Հերմինե Ավագյան․ «Այնտեղ ապրում է հիշողությունը»․ էսսե

  Արևածագը եկավ, հավաքվեց մեր գյուղի հայտնի բլրին, բայց սա ուրիշ արևածագ էր, արևը դալուկ աղջկա տեսք ուներ, ով ուզում էր խոսել, պատմել հույզերը, բայց չէր կարողանում․ լեզուն կապ էր ընկել, բառերը մնացել էին ներսում: Նա իմ կյանքում երբևէ հանդիպած ամենատխուր աղջիկն էր: Ես ուզում էի, որ նա ժպտար առաջվա պես, բայց նա նայեց ուղիղ …

Ուխտագնացություն դեպի լռություն․ «Կարմիր հյուսիս» պատերազմական շարք

Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակը ներկայացնում է՝ «Ուխտագնացություն դեպի Լռություն» նախագիծը, որի երկրորդ հոլովակը նկարահանված է գրող, թարգմանիչ Մարգարետ Ասլանյանի՝ «Կարմիր հյուսիս» բանաստեղծական շարքի հիման վրա, որը հեղինակը գրել է երկու տարի դադարից հետո՝ պատերազմի նախօրեին․․․ Հոլովակը նվիրվում է Արցախյան նորօրյա պատերազմում զոհված զինվոր տղերքի լուսավոր հիշատակին․․․   Ուխտագնացություն դեպի Լռություն I Կարմիր Հյուսիս Հեղինակ Մարգարետ …

Սիրանուշ Փարսադանյանի թարգմանությամբ՝ Յոզեֆ ֆոն Այխենդորֆի «Մի դատարկապորտի կյանքից» գրքի շնորհանդեսը՝ Yasaman Yerevan’s Restaurant-ում

  2020 թվականի դեկտեմբերի 12-ին Yasaman Yerevan’s Restaurant-ում տեղի ունեցավ «Երևանյան Էսքիզ» հրատարակչության կողմից հրատարակված Յոզեֆ ֆոն Այխենդորֆի «Մի դատարկապորտի կյանքից» գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ թարգմանիչներին, ստեղծագործողներին տրվող դրամաշնորհի շրջանակներում: Բնագրային լեզուն՝ գերմաներեն։ Թարգմանիչ՝ Սիրանուշ Փարսադանյան։ «Մի դատարկապորտի կյանքից» վիպակը ժամանակի կարևորագույն գեղարվեստական ստեղծագործություններից մեկն է, ռոմանտիզմի դիպուկ օրինակ՝ գրված մոտ …

Լյուդմիլա Ուլիցկայա․ «Երջանիկ ընտանիք»․ պատմվածք

  Բերթան և Մաթիասը կիրակի օրերին միշտ գնում էին իրենց որդու մոտ։ Բերթան բուտերբրոդներ էր պատրաստում,  թեյ էր լցնում թերմոսի մեջ և զգուշությամբ թղթե ժապավենով փաթաթում էր ավելը։ Համենայն դեպս աման էլ է վերցնում ու այդ ամենը դասավորում էր Մաթիասի պատրաստած պայուսակի մեջ։ Մաթիասը կնոջը տալիս էր վերարկուն, կա՛մ պլաշչ, կա՛մ ժակետ ու նրանք ծաղիկներ …

Ֆաիզա Խալիմովա․ «Բեկորը»․ պատմվածք

  Այսօր  մայրիկիս տարեդարձն է, և մենք՝ նրա զավակները, որոշել ենք փոքրիկ տոն կազմակերպել։ Կհավաքվենք, կխոսենք, մի կուշտ հաց կուտենք, իսկ նա կհիշի մեր մանկական չարաճճիությունները, կծիծաղենք, իսկ հետո կլռենք միասին․․․ Հայրս վաղուց չկա․․․ Մայրս սիրում է հոնի տնական հյութ, իսկ ես՝ ոչ։ Այդ կարմիր ըմպելիքի տեսքից անցյալի հիշողությունները հառնում ու օձի նման խեղդում են, …

Նելլի Ռումել․ «Պարականոն»․ բանաստեղծական շարք

  Երբ ագռավները մի օր պատմեցին՝ որքա՜ն է տերը սիրում արարել, քանի անգամ է լույսը խավարից, ջուրը ցամաքից զատել, շունչ տվել, ու էլի-էլի՝ նոյերը վկա, հենց աղավնին է կիսախեղդ ծառից կյանքի ճյուղ պոկել ու հույս ետ բերել. իմ արմատակտուր ալբիցիան ծաղկեց՝ ծիածանների վարդագույն հագած։   *   Աղավնիներն ինձ մի օր պատմեցին, որքան է տերը …

Օվսաննա Քալանթարյան․ «Կորսված դրախտի ճամփան»․ բանաստեղծություններ

Լեռները փակել են ճամփան, Լեռներդ զուգել են ճամփադ , Կախարդի՛ր դու նրանց, կախարդի՛ր․․․ Խեղդել ես քո մեջ հազար հուզում, Ե՛վ քուն , և՛ անքնություն, Ե՛վ դավ , և՛ տխուր փրկություն։ — Խախտի՛ր լռությունդ, Արազ․․․ Սիրտս կդողա, կճչա՛ կարոտից․ Տա՛ր վրդովված խաղաղությունս, Տա՛ր չքնաղ երկիր Նաիրի՜։ Կրողներին՝ Գոհա՜ր ցողերի բուրմունքը, Ծաղիկներին՝ Խոնա՜վ դաշտերի նիրհը, Ճամփաներին՝ Դրախտը կորսված։ Տա՛ր, բացի՛ ր, փռիր հոգիս խոնարհ, սիրտս խռով։ Բռնկված է կանաչ բոցով ափերդ, ի՛մ գետ Արազ․․․ Կրակված է կարոտս գգվող ջրերիդ, ի՛մ գետ Արազ․․․ Անթափանց մութը պատել է քաղաքը, Ու անլուռ մրմունջը հեծեծում է հոգումս, Ճչա՛, խելա՜ռ , սիրտ մաշող տխրությամբ։ Ե՛ս ․․․Ե՜ս ․․․ էլի ե՜ս Կգամ մի օր, Կխոնարհվեմ խաչքարերիդ Ու կխոսեմ զգույշ, Դարերիդ հետ զգո՜ւյշ ։ Մի բուռ հող ափերիս մեջ կառնեմ Ու կքայլեմ՝ բռունցք արած, Երկար, շա՜տ երկար․․․ Ճամփաներով դրախտի կորսված։   * Երկինքը իջել վշտի ծովի մեջ, Բախվում է լուռ ջրերին արցունքի, Վերքի միջից կանչում է Մի Երգ հայկական. Մի սարի աղջի՜կ՝ Պաղ ջուրը բուռն առած, Թռչում է փոթորկին հակառակ․․․ Ծարավ է, Բաց են սրտի վշտերը  բոլոր, Թռիչքը սառեց ու քարացավ երկնքում, Ճիչը խլացրեց ձայնը տիեզերքի. « ․․․Վա՜յ, դլե յամա՜ն, Կարոտ մնացի ․․․»․․․ Չքնաղ ԵՐԿԻՐՍ… Լռեց ամենը. Փոթորկում, Փրփրում է միտքը, և լռությունը, Ու պահ տալիս Ծովի  կանաչին Հոգու  զգացումները արնագույն․․․ Խոնարհվում է անմահ հոգին …

«Հայաստանում կամավորների կողմից ստեղծվել է «Մհերի դուռ» սփյուռքի առցանց դպրոցը»․ զրույց հիմնադիր Անահիտ Քեճեճյանի հետ

  Հայաստանում կամավորների կողմից ստեղծվել է «Մհերի դուռ» սփյուռքի առցանց դպրոցը։ «Երևանյան Էսքիզ»-ը զրուցել է նախագծի հիմնադրի՝ Անահիտ Քեճեճյանի հետ, որն ապրում է Չեխիայում։ Սահմանված սիմվոլիկ վարձավճարից գոյացած հասույթը կտրամադրվի վիրավոր զինվորների բուժմանը։     «Մհերի դուռ» սփյուռքի առցանց դպրոցի ստեղծման գաղափարը, նպատակը, տեսլականը, սիմվոլիկ վարձավճարը՝ վիրավոր զինվորների ընտանիքներին ուղղվող հասույթով․․․   — Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններում միշտ …

Օֆելի Դալաքյան․ «Իմ երկրում պատերազմ էր»․ էսսե

  Ես գրում եմ մի երկրից, որտեղ արդեն քանի ամիս է՝ լուսաբացներն արտասվելով են գալիս, որտեղ տխրությունը թափվում է աշնանային տերևների նման, որտեղ  ամեն օր մեռնում է հույսը։ Իմ երկրից լացի հոտ է գալիս․․․ Իմ երկրում պատերազմ էր․․․ Պատերազմից հետո տղաների հետ մեռնում են նաև աղոթքներդ, իսկ հավատիդ տաճարները մնում են փշալարերից այն կողմ․ հում, …

Yasaman Yerevan’s Restaurant-ում տեղի ունեցավ Արփինե Գալստյանի «Հետդ եմ» մոտիվացիա ստեղծող գրքի շնորհանդեսը

  2020 թվականի դեկտեմբերի 5-ին Yasaman Yerevan’s Restaurant-ում տեղի ունեցավ` վերջերս Երևանյան Էսքիզ հրատարակչության կողմից հրատարակված «Հետդ եմ» մոտիվացիա ստեղծող գրքի շնորհանդեսը։ Երեկոն անմիջական էր, հանդիպումը՝ սպասված։ Հեղինակը՝ երիտասարդ գրող Արփինե Գալստյանը, իր ընթերցողների հետ կիսվեց գրքի ստեղծման պատմության մանրամասներով, կենսափորձով, մտորումներով՝ մտերմիկ, հոգեղեն զրույց ծավալելով ամենատարբեր թեմաների շուրջ՝ հորդորելով երբեք չկորցնել սեփական դեմքը, ես-ը, …