Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա Պոեզիա

Վեն Մաքելվին․ «Արահետներ ծառահատումից հետո»․ պոեզիա

 

Եթե աշխարհն այնքան փոքր է,

և պատահական կորելն  այնքան պարտադիր՝

ու՞ր գնացիր․․․

 

Երբ ավելի փոքր էինք՝

հավատում էիք հավերժություներին,

և մեծանալու գայթաղկությունն էլ այն էր,

Որ  գիտակցեցինք՝ 

ապրում ենք ամեն ինչ մեկ անգամ,

վերջին անգամ։

 

Մի օր, երբ աշխարհը փոքրանա,

և իրար գտնելու տեղ չմնա այլևս՝ 

մենք կփոքրանանաք (խորը շունչ քաշի՛ր),

և կկծկվենք դանդաղ վայրկյանների մեջ։

 

Դարեր թվացող օրեր կապրենք՝ սպասման եզրերին կախված։

Ատելության ճամփան երբ գա դեպի մեզ,

մենք կդառնանք աղետ,

ինչպես փլատակված  հնություններից  կախված կայծ.

գրկիր ինձ այնպես, ասես դեռ սպասում ես ինձ՝ 

թող, որ հավատամ․․․

 

Մի օր, երբ այլևս չիրականան երազանքները,

ու մենք արագընթաց գնացքի պես բախվենք կյանքին,

կկորցնենք մեր գլուխները՝

հիմար երեխայի նման, որ շուտ է կորցրել  մանկությունը.

գրկիր ինձ այնպես, ասես երբեք չենք պոկվել իրարից։

 

Մի օր, երբ հեռանալու պահը գա՝

ու վայրկյաններ անց կորցնենք իրար,

պիտի մրսենք,

երբ գիտակցենք իրար չունենալու մի իրողություն․

գրկի՛ր  ինձ այնպես,

ասես այլևս երբեք չես գրկելու։

 

Ցուրտ կա, որ վառում է մարմինը.

մայրս ասում էր՝ տաք հագնվիր,

նա չգիտեր, որ նկատի ուներ՝ հագնվիր մարդուն։

 

Մի նեղսրտիր․ 

դանդաղ կուլ ենք գնում։

Կյանքը մեզ է կուլ տալիս,

մենք էլ կյանքը,

ինչպես փոթորիկն է առնում քաոսն իր մեջ

և ծեծվում եզրերին մաշկի 

(մաշկը բարակ է )։

 

Մորս երազի մեջ մի անգամ ընկա ՝

Նա աներևույթ էր, ու չկարողացավ վեր հանել ինձ,

ասում էր՝ կախվել էի փեշերից ու գոռում էի։

Երազն իրականացավ՝

դուռը ծեծեցին և դու չէիր։

 

Բարև սիրելի՜ս,

ու՞ր գնացիր,

եթե ոչ այնտեղ, ուր ուզում էիր փախչել։

Այդ կյանքից էիր փախչում,

իսկ կյանքն ամենուր է,

հրում է մեզ առաջ,

ու գրկաբաց մահն է գալիս

(բաց արա ափերդ)։

 

Ասում են՝ մահը հոգեվիճակ է․

հիշու՞մ ես քանի անգամ ենք մահացած ապրել ։

 

Անհաշվելի րոպեներ.

Ժամացույցը ասում է՝ արևածագ է։

 

Ու՞ր գնացիր,

և ինձ էլ տարար։

 

Փախչում էինք աշխարհից,

մի օր էլ ապրումները մեզ վերցրին՝

մենք էլ տարված փնտրելու գայթաղկությամբ՝

եկանք, ու հիամաբար էլի կորեցինք աշխարհի մեջ․

 

Ծանարագույնը, որ զգում ենք՝ մենակությունը չէ,

այլ այն քո բացակայությունը,

որից գույները խամրում են,

ես սև եմ հագնում․

սև հագցրի՛ր։

 

Մայրս ինքն իրեն չի խղճում,

և չափից դուրս ուժեղ է, որ կարողանա ասել,

թե որքան է կարոտել հորս․․․ 

Ես մորս պարելուց երբեք չեմ տեսել.

(ցավոտ է )։

 

Աչքերս լցված են՝

Հարբեցողը ինքն իրեն չի խղճում՝

հայտնվելով բախտի քմահաճույքին․․․

Ծառից հանակարածակի պոկված տերևը

ինքն իրեն չի խղճում՝ պոկվելիս։

Լեռներից ցած գլորվող, ոսկորները քարին տապալող այծը

չի խղճում ինքն իրեն՝ մեռնելիս։

Թևը կտրած ճնճղուկը ինքն իրեն չի խղճում՝ չթռչելիս։

 

Մենք ովքե՞ր ենք,

որ ինքներս մեզ խղճանք․․․

 

Ասում են՝ մարդկային կյանքում նրանք, որոնք կորցնում են,

ինքներն իրենց չեն խղճում,

և տառապում են մի ամբողջ կյանք՝

առանց մտածելու, որ կարելի է մեռնել։

 

Ու՞ր գնացիր,

եթե աշխարհն այնքան փոքր էր,

և պատահական հանդիպումներն այնքան պարտադիր․

ծխի՜ր։

 

Մի օր, երբ հոգին չտեղավորվի մարմնում այս,

և մատներից դուրս գան թևերը լայն՝

մենք կթռչենք տագնապանների մեջ։

Ու առաջին անգամ կլռեք,

որովհետև խոսքեր կան,

որ թեթևակի լայնացել են,

ճմռթվել են բերանի մեջ,

և, որ բառերն այնքան քիչ են՝

հասկանու՞մ ես, 

այնքա՜ն քիչ,

որ ծիծաղելի է նկարագրել,

թե ինչպես եմ պոկվել քո գրկից,

ու մատներս պոկել քո մարմնից։

 

Պոկվել ենք 

ահասարսուռ

իրարից․․․

 

Մորս երազի մեջ մի անգամ մահացա։

Նա չկարողացավ թաղել ինձ։

Հող չկար։

 .

Իրականացավ ՝

քաղաքը դիակ է,

կամ հակառակը՝ ես։

 

Մի օր, երբ այլևս չդիմանաս

ու քեզ ցած նետես մարմնիցդ,

հիշիր՝ ծովն ինքն իրեն չի խղճում սառելիս։

Որ ինքն իրեն չի խղճում օրը՝ վերջանալով խիստ գիշերվա մեջ,

և, որ մկները չեն խղճում ինքներն իրենց՝ ծուղակի մեջ ընկնելիս։

Հիշիր, որ արահետներին հայտնված խոտը

ինքն իրեն չի խղճում տրորովելիս․

բառերն այն, որ խեղդում են քեզ՝

առանց ինքդ քեզ խղճալու կուլ տու՛ր։

Ցավը, որ քեզ չի խղճում,

բերանը բաց ծամում է քեզ՝

թափ տուր ուսերդ,

վեր կաց․

պարտադարանք կա,

որ պիտի դիմանաս։

 

Աշխարհում ոչ մի էակ ինքն իրեն չի խղճում.

մենք ո՞վքեր ենք, որ խղճանք ինքներս մեզ։

 

Մի անգամ Մորս երազում ես ապրում էի։

Այն իրականացավ․

ցավը պոկվում է մարմնից,

այդ մենք ենք մի օր դառնում ցավը,

որ մարմին է փնտրում․

գրկի՛ր ինձ՝ ես Մեղկ եմ․․․

 

Ու՞ր  գնացիր։

 

 

 

 

Ընթերցել նաև