում է երջանիկ լինել, նրան պետք …

Լեռ Կամսար. «Միայնակը» գրքից․ երգիծանք

Վանուհի Թովմասյան Հատված “Միայնակը” գրքի առաջաբանից Միայնակի մեկ տարին՝ 1961 թվականը Լեռ Կամսարը՝ հայ գրականության այդ միայնակը, որքան որ լիաթոք ծիծաղեցրեց իր ազգին, նույնքան էլ դառնաղի լաց եղավ ողջ կյանքում: Սպասում 1960 թվականի վերջին գիշերը Լեռ Կամսար-Արամ պապս խռովահույզ սպասումով, Նոր տարվա բաղձալի ակնկալիքով անկողին մտավ. տեսնես ի՞նչ կբերի իր հետ եկող տարին: Հավակնոտ չլինելով՝ …

Ալեխո Կարպենտիեր. «Ածականն ու նրա կնճիռները»

Ածականները ոճի կնճիռներն են: Երբ ներմուծվում են պեոզիայի, արձակի մեջ բնական ձևով, որևէ ավանդույթի կանչին ուշադրություն չդարձնելով, վերադառնում են իրենց ընդհանուր շտեմարանը՝ մեծ հետքեր չթողնելով էջի վրա: Սակայն երբ հաճախ են հայտնվում, երբ նրանց առանձնահատուկ նշանակություն է վերապահվում, երբ նրանց արժանիքներ ու կատեգորիաներ է շնորհվում, դառնում են կնճիռներ. կնճիռներ, որոնք ավելի ու ավելի են խորանում, …

Արամայիս Գարեգինյան. «Աղոթքի հետ»․ հուշագրություն

Նվիրվում է բանաստեղծ Հենրիկ Արթենյանի հիշատակին   Ձմռան ցրտաշունչ մի օր էր, ու նրա բառերն ասես ցրտից կուչ եկած էին դուրս գալիս դեղնած շուրթերից: Որևէ մեկին հասցեագրված չէին այդ բառերը, նրանք անտուն, որբ ու միայնակ էին այս աշխարհի վրա: Գուցե ինքն իր հետ էր խոսում, կամ տեսնում և հավատում էր մեկին, որը լսում և հասկանում …

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի նամակը Նատալի Պալեին

Ես հավատում եմ Գաբրիել հրեշտակապետին: Բայց, ինչպես երևում է, նա հայտնվում է այլ կերպարանքով: Ես հաստատ գիտեմ. ինձ հենց նոր առան թևերի մեջ: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ես փակեցի աչքերս: Հանգստություն զգացի սրտումս: Ինձ պետք չէ այլևս ճանապարհ փնտրել: Ես միշտ աչքերս փակում եմ, երբ երջանիկ եմ լինում: Այդպես փակվում են դռները շտեմարանի: Լեփ-լեցուն …

Օշո․ «Մի բաժակ թեյ. Օշոյի 365 նամակները» գրքից․ նամակներ

«Մի բաժակ թեյ. նամակ 1» Երբ սերը շնչում է կյանքի բառերով, այն ի վերջո գտնում է ոչ թե այս պահի արտահայտությունը, այլ այն, ինչը կուզենար, որ ասվեր… Մեզնից յուրաքանչյուրի մեջ պոետ կա, պոեզիա էլ կա, բայց քանի դեռ մենք ապրում ենք մակերեսային կյանքով, նրանք երբեք չեն ծնվի: 1962 Սեր: Ես ստացա քո նամակը: Ի՜նչ քնքշորեն …

Շուշանիկ Կուրղինյան. արձակ խոհեր

Փողոցում Ես նայում էի փողոց, իսկ ձյունը գալիս էր փաթիլ-փաթիլ․․․ Ձյան փաթիլները մի անուշ թախիծ են նետում ինձ ու ես անտրտունջ սկսում եմ խղճալ, ափսոսալ ինձ։ Ես էլ փաթիլ էի, հստակ, կայտառ։ Ինչո՞ւ ընկա վայր, գետնի վրա, ուր կանաչի ու ծաղկի հետ փոշի ու ցեխ էլ է լինում․․․ Ձյան փաթիլներր ճնշում են ինձ ու մարում …