Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Օվսաննա Քալանթարյան․ «Կորսված դրախտի ճամփան»․ բանաստեղծություններ

Լեռները փակել են ճամփան,

Լեռներդ զուգել են ճամփադ ,

Կախարդի՛ր դու նրանցկախարդի՛ր․․․

Խեղդել ես քո մեջ հազար հուզում,

Ե՛վ քուն , և՛ անքնություն,

Ե՛վ դավ , և՛ տխուր փրկություն։

— Խախտի՛ր լռությունդ, Արազ․․․

Սիրտս կդողա, կճչա՛ կարոտից․

Տա՛ր վրդովված խաղաղությունս,

Տա՛ր չքնաղ երկիր Նաիրի՜։

Կրողներին՝

Գոհա՜ր ցողերի բուրմունքը,

Ծաղիկներին՝

Խոնա՜վ դաշտերի նիրհը,

Ճամփաներին՝

Դրախտը կորսված։

Տա՛ր, բացի՛ ր, փռիր հոգիս խոնարհ, սիրտս խռով։

Բռնկված է կանաչ բոցով ափերդ, ի՛մ գետ Արազ․․․

Կրակված է կարոտս գգվող ջրերիդ, ի՛մ գետ Արազ․․․

Անթափանց մութը պատել է քաղաքը,

Ու անլուռ մրմունջը հեծեծում է հոգումս,

Ճչա՛, խելա՜ռ , սիրտ մաշող տխրությամբ։

Ե՛ս ․․․Ե՜ս ․․․ էլի ե՜ս

Կգամ մի օր,

Կխոնարհվեմ խաչքարերիդ

Ու կխոսեմ զգույշ,

Դարերիդ հետ զգո՜ւյշ ։

Մի բուռ հող ափերիս մեջ կառնեմ

Ու կքայլեմ՝ բռունցք արած,

Երկար, շա՜տ երկար․․․

Ճամփաներով դրախտի կորսված։

 

*

Երկինքը իջել վշտի ծովի մեջ,

Բախվում է լուռ ջրերին արցունքի,

Վերքի միջից կանչում է

Մի Երգ հայկական.

Մի սարի աղջի՜կ՝

Պաղ ջուրը բուռն առած,

Թռչում է փոթորկին հակառակ․․․

Ծարավ է,

Բաց են սրտի վշտերը  բոլոր,

Թռիչքը սառեց ու քարացավ երկնքում,

Ճիչը խլացրեց ձայնը տիեզերքի.

« ․․․Վա՜յդլե յամա՜ն,

Կարոտ մնացի ․․․»․․․

Չքնաղ ԵՐԿԻՐՍ

Լռեց ամենը.

Փոթորկում,

Փրփրում է միտքըև լռությունը,

Ու պահ տալիս

Ծովի  կանաչին

Հոգու  զգացումները արնագույն․․․

Խոնարհվում է անմահ հոգին

Ցնորական վշտի առաջ

Հայրենիքի։
 

 

 

 

Ընթերցել նաև