Հրատարակչություն Նորություններ

Վերահրատարակվել է գրող, թարգմանիչ Մարգարետ Ասլանյանի «Սևագիր» բանաստեղծությունների ժողովածուն

 

Երևանյան Էսքիզ հրատարակչությունը վերահրատարակել է գրող, թարգմանիչ Մարգարետ Ասլանյանի «Սևագիր» բանաստեղծությունների ժողովածուն։ Նախորդ հրատարակությունն արդեն իսկ հասցրել էր սիրվել հանրության կողմից և լայն սպառում ունենալ։ Նշենք, որ վերահրատարակությունը ներկայացնում է գրքի՝ բոլորովին նոր լուծումներով ձևավորում։ Շապիկի նկարիչը տաղանդաշատ երաժիշտ, գեղանկարչուհի Անի Հովակն է, որի կողմից իրականացված սույն ձևավորումը կիրառվել է նաև «Սևագիր» գրքի անգլերեն թարգմանված ժողովածուի համար՝ Լոնդոնի PAN MACMILLAN հրատարակչության կողմից՝ PICADOR POETRY մատենաշարի շրջանակներում: Ժողովածուի սպառումից գոյացած հասույթը շարունակում է ուղղվել «CITY OF SMILE» /«Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու համար։ 

 

 

 

 

Ընթերցել նաև