Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Վահագն Ամիրջանյան․ «Ես հաշվում եմ օրերը»․ շարք

ինչքան բարձրահարկում եմ ապրում

հասկանում եմ

ներքևում ապրողները

ավելի երջանիկ են:

 

*

 

ես հաշվում եմ օրերը

առանց թվերի

և հասկանում եմ

որ մեղավորը էլի բառերն են…

 

 

*

փակ պատուհանից

այն կողմ

գրեթե միշտ էլ

անձրև է գալիս…

 

*

 

ես գնում եմ տուն

ես գնում եմ ճիշտ

ճանապարհով և հասնում

ես չգիտեմ թե ուր եմ

դու չկաս…

 

*

 

ոտնահետքերդ

մաքրվել են ձյան վրայից

արյուն է գալիս քթիցս

ընկնում ցած

ոտնահետքերդ մաքրվել են ձյան վրայից…

 

 

 

Ընթերցել նաև