Հայկական արտադրանքի էսքիզ I բիզնեսզրույցներ

«Տերևիկ» հայկական զարդեր․ բիզնեսզրույց բրենդի հիմնադիր Գոհար Հակոբյանի հետ

 

Մանկությունը․․․

 

Մանկությունս անցել է արվեստագետների ընտանիքում: Հայրս՝ Հրանտ Հակոբյանը, հայտնի բնանկարիչ էր: Եղբայրս նույնպես նկարիչ է, ես նույնպես նկարում եմ, հիմնականում ծաղիկներ։ Արվեստի հանդեպ սերը սերմանվել է դեռ մանկուց:

 

«Տերևիկ» հայկական զարդերի ստեղծման նախապատմությունը․․․

 

Երկու տարի առաջ աշնանն ընտանքիս հետ այցելեցինք պարզ լիճ, գույներն այնքան շատ էին, այնքան գեղեցիկ էր ամենը, որ ուզում էի ժամանակը կանգ առներ: Հավաքեցի տերևներ և հասկացա, որ պետք է մի բան անել՝ դրանք հավերժ գունեղ պահելու համար: Այսպես ստեղծվեց «Տերևիկ»-ը:

Խոչընդոտները կոնկրետ իմ պարագայում շատ քիչ են, միայն նյութերի սահմանափակ տեսականին է, դրա լուծումը գտել եմ՝ պատվիրելով արտերկրից: Կնշեմ նաև, որ ունենք շատ տաղանդավոր ստեղծագործող կանայք, սակայն չունենք հարթակ իրենց ներկայացնելու համար:

«Տերևիկ»-ը այն բրենդն է, որը կարող են կրել թե՛ երեխաները, թե՛ դեռահասները, թե՛ ավելի հասուն կանայք:

«Տերևիկ»-ի խորհուրդն, ուղերձը կանանց․ անկախ ամեն ինչից, միշտ պահել կանացիությունը:

 

Ընթերցում եմ․․․

 

Ավելի շատ սիրում եմ արտասահմանյան գրականություն, անգլիական դասականներին եմ հավանում:

 

Հայաստանը․․․

 

Ամեն մանրուք այստեղ ոգեշնչող է․․․

 

Հավատում եմ․․․

 

«Տերևիկ»-ը մի օր կդառնա համաշխարհային ճանաչում ունեցող բրենդ․․․

 

 

Լուսանկարները՝  «Տերևիկ»-ի անձնական արխիվից

 

 

 

 

Զրույցը վարեց՝  Մարգարետ Ասլանյանը

© Երևան  2020

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև