Գոռը միշտ նույն երազն էր տեսնում: Արդեն երեք տարի: Քայլում էր: Ուղղակի քայլում էր երազում: Քայլում էր աշնանը, ձմռանը, քայլում էր անձրևին, արևի տակ․․․ Քայլում էր ասֆալտին, խոտերի մեջ, ծովափի փափուկ ավազին: Ոտքը շարժում էր առաջ՝ առանց ճիգի, թեթև: Հետո՝ մյուսը․․․ Քայլում էր առավոտյան, գիշերը, կեսօրին: Ինչ-որ տենչ, ինչ-որ անբացատրելի ներշնչանք, ինչ-որ ներքին ցնծություն …
