Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Վեներա Վարդումյան․ «Ես նորոգվել եմ հեքիաթներով»․ զրույց

 

Հեքիաթը կյանքի ճշմարտությունն է ու հայելին է այն կախարդական, ուր մենք նայում ենք, որպեսզի տեսնենք երազանքները, ինչպիսին որ կան: Շնչել չի լինի առանց հեքիաթի: Այն իմ դղյակն է, աշխարհը իմ պարզ, ուր ես ապրում եմ այս էլ քանի՜ դար ու չեմ ծերանում: Ես նորոգվել եմ նոր հեքիաթներով՝ Նարե ու Սամվել թոռներն են իմ, նրանց հետ գտած հեքիաթիս բոլոր գույները թանկ են, բայց և իրական: Ով հեքիաթ չունի, երբեք չի ապրում, կյանքը հոսում է միշտ նրա կողքով, իսկ ինքը ափին կանգնած նայում է… Ես մարդուն գնահատում եմ նրա մեջ ապրող արթուն մանկան ու ունեցած հեքիաթի չափով և երբեք չեմ սխալվում: Երեխաները մեր կյանքի արդարացումն են ու մեր ապրածի վկայությունը: Նրանք ճյուղերն են մեր կենաց ծառի ու մեր իրական հեքիաթը կյանքում: Այնքա՜ն լուսավոր ու զարմանալի…

Իմ ամենասիրելի հեքիաթը Հովհաննես Թումանյանի «Կարմիր ծաղիկ»-ն է․ նվիրումն իմն է, իմ մասին․․․

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

 

Ընթերցել նաև